Սիրում եմ շուրթերդ, որ թաց են գինուց,
Ու այրվում են տաք ու վայրի սիրուց:
Սիրում եմ աչքերդ լույսերի մեջ վառ,
Կրքից այրվող կրակում անմար:
Սիրում եմ ձեռքերդ ջերմ ու ճերմակ,
Ու ինձ եմ սիրում քո գրկի մեջ տաք:
Սիրում եմ վարսերդ, որ համբույրի պահին
Դեմքիս մեղմորեն տարուբերվում են:
Մի տուր ինձ սառն ու անտարբեր համբույր,
Կամ կուսական անարյուն մի սեր,
Մի տուր ինձ ճերմակ, սուրբ երանություն,
Անբիծ աղավնու սրտի մաքրություն:
Տուր ինձ քո սերը ազատ ու շռայլ,
Որ ծիծաղում է մեղքերի վրա,
Տուր ինձ մարմնիդ ջերմությունն անսպառ,
Որ սիրտս է այրում բիրտ ու անխնա:
Համբուրիր ինձ շուրթերով քո ջերմ,
Ու հարավային կրքով անսահման
Նվիրաբերիր մարմինդ ու հոգիդ,
Ինձ հավերժ պահիր քո գրկում, իմ սեր:
Երկնային անշեջ աստղերի նման
Հավերժ կձգվի իմ սիրո ճամփան…
Թարգմանությունը անգլերենից՝ Էդիթ Մարգարյանի