Ես մենակ չեմ իմ մենության մեջ։
Դրանով իսկ մեկ մտքով պակասեց իմ գլուխը։
Եվ եթե ես հաշվեի՝ քանի հոգի կա ինձ նման,
Դուրս կգար բազում:
Այն ամենը, ինչի մասին ես արդեն մտածել եմ,
Շատերի մտքով արդեն անցել է,
Բայց չնայած այդ ամենին՝ ես ինձ միայնակ եմ զգում։
Եվ այդ պատճառով
Իմ գլխով երբեմն անցնում էին ինքնասպանության մասին մտքեր, և դրանով ես չեմ հպարտանում։
Հաճախ մեզ թվում է՝ դա միակ միջոցն է նրանց լռեցնելու։
Այդ մտքերը, որ ինձ ստիպում են դժոխքում ապրել…
Այդ մտքերը, որ ինձ ստիպում են դժոխքում ապրել…
Միթե՞ միայն ես հեռուստացույց ունեմ
Եվ մեղքի զգացումի մասին հեռուստաալիք։
Լավ կլինի՝ երբեմն փոխես ալիքը,
Բայց ոչ հաճախ…
Հակառակ դեպքում դրանք արագ վերադառնում են,
Եվ արդեն շատ ուշ կլինի կանգ առնելու համար։
Հենց այդ պահին ես կուզեի մոռանալ ամեն ինչ
Եվ այդ պատճառով
Իմ գլխով երբեմն անցնում էին ինքնասպանության մասին մտքեր, և դրանով ես չեմ հպարտանում։
Հաճախ մեզ թվում է՝ դա միակ միջոցն է նրանց լռեցնելու։
Այդ մտքերը, որ ինձ ստիպում են դժոխքում ապրել…
Այդ մտքերը, որ ինձ ստիպում են դժոխքում ապրել…
Գիտես, ես շատ մտածեցի…
Եվ իրոք չգիտեմ ինչ անել քեզ հետ։
Այո՛, մտածել.
Հենց դա է քո խնդիրը:
Գիտես, ես շատ մտածեցի
Եվ իրոք չգիտեմ ինչ անել քեզ հետ
Այո՛, մտածել.
Հենց դա է քո խնդիրը:
Թարգմանությունը Արամ Ավետիսի
Ֆրանսերենից տողացի թարգմանեց Ա. Թ. – ն