Թրումեն Կապոտե | Սուրբ ծննդյան մի հիշողություն

Պատկերացրեք նոյեմբերվերջյան վաղ առավոտը։ Ավելի քան քսան տարի առաջ ձմռան գալուստն ազդարարող ցուրտ մի առավոտ։ Իսկ հիմա պատկերացրեք գավառական քաղաքում գտնվող մեծ հին տներից մեկի խոհանոցը։ Վերջինիս հիմնական կահավորանքը մեծ սև գազօջախն է, սակայն այնտեղ կա նաև մեծ կլոր սեղան ու բուխարի, որի դիմաց երկու ճոճաթոռներ են։ Հենց այսօր բուխարին կրկին արձակեց իր սեզոնային սուլոցը։ Կարճ կտրած սպիտակ մազերով մի կին կանգնած է խոհանոցի պատուհանի մոտ։ Նա հագել է թենիսի կոշիկներ և հնամաշ մոխրագույն սվիտեր՝ չթե ամառային զգեստի վրայից։ Բենտամական հավի պես փոքրամարմին է ու աշխույժ, իսկ երիտասարդ տարիներին ձեռք բերած երկարատև հիվանդության պատճառով ուսերը կորացել են։ Դեմքը աչքի զարնող է: Նման է Լինքոլնին՝ նույն այրական դիմագծերն ունի և քամուց ու արևից գունավորված է, սակայն նաև նուրբ է, գեղեցիկ ընդգծված, իսկ աչքերը բաց շագանակագույն են ու երկչոտ։
-Օ՜հ,-բացականչում է նա ու նրա շնչառությունից պատուհանի ապակին գոլորշով է պատվում,- սուրբծննդյան կարկանդակների պատրաստման ճիշտ եղանակն է։
Նրա զրուցակիցը՝ ես եմ։ Ես յոթ տարեկան եմ, իսկ նա վաթսունն անց է։ Մենք շատ հեռավոր ազգականներ ենք ու ինչ հիշում եմ միասին ենք ապրում։ Մեր մյուս ազգականներն էլ են այս տանը ապրում ու կառավարում են մեզ՝ հաճախ մեզ վիրավորելով, սակայն մենք նրանց հետ այդքան էլ չենք շփվում։ Այո՛, մենք մոտ ընկերներ ենք։ Նա ինձ Բադդի է կոչում ի պատիվ մի տղայի, ով նախկինում իր լավագույն ընկերն է եղել։ Նախկին Բադդին մահացել է 1880-ականներին։ Այդ ժամանակ զարմուհիս դեռ երեխա էր։ Չնայած նա հիմա էլ է երեխա։
-Դեռ անկողնուս մեջ էի, երբ հասկացա,-հուզմունքն աչքերին պատուհանից շրջվելով ասում է նա։- Դատարանի զանգակատան ձայնն այնքան պարզ ու սառն է։ Էլ երգող թռչուններ էլ չկան, հաստատ տաք երկրներ են չվել։ Բադդի դադարի՛ր խժռել այդ թխվածքաբլիթնրը և սայլակը բե՛ր։ Օգնի՛ր գլխարկս գտնեմ։ Դեռ պետք է երեսուն կարկանդակ թխենք։
Ամեն տարի նույն պատմությունն է։ Երբ նոյեմբերյան ցուրտ առավոտը մոտենում է ընկերս հանդիսավորությամբ հայտարարում է Սուրբծննդյան տոների բացման մասին, որոնք երջանկացնում են նրան ու սրտի հուրն էլ ավելի թեժացնում։
-Սուրբծննդյան կարկանդակների պատրաստման ճիշտ եղանակն է։ Գնա՛սայլակը բեր։ Օգնի՛ր գլխարկս գտնեմ։
Ծղոտից պատրաստված, անիվի մեծություն ունեցող ու թավշյա վարդերով պատված այդ գլխարկը վերջապես գտնվեց, սակայն վարդերը վաղուց է ինչ գունազրկվել են։ Անցյալում այն մի շատ ավելի նորաձև բարեկամուհու է պատկանել։ Երկուսով կոտրված մանկասայլակը հանում ենք այգուց ու մտցնում ընկուզենիների պուրակ։ Սայլակն իմն է, այսինքն այն իմ ծնվելու ժամանակ են գնել։ Լավ ամրացված չէ, ավելի շուտ քանդված է, իսկ անիվները հարբեցողի ոտքերի նման ճոճվում են։ Այնուամենայնիվ, այն հավատարմությամբ ծառայում է մեզ։ Գարնանը մեզ հետ անտառ ենք տանում ու մեջը ծաղիկներ, դեղաբույսեր ու վայրի պտերներ լցնում։ Հետո պտերները լցնում ենք պատշգամբում գտնվող ծաղկամանների մեջ։ Ամռանը խնջույքի համար մթերք ու բամբուկե ձկնորսական ձողեր ենք լցնում մեջը և այն քշելով՝ հասնում առվի ափ։ Սակայն նաև ձմռանն ենք աշխատեցնում։ Ետնաբակից վառելափայտ ենք մատակարարում խոհանոց՝ տաք անկողին ապահովելով Քուինիին՝ մեր սպիտակակարմիր տերիերին, ով կենդանի է մնացել ժանտախտից ու հետո նաև բոժոժավոր օձի խայթոցներից հետո։ Հիմա Քուինին մեր ետևից է վազվզում։
Երեք ժամ է անցել, բայց մենք դեռ խոհանոցում ընկույզ ենք մաքրում։ Սայլակը գրեթե ամբողջությամբ լցրել ենք։ Ընկույզ հավաքելուց երկուսիս մեջքն էլ ցավում է։ Որքա՜ն դժվար էր ընկույզ գտնելը՝ թաքնված տերևների ու այրված խոտի տակից, քանի որ այգու սեփականատերերը թափ էին տվել ողջ բերքը ու վաճառել։ Ճռռռ՜։ Ընկույզի կեղևը զվարթ հնչյունով կոտրվում է և ապակե կաթնագույն տարայում քաղցր ու յուղոտ միջուկներից ոսկե լեռ է գոյանում։ Քուինին աղերսող հայացքով ընկույզ է խնդրում, և ընկերս գաղտագողի ընկույզ է տալիս նրան, սակայն պնդում, որ պետք է մեզ զրկենք դրանից։ -Մենք չպետք է ուտենք Բադդի, եթե սկսենք չենք կարողանա կանգ առնել։ Այսքանը երեսուն կարկանդակի հազիվ բավականցնի։
Խորահոնցը հետզհետե մթնում է։ Մթնշաղը պատուհանը հայելու է վերածել ու մեր արտացոլանքները միախառնվում էին նոր ծագող լուսնի հետ, քանի որ մենք կրակի մոտ ենք աշխատում։ Վերջապես, երբ լուսինը հայտնվում է հորիզոնի բարձրակետում՝ մենք վերջին փայտն ենք գցում բուխարին ու թեթևացած նայում, թե ինչպես է նա կրակի բաժին դառնում։ Սայլակը դատարկ է, իսկ մեր ափսեները՝ լի։ Մենք ընթրում ենք՝ վայելելով թխվածքաբլիթները, խոզապուխտը և մոշի մուրաբան ու միաժամանակ քննարկում վաղվա անելիքները։ Վաղվա գործը շատ եմ սիրում՝ գնումներ անելը։ Կեռաս ու կիտրոն, կոճապղպեղ ու վանիլ, պահածոյացված հավայան արքայախնձոր ու չամիչ, ընկույզ ու վիսկի և վերջապես լիքը ալյուր, կարագ, հավկիթներ, համեմունքներ։ Մեզ պոնի է պետք այս ամենը տեղափոխելու համար։ Սակայն այս գնումները կատարելուց առաջ, գումարի հարցը պետք է լուծել։ Մենք գումար չունենք։ Բացի այն չնչին գումարի, որը տան բնակիչները երբեմն տալիս են տարբեր աշխատանքներից մեր իսկ վաստակած գումարից: Այնպիսի աշխատանքների՝ ինչպիսն պատահական գնորդներ որոնելն է, ձեռքով հավաքած մոշի, տնական ջեմերի, խնձորի ժելեի ու դեղձի մուրաբայի վաճառքը և, ի վերջո, թաղման կամ հարսանյաց արարողությունների համար ծաղիկներ հավաքելը։ Ու մի անգամ ֆուտբոլի գիտակների ազգային մրցույթում մենք զբաղեցրինք քսանիններորդ հորիզոնականը՝ շահելով հինգ դոլլար։ Այնպես չէ, որ մենք ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտենք։ Ուղղակի մենք մասնակցում ենք ցանկացած մրցույթի։ Այս պահին մենք մեր հույսը դրել ենք գլխավոր մրցանակի համար տրվող հիսուն հազար դոլլարի վրա։ Մրցանակը տրվելու է այն մարդուն, ով կառաջարկի սուրճի լավագույն անունը։ Մենք առաջարկել ենք «Արևածագ» անունը ու երկար վարանելուց հետո՝ ընկերս ասաց, որ գուցե սրբապղծություն կլինի առաջարկել «Ամեն Արևածագ» կարգախոսը։ Անկեղծ ասած մեր միակ եկամտաբեր ձեռնարկությունը ետնաբակի փայտատանը գտնվող «Զվարճանքի ու Անճոռնիության» թանգարանն էր, որը մենք հիմնել էինք երկու տարի առաջ։ Զվարճանքն ապահովում էր ստերեոֆոնիան, որը ցուցադրում էր Վաշինգթոնի ու Նյու Յորքի տեսագրությունները։ Այն ժամանակավորապես մեզ տվել էր մեր ազգականը, ով եղել էր այդ վայրերում ու նրան շատ էր հետաքրքրում, թե դա մեր ինչին է պետք։ Անճոռնին մեր եռոտանի հավն էր։ Բոլոր հարևանները գալիս էին այդ խռովարարին տեսնելու։ Չափահասներից հինգ ցենտ էինք վերցնում, իսկ երեխաներից երկու։ Մեր ամբողջական եկամուտը կազմեց քսան դոլլար։ Հետո թանգարանը փակվեց հիմնական ատրակցիոնի խաթարման պատճառով։
Բայց այսպես թե այնպես մենք ամեն տարի խնայողություններ ենք անում սուրբծննդյան կարկանդակների համար։ Այդ խնայողությունները պահվում են ուլունքապատ դրամապանակում՝ ընկերոջս անկողնու տակ՝ կոտրված փայտե հատակում։ Իր ապահով թաքստոցից դրամապանակը հազվադեպ է տեղափոխվում՝ բացառությամբ հերթական ներդրման կամ յուրաքանչյուր շաբաթ օր գումար հանելու դեպքերի։ Ամեն շաբաթ օր ինձ տաս ցենտ են տալիս, որպեսզի գնամ ու կինոնկար դիտեմ։ Ընկերս երբեք կինոնկար դիտելու չի գնացել ու այդպիսի միտք անգամ չունի։
-Ես ավելի լավ է քո պատմածը լսեմ Բադդի։ Իմ պատկերացրածը շատ ավելին է։ Ու բացի այդ իմ տարիքի կինը չպետք է փչացնի իր աչքերը։ Երբ Աստված հետևիցս գա, ուզում եմ նրան լավ տեսնել։
Ի լրումն նրա, որ երբեք կինոնկար չի դիտել՝ նաև երբեք չի ճաշել ռեստորանում, տանից հինգ մղոն հեռու չի գնացել, չի ուղարկել կամ ստացել հեռագրեր, զվարճալի ամսագրերից ու Աստվածաշնչից բացի ոչինչ չի կարդացել, չի շպարվել, չի անիծել, մեկի վատը չի կամեցել, իր նպատակին հասնելու համար չի ստել, ու քաղցած շանը սոված չի թողել։ Ահա և այն բաները, որոնք արել է՝ բրիչով սպանել է այս տարածքի ամենամեծ բոժոժավոր օձին, տանեցիներից թաքուն քթախոտ է օգտագործում, այնքան է ընտելացրել կոլիբրին, որ իր մատի վրա է կանգնում, պատմում է հոգիների մասին պատմություններ (երկուսս էլ հավատում ենք հոգիների գոյությանը), ինքն իրեն խոսում է, անձրևի տակ քայլում, աճեցնում է քաղաքի ամենագեղեցիկ ճապոնական խենոմելես ծաղիկները, գիտե հին հնդկական թուրմերի բոլոր բաղադրատոմսերը՝ անգամ գորտնուկներ հեռացնող միջոցը։
Ընթրիքն ավարտելուց հետո մենք գնում ենք ընկերոջս սենյակ, որը գտնվում է տան ետնամասում, այնտեղ նա քնում է երկաթյա մահճակալի վրա՝ գույնզգույն կտորներից կարված վերմակով։ Գույներից գերադասում է վարդագույնը։ Կատարյալ լռության մեջ՝ վայելելով գաղտնիության ողջ բերկրանքը, մենք թաքստոցից հանում ենք դրամապանակն ու վերմակի վրա դատարկում վերջինիս պարունակությունը։ Ահա և ամուր փաթաթած մայիսյան խոտի պես կանաչ դոլլարե թղթադրամները։ Մետաղադրամներն այնքան ծանր են, որ հանգուցյալի աչքերն էլ կփակեն։ Տասը ցենտանոց մետաղադրամները ամենավառն են, բայց իսկապես լավ են զնգում։ Հինգ ու չորս ցենտանոցները լեռնային բյուրեղների պես հարթ են։ Բայց այստեղ շատ են ատելի ու գարշահոտ մեկ ցենտանոցները։ Անցած ամառ տան մյուս բնակիչները մեզ մեկ ցենտ էին տալիս 25 ճանճ սպանելու դիմաց։ Օ՜հ, ինչ սպանդ իրականացրեցինք օգոստոսին։ Ճանճերն ուղիղ դրախտ էին ուղևորվում։ Սակայն դա այն աշխատանքը չէր, որով արժեր հպարտանալ։ Ու հիմա էլ, երբ նստած մեկ ցենտանոցներն ենք հաշվում՝ մեզ թվում է, թե դրանք սատկած ճանճերն են։ Երկուսս էլ հաշվարկից գլուխ չենք հանում, դանդաղ ենք հաշվում ու հաշիվը կորցնելով նորից սկսում հաշվել։ Ըստ նրա հաշվարկների մենք ունենք $12.73։ Իսկ ըստ իմի՝ ուղիղ $13։
-Հույս ունեմ սխալ ես հաշվել Բադդի։ Տասներեք թվի հետ գործ ունենալ պետք չէ։ Գուցե կարկանդակները վատ ստացվեն։ Կամ որևէ մեկը թունավորվի կարկանդակներից ու մահանա։ Ես ամսի տեսներեքին անկողնուց վեր կենալու մասին մտածել անգամ չեմ փորձում։
Եվ սա ճշմարիտ է։ Ամեն ամսի տասներեքին նա անկողնուց վեր չի կենում։ Ու մեր իսկ անվտանգության համար մենք վերցնում ենք մեկ ցենտանոցն ու դուրս նետում պատուհանից։
Կարկանդակի բաղադրիչներից ամենաթանկն ու ամենաանհասանելին վիսկին է։ Վիսկիի վաճառքն արգելվում է նահանգի օրենքներով։ Սակայն բոլորն էլ գիտեն, որ մի շիշ կարող են ձեռք բերել Պրն․ Հահա Ջոնսի մոտից։ Ու հաջորդ օրը ավարտին հասցնելով մեր առօրյա գնումները՝ մենք գնում ենք Պրն․ Հահայի հաստատություն, ինչպես տեղացիներն են ասում դա գետի ափին գտնվող մի «մեղսավոր» հաստատություն է։ Այնտեղ մարդիկ պարում են ու նրանց խորոված ձուկ են մատուցում։ Մենք նույն առիթով առաջ էլ ենք այնտեղ եղել, սակայն նախորդ տարիներին մենք գործ ենք ունեցել Պրն․ Հահայի կնոջ՝ յոդագույն մաշկով, գունաթափված մազերով ու մռայլ խառնվածքով մի հնդկուհու հետ։ Ամուսնուն նորմալ երբեք չենք էլ տեսել, սակայն լսել ենք, որ նա նույնպես հնդկացի է։ Նա մի հսկա է ու այտերին ածելուց առաջացած սպիներ կան։ Նրա մականունը Հահա է, քանի որ նա շատ մռայլ է ու երբեք չի ծիծաղում։ Երբ մոտեցանք նրա սրճարանին՝ տեսանք մի մեծ խրճիթ, որը ներսից և դրսից պատված է գույնզգույն էլեկտրական լամպերով։ Այն գետի ափի մոտ գտնվող ծառերի հովանու ներքո է, որոնց ճյուղերից մամուռն այնպես է կախվել՝ ասես մոխրագույն մշուշ լինի։ Մենք դանդաղեցնմում ենք մեր քայլերը։ Անգամ Քուինին դանդաղեցնում քայլերը ու հավասարվում մեզ։ Հահայի սրճարանում մարդիկ են սպանվել։ Կտորների բաժանվել։ Գլուխներն են կոտրել։ Հաջորդ շաբաթ դատարանում այդպիսի դեպքի վերաբերյալ դատ է ընթանալու։ Սովորաբար այս դեպքերը տեղի են ունենում գիշերը, երբ բազմագույն լամպերը տարօրինակ ստվերներ են արտացոլում, իսկ վիկտրոլան ոռնում է։ Սակայն ցերեկը Հահայի սրճարանը խղճուկ ու լքված տեսք ունի։ Ես թակում եմ դուռը, Քուինին սկսում է հաչալ, ընկերս էլ բղավել։
-Տիկի՜ն Հահա, տիկի՜ն։ Տանը մարդ կա՞։
Ոտնաձայներ ենք լսում։ Դուռը բացվում է։ Մեր սրտերն ավելի արագ սկսում բաբախել։ Ինքը Հահա Ջոնսն է մեր առաջ։ Նա իրոք հսկա է, դեմքին սպիներ կամ ու չի ժպտում։ Բարկացկոտ սատանայական աչքերով մեզ է նայում և հարցնում։
-Ի՞նչ եք ուզում Հահայից։
Մի պահ մենք լալկվում ենք։ Վերջապես իր ձայնը վերգտնելով ընկերս շշուկով հարցնում է։
-Պրն․ Հահա ձեր թույտվությամբ մենք կցանկանայինք գնել մեկ քվարտա ձեր լավագույն վիսկիից։
Նրա աչքերն ավելի են խոժոռվում։ Կհավատա՞ք դրան, թե չէ։ Հահան ժպտում է ու ծիծաղում։
-Ո՞ր մեկդ է խմելու։
-Կարկանդակներ թխելու համար ենք ուզում Պրն Հահա։ Թխելու՛։
Սա ավելի է սարսափեցնում նրան։
-Դա լավ վիսկի օգտագործելու ամենավատ եղանակն է։
Այնուամենայնիվ, նա անհետանում է սրճարանի ստվերներում և վայրկյաններ անց վերադառնում՝ չպիտակավորված դեղին ընտիր հեղուկով լի շիշը ձեռքին։ Նա ցուցադրում է արևի տակ առկայծող շիշն ու ասում։
-Երկու դոլլար։
Մենք վճարում ենք տասը, հինգ, ու մեկ ցենտանոցներով։ Նա զառերի նման զնգզնգացնում է մետաղադրամները ձեռքում ու դեմքը մեղմանում է։
-Ձեզ մի բան կասեմ,-ասում է նա՝ մետաղադրամները ետ լցնելով մեր ուլունքապատ դրամապանակը,- փոխարենը ինձ մի կարկանդակ ուղարկեք։
-Տե՛ս, ի՜նչ հաճելի մարդ է։ Մենք նրա կարկանդակի մեջ մի բաժակ ավել չամիչ կլցնենք,- ճանապահին ասում է ընկերս։
Ածխով ու վառելափայտով լցված սև գազօջախը նման է լուսավորված դդմի։ Հարիչները հարում են ձվերը, գդալները պտտվում են կարագի ու շաքարավազի ամանների մեջ, վանիլն անուշ բույրով է լցնում օդը, իսկ կոճապղպեղը՝ համեմում այն, հալչող ու քիթն այրող բույրերով է լցված խոհանոցը, նրանք տարածվում են տնով մեկ ու դուրս հոսում ծպնելույզի ծխի քուլաների հետ։ Անցնում է չորս օր և գործն արված է։ Երեսունմեկ վիսկիապատ կարկանդակներ գտնվում են պատուհանագոգերի վրա։ Եվ ու՞մ համար են դրանք։ Ընկերների՞, ո՛չ, թե հարևանների՞։ Ընդհակառակը կարկանդակները հիմնականում այն անձանց համար են, որոնց մենք կյանքում հազիվ մեկ անգամ տեսած լինենք։ Մեր սրտերը գրաված մարդկանց համար։ Այնպիսիք ինչպիսին՝ նախագահ Ռուզվելտն է, հոգևորականներն ու Տիկին Ջ․Գ․ Լուքեյը, Բոռնեոից եկած բապտիստական միսսիոներները, որ այստեղ անցյալ ձմեռ դասավանդում էին։ Կամ հայտնի դանակ սրողի, ով տարին երկու անգամ մեզ մոտ է գալիս։ Կամ Մոբայլի վեցժամյա ավտոբուսի վարորդ Աբներ Փեքերի, ով փոշե ամպի միջից ամեն օր անցնելիս մեզ ձեռքով ողջունում է։ Կամ երիտասարդ Վինսթոնների՝Կալիֆոռնիայից ժամանած մի զույգի, ում ավտոմեքենան փչացավ մեր տան մոտ ու մենք պատշգամբում զրուցելով հաճելի ժամանակ անցկացրեցինք։ Երիտասարդ Վինսթոնը մեզ նկարեց իր ֆոտոխցիկով ու դա միակ դեպքն էր, երբ նկարվեցինք։ Գուցե դա նրանից է, որ անծանոթներից բացի ընկերս ամաչում է մյուսների հետ շփվել։ Անծանոթները ասես մեր ամենահուսալի ընկերները լինեն։ Կարծում եմ այդպես էլ կա։ Ու բացի այդ, այն շնորակալական նամակները, որոնք պահվում են Սպիտակ Տան պատկերով ալբոմի էջերին, Կալիֆոռնիայի ու Բառնեոյի հետ ժամանակ առ ժամանակ հաստատվող շփումը, դանակ սրողի ուղարկած բացիկները՝ մեզ կապում են աշխարհի հետ, որը խոհանոցից շատ հեռու, կապույտ երկնքի տակ է գտնվում։
Իսկ հիմա դեկտեմբերյան թզենու մերկ ճյուղերը ճռճռացնում են պատուհանը։ Խոհանոցում մարդ չկա, կարկանդակներն էլ այստեղ չեն, երեկ վերջին կարկանդակներն ուղարկեցինք փոստատուն, որտեղ դրոշմանիշների գները դատարկեցին մեր քսակը։ Մենք մի գրոշ անգամ չունենք։ Ու ես դրանից շատ եմ ընկճվում, սակայն ընկերս պնդում է, որ շշի տակ մնացած երկու մատնաչափ վիսկիով նշենք մեր աշխատանքի ավարտը։ Քուինիի կերամանի մեջ լցնում ենք մի լիքը գդալ սուրճ, իսկ հետո վիսկի։ Նա սիրում է, երբ սուրճը թունդ է լինում ու եղերդի համ ունենում։ Մնացածը մենք լցնում ենք ժելեի բաժակների մեջ։ Երկուսս էլ վախենում ենք չբացված վիսկի խմելուց, որի համն առաջացնում է դառը սառսուռ ու ծամածռված դիմախաղ։ Բայց մենք կամաց-կամաց սկսում ենք երգել։ Միաժամանակ տարբեր երգեր ենք երգում։ Ես ուղղակի իմ երգի խոսքերը լավ չգիտեմ՝ «արի այստեղ, արի պճնամոլ սևամորթների քաղաք»։ Փոխարենը պարել գիտեմ, ցանկանում եմ ֆիլերում սթեփ պարող դառնալ։ Պարարվեստիս ստվերները հայտնվում են պատերին։ Մեր ձայները ցնցում են հախճապակյա սպասքը, այնպես ենք հռհռում, ասես անտեսանելի ձեռքեր են մեզ խուտուտ տալիս։ Քուինին պտտվում է դեպի պոչը, թաթերը շարժում է օդում ու ասես ժպիտ է հայտնվում նրա սև շուրթերին։ Ներսս ամեն ինչ այրվում ու կայծկլտում է՝ փայտի վառվող ճյուղերի նման ու անքան ազատ եմ ինձ զգում, կարծես ծխնելույզում ոռնացող քամի լինեմ։ Ընկերս պտտվում է գազօջախի շուրջ, ասես վալս պարելիս լինի ու երեկոյան զգեստի նման բարձրացնում իր հին չթե կիսաշրջազգեստի փեշը։ Նա երգում է՝ «ցույց տուր ինձ տան ճամփան, ցույց տուր ինձ տան ճամփան»։ Ու նրա կոշիկները ճռճռացնում են հատակը։
Մտնում են մեր երկու ազգականները։ Նրանք շատ բարկացած են։ Մեզ կշտամբում են ու խոժոռ նայում։ Տեսեք, թե ինչ են ասում նրանք՝ խոսքերը միախառնելով ցասմանը։
-Յոթ տարեկան երեխայից վիսկիի հոտ է փչում։ Խելագարվե՞լ ես։ Յոթ տարեկան երեխային խմիչք ես տալիս։ Այդպես վարվելու համար պետք է առնվազն գիժ լինես։ Սա կործանման ճանապարհն է։ Հիշու՞մ ես զարմուհի Քեյթին, քեռի Չառլիին։ Քեռի Չարլիի փեսային։ Ամո՛թ, նվաստացու՛մ։ Ծնկի՛ր ու աղոթիր Աստծուն, որ քեզ ների։
Քուինին գաղտագողի շարժվում է գազօջախի մոտ։ Ընկերս նայում է իր կոշիկներին, կզակը դողդողում է, հետո բարձրացնում է կիսաշրջազգեստը, մաքրում քիթը ու վազում սենյակ։ Քաղաքը վաղուց է ինչ քնած է, տանն էլ է լռություն տիրում՝ միայն ժամացույցի զարկերն ու մարող կրակի թշշոցն է լսվում։ Նա բարձի վրա հեկեկում է և բարձն արդեն այնքան թաց է կարծես այրու թաշկինակ լինի։
-Լաց մի՛ լինի,- ասում եմ ես։ Ես նստել եմ նրա անկողնուն և ցրտից դողում եմ։ Վրաս միայն ֆլանելե գիշերանոցս է, որից անցյալ ձմռան հազի ու օշարակի հոտն է փչում։
– Լաց մի լինի, մեծ մարդ ես,- ասում եմ ես քաշելով նրա մատներն ու ոտքերը խուտուտ տալիս։
-Այս ամենն այն պատճառով է, որ ես շատ ծեր ու ծիծաղելի եմ,-զկռտալով ասում է նա։
-Դու բոլորովին էլ ծիծաղելի չես, ուղղակի բոլորից ուրախ ես։ Լսի՛ր, եթե շարունակես լաց լինել կհոգնես ու մենք չենք կարողանա վաղը եղևնի կտրելու գնալ։
Նա միանգամից նստում է։ Քուինին ցատկում է անկողնու վրա, որպեսզի նրա այտերը լիզի։
-Բադդի ես գիտեմ, թե որտեղից կարելի է լավ եղևնի գտնել։ Ինչպես նաև փշարմավ, որի պտուղներն աչքերիդ չափ մեծ են։ Անտառի խորքում․․․Մենք երբեք այդքան հեռու չենք գնացել։ Հայրիկը մեզ համար միշտ այնտեղից էր ուսի վրա դնելով եղևնի բերում։ Հիսուն տարի է անցել այդ ժամանակներից։ Իսկ հիմա մինչև վաղը ինչպե՞ս սպասեմ։
Առավոտ է։ Սառած եղյամը փայլեցնում է խոտը։ Արևը կլոր է ու շոգ եղանակին հորիզոնում հայտնված լուսնի պես նարնջագույն և այն փայլեցնում է ձմռան արծաթե ծառերը։ Վայրի հնդկահավը կանչում է։ Մացառուտներում խոզն է մռթմռթում։ Մենք սայլակը թողնում ենք արագահոս ու մինչև ծունկը հասնող առվի կողքին։ Քուինին առաջինն է կտրում ու անցնում հոսանքը։ Ճողփում է ու կլանչելով ջրին իր դժգոհությունն արտահայտում, իսկ դժգոհության առիթը՝ թոքերի բորբոքում առաջացնող ջրի սառնությունն է։ Գնում ենք նրա հետևից՝ գլխներիցս վեր պահելով մեր կոշիկներն ու գործիքները՝ փոքր կացինն ու կտավե պարկը։ Եվս մեկ մղոն պետք է անցնել ալոճենիների, փշենիների ու տատասկների միջով, որոնք քաշ են ընկնում մեր շորերից։ Մռայլ սոճու ճյուղերը պատված են բորբոսասնկերով ու փետրահան եղած թռչնի փետուրներով։ Թռչունների ճախրանքի ու ճվճվոցի զմայլքը մեզ հիշենում է, որ ոչ բոլոր թռչուններն են հարավ չվել։
Արահետը մեզ տանում է դեպի արևի կիտրոնագույն ավազանն ու գինեգույն թունելները։ Մեկ այլ առվի միջով ենք անցնում՝ խառնաշփոթի մեջ հայտնված բծավոր կարմարախայտների նավատորմը փրփրեցնում է մեր շուրջը գտնվող ջուրը, ափսեի մեծության գորտերը դխկացնում են իրենց ստամոքսները, աշատավոր կուղբերը թումբ են սարքում։ Հեռավոր ափին Քուինին իրեն թափ է տալիս ու դողացնում։ Ընկերս նույնպես դողում է, բայց ոչ թե ցրտից, այլ խանդավառությունից։ Նրա գլխարկի պատառոտված վարդերից մեկը տարածում է իր պսակաթերթերը՝ հենց նա է բարձրացնում գլուխն ու ներս քաշում սոճու ծանր օդը։
-Համարյա թե հասել ենք։ Հոտն առնու՞մ ես Բադդի,- ասում է նա հենց որ մոտենում ենք եղևնիների օվկիանոսին։ Եվ այն իսկապես օվկիանոս է։ Անուշահոտ եղևնիների ու փշատերև արմավների մի քանի ակր։ Կարմիր պտուղները չինական զանգերի նման կարմիր են՝ սև ագռավները աղաղակելով սլանում են նրանց ուղղությամբ։ Մեր կտավե պարկերը բավականաչափ կանաչ ճյուղերով ու կարմրագույն պտուղներով ենք լցնում։ Դրանցով կկարողանանք տասներկուսից ավել ծաղկաշղթա պատրաստել։ Հետո գնում ենք ծառ ընտրելու։
-Եղևնին սովորական տղայից պետք է տասներկու անգամ ավելի բարձրահասակ լինի, որպեսզի չկարողանա վերևի աստղը պոկել,- խորհրդածում է ընկերս։
Մեր ընտրածն ինձնից երկու անգամ ավելի բարձրահասակ է։ Նախքան ճռռոցի իր ճիչն արձակելը ու ծնկի գալը՝ խիզախ ու գեղեցիկ եղևնին մեր փոքրիկ կացնից երեսուն հարված ստացավ։ Որսի նման նրան քարշ տալով մենք արշավում ենք դեպի տուն։ Երեք մղոնը մեկ դուրս ենք գալիս պայքարից ու նստում շունչ քաշելու։ Սակայն մեզ հաղթական որսորդի պես ենք զգում։ Այդ զգացողությունը, ծառերի կենսունակությունն ու սառնաշունչ օծանելիքը վերակենդանացնում ու առաջ են մղում մեզ։ Մայրամուտին քաղաքի կարմրագույն ճանապարհներով մեզ են ուղեկցում խոսակցությունները։ Սակայն ընկերս խուսափում է, երբ անցորդները գովաբանում են սայլակի վրա դրված եղևնուն՝ ասելով, ի՜նչ եղեցիկ եղևնի է, որտեղի՞ց եք գտնել։
-Այտնեղից,- անորոշ կերպով պատասխանում է նա։
Մի մեքնեա կանգնում ու ներսից հարուստ ջրաղացպանի ալարկոտ կինը ասում է։
-Սրա համար քեզ քառասուն ցենտ կտամ։
Սովորաբար ընկերս կվախենար ասել ոչ, սակայն այս անգամ նա անմիջապես թափահարում է գլուխը։
-Մենք անգամ մի դոլլարով չենք վաճառի։
Ջրաղացպանի կինը պնդում է։
-Մի դոլլա՞ր։ Սա հազիվ հիսուն ցենտ արժենա։ Սրանից ավել չեմ տա։ Տիկին, մեծահոգի եղի՛ր, դու ուրիշ մեկն էլ կարող ես կտրել։
Ընկերս մեղմորեն ասում է։
-Դժվար թե։ Մի բանից երկուսը երբեք չի լինում։
Տանն ենք։ Քուինին նստում է կրակի մոտ ու մարդու նման բարձր խռմփացնելով քնում մինչև մյուս օրը։ Ձեղնահարկի ճամպրուկում կան սպիտակ կզաքիսի պոչից պատրաստված կոշիկի տուփեր, տարիների ընթացքում ոսկեգույն դարձած փայլփլուն օղակներ, քաղցրավենիքի նմանվող անսարք լույսեր և վերջապես արծաթագույն աստղ։ Զարդարանքները շատ լավն են, բայց քիչ։ Ընկերս ցանկանում է, որ մեր եղևնին բապտիստական եղեղեցու պատուհանների պես փայլի, ու որ ճյուղերը խաղալիքների ծանրությունից կախ ընկնեն, ինչպես մի ժամանակ ձյունից են կախվել։Սակայն այդ ճապոնական խաղալիքների շքեղությունը մեզ թույլ տալ չենք կարող։ Այսպիսով, անում ենք այն, ինչ միշտ ենք արել։ Մկրատներով, գունավոր մատիտներով ու թղթերով բեռնավորված նստում ենք խոհանոցի սեղանի դիմաց։ Ես ուրվանկարներ եմ անում, իսկ ընկերս դրանք կտրում է՝ բազմաթիվ կատուներ, ձկներ, խնձորներ, ձմերուկներ, փայլաթիթեղից պատրաստված մի քանի թևավոր հրեշտակներ։ Մենք անվտանգ կցասեղներ ենք օգտագործում, որպեսզի դրանք եղևնուն ամրացնենք։ Վերջում բամբակ ենք շաղ տալիս ճյուղերի վրա, որը օգոստոսին հավաքել ենք հենց այս նպատակով։ Արդյունքն ուսումնասիրելու համար ընկերս սեղմում է ձեռքերը։
-Հիմա անկեղծ ասա՛ Բադդի։ Չէի՞ր ցանկանա ուտել այս ամենը։
Քուինին փորձում է ուտել հրեշտակը։ Արմավը հյուսելուց ու զարդարելուց հետո՝ ծաղկաշղթան կախում ենք տան դիմացի բոլոր պատուհաններից։ Մեր հաջորդ գործը ընտանեկան նվերներ պատրաստելն է։ Աղջիկների համար շարֆեր, տան պայմաններում կիտրոնահյութից պատրաստված լիկյոռ, ասպիրին և մրգահյութ՝ տղամարդկանց համար (որոնք կօգտագործեն մրսածության ախտանիշների համար ու որսից հետո)։
Բայց հենց հարցը հասնում է միմյանց նվեր պատրաստելուն՝ ընկերս և ես գաղտագողի բաժանվում ենք։ Ես ցանկանում եմ նրա համար մարգարտյա բռնակալով դանակ, ռադիո կամ մի ֆունտ շոկոլոդապատ բալ գնել։ Մի անգամ դրանցից փորձել ենք ու նա երդվում էր՝ նույն բանը հազար անգամ կրկնելով։ «Ես կարող եմ միայն դրանցով սնվել Բադդի։ Աստված վկա կարող եմ, ես Աստծո անունը անտեղի տեղը չեմ տալիս»։ Փոխարենը ես նրան օդապարուկ եմ նվիրելու։ Նա կցանկանա ինձ հեծանիվ նվիրել։ Շատ անգամներ է ասել։ «Եթե միայն կարողանայի Բադդի։ Կյանքում դժվար է ապրել առանց քո ցանկացածի, սակայն շատ ավելի դժվար է մյուսներին իրենց երազածը չնվիրելը։ Բայց մի օր ես քեզ հեծանիվ կգտնեմ Բադդի։ Միայն թե չհարցնես ինչպես։ Գուցե գողանամ»։ Սակայն ես գրեթե վստահ եմ, որ նա էլ է ինձ օդապարուկ նվիրելու՝ անցած, նախանցած ու դրան նախորդող տարիների պես, երբ մենք փոխանակվեցինք ճեղապարսատիկներով։ Բոլորն էլ լավ էին պատրաստված։ Մենք հիանալի օդապարուկ արձակողներ ենք, որոնք նավաստիների պես քամու ուղղությունը գիտեն։ Ընկերս շատ ավելի վարժ է՝ օդապարուկը նույնիսկ այն ժամանակ է արձակում, երբ քամին ամպերը չի ցրել։ Սուրբ Ծննդի նախօրեին մենք վերցնում ենք հինգ ցենտանոցն ու գնում մսագործի մոտ, որպեսզի Քուինիի ավանդական նվերը գնենք։ Եվ դա գանգոսկր է, որը զվարճալի թղթով փաթաթելուց հետո դնում ենք եղևնու արծաթագույն աստղի մոտ։ Քուինին գիտե նվերի տեղը և ուրախությամբ կուչ է գալիս եղևնու տակ։ Երբ քնելու ժամանակը գալիս է տեղից չի շարժվում։ Նրա խանդավառությունը հավասարվում է իմին։ Ես ամռան տոթ գիշերվա նման դեն եմ գցում վերմակն ու շուռ տալիս բարձս։ Ինչ-որ տեղ աքլորն է սխալմամբ կանչում, քանզի արևը դեռ մոլորակի մյուս կողմում է։
-Դու արթու՞ն ես, Բադդի։ Ընկերս է գոռում իր սենյակից ու մի քիչ հետո մոմը ձեռքին նստում է անկողնուս վրա։-Աղմուկից քունս չի տանում,- ասում է նա։ -Մտքերս նապաստակների նման թռչկոտում են։ Ի՞նչ ես կարծում Բադդի, Տիկին Ռուզվելտը ընթրիքին կմատուցի մեր կարկանդակը։
Մենք կծկվում ենք անկողնում և նա սեղմում է ձեռքս ու դրանով իր սերն է արտահայտում։
-Այն տպավորությունն է, որ ձեռքդ միշտ փոքր է մնալու։ Չեմ ուզում տեսնել, թե ինչպես ես մեծանում։ Երբ մեծանաս մենք է՞լի ընկերներ կմնանք։
Ես միշտ դրական պատասխան եմ տալիս։
-Ինձ այնքան վատ եմ զգում Բադդի։ Ես ցանկանում էի քեզ հեծանիվ նվիրել։ Փորձեցի վաճառել հորս նվիրած կամեյոն(զարդ): Բադդի՛, քեզ համար մեկ այլ օդապարուկ եմ պատրաստել։
Հետո խոստովանում եմ, որ ես էլ եմ օդապարուկ պատրաստել նրա համար։ Սկսում ենք ծիծաղել։ Մոմն այնքան է վառվել, որ բռնելը դժվար է դառնում։ Հետո հանգչում է և աստղերը պտտվում են պատուհանի մոտ՝ դանդաղորեն գովերգելով արշալույսի լռությունը։ Հավանաբար մենք ննջում ենք, սակայն լուսաբացն ասես սառը ջուր է շաղ տալիս մեզ վրա։ Մենք արթնանում ենք, լայն բացում մեր աչքերն ու սպասում մինչև մյուսներն արթնանան։ Ընկերս անփութորեն գետնին է գցում թեյնիկը։ Ես փակ դռների ետևում սթեփ եմ պարում։ Տանեցիներից մեկը հայտնվում է ու ասես ցանկանում է սպանել երկուսիս։ Սակայն Սուրբ Ծնունդ է ու նա չի կարող այդպես վարվել։ Սկզբում լավ նախաճաշում ենք՝ ուտելով ամենը, ինչ կարող եք պատկերացնել։ Յուղաբլիթներ, տապակած սկյուռ, վարսակաձավարի շիլա ու մեղրամոմ։ Նախաճաշը լավ տրամադրություն է հաղորդում բոլորին, սակայն ոչ ինձ ու ընկերոջս։ Անկեղծ ասած մենք այնքան անհամբերությմաբ ենք նվերներին սպասում, որ ոչինչ կոկորդից ցած չի իջնում։ Ես հիսաթափված եմ․․․ Իսկ ո՞վ չի հիասթափվում՝ գուլպաներից, կիրակնօրյա դպրոցական վերնաշապիկից, մի քանի թաշկինակից, հագած սվիտերից ու «Փոքրիկ Հովիվ» մանկական կրոնական ամսագրին մի տարի անդամակցումից հետո։ Այս ամենն ինձ բարկացնում է։ Իսկապես։ Ընկերոջս ավարն ավելի մեծ է։ Նրա լավագույն նվերը մի տոպրակ մանդարինն է։ Իսկ հպարտության առարկան՝ ամուսնացած քրոջ կողմից գործված շալը։ Սակայն պնդում է, որ իր լավագույն նվերը իմ պատրաստած օդապարուկն է։ Այն իրոք գեղեցիկ է, բայց ոչ իր նվիրածի պես։ Նրանը՝ կապույտ է ու վրան ոսկեգույն ու կանաչ աստղեր կան։ Դեռ ավելին՝ նրա վրա իմ անունն է գրված՝ Բադդի։
-Բադդի քամի է սկսվում։
Քամի իրոք որ սկսվում է ու մենք գնում ենք տան ներքևում գտնվող արոտավայր, ուր Քուինին գնացել է իր ոսկորը թաղելու։ Ու քանի որ ձմեռ է հավանաբար Քուինին ևս կթաղվի այնտեղ։ Մխրճվելով մինչև ոգտկատեղը հասնող առողջ բուսականության մեջ, մենք բաց ենք թողնում մեր օդապարուկները, որոնք այնպես ենք կապվել լարերից ասես երկնի ձկներ լինեն։ Ինքնագոհ ու արևից ջերմացած՝ գետնին ենք փռվում, կճպում մանդարիններն ու դիտում օդապարուկների պարը։ Շուտով մոռանում եմ գուլպաների ու հագած սվիտերի մասին։ Այնքան երջանիկ եմ՝ կարծես սուրճի մրցույթում գլխավոր մրցանակ շահած լինեմ (5000 դոլլար)։
-Ինչ հիմար եմ ես,- այնպես է բղավում ընկերս՝ ասես թխվածքաբլիթներ մոռացած լինի գազօջախի մեջ։ -Գիտես ինչ եմ միշտ կարծել,-ասում է նա բացահայտող տոնով ու ոչ թե ինձ է ժպտում, այլ ուրիշ կետի է նայում։ -Միշտ կարծել եմ, որ մարմինը հիվանդ ժամանակ ու մեռնելիս պետք է Աստծուն տեսնի։ Ու միշտ պատկերացրել եմ, որ ՆՐԱ գալուստը նման կլինի բապտիստական եկեղեցու պատուհանին նայելուն։ Ասես գունավորված ապակին արևի շողերով է լցվում ու թվում է, թե նրա փայլը երբևէ չի խամրի։ Հաճելի է հավատալ նրան, որ այդ փայլը իր հետ կտանի բոլոր չարագուշակ զգացումները։ Բայց գրազ եմ գալիս, դա երբեք չի պատահի։ Գրազ եմ գալիս, որ մարմինը մինչև վերջին պահը զգում է, որ Աստծուն տեսել է։ Սա է ճշմարտությունը։ Նա ասես ձեռքով հավաքում է ամպերը, օդապարուկները, խոտը ու իր ոսկորը ճանկած Քուինին։
-Մարդուն շրջապատող ամեն ինչ հենց ինքը Աստվածն է։ Հիմա կարող եմ լքել աշխարհը, այսօրվա տեսածովս հանդերձ։
Սա մեր միասին անցկացրած վերջին Սուրբ Ծնունդն է։ Կյանքը բաժանում է մեզ։ Իմ մտերիմները որոշել են, որ ես պետք է ռազմական դպրոց գնամ։ Եվ հենց այսպես սկսվեց բանտերի ու մռայլ ազդանշաններ արձակող ճամբարների հաջորդականությունը։ Ես այժմ նոր տուն ունեմ, բայց այն իմը չէ։ Իրական տունը այնտեղ է, ուր ընկերս է ապրում և ես այնտեղ այլևս երբեք չեմ գնա։ Նա ապրում է այնտեղ ու աշխատում է խոհանոցում։ Սկզբում Քուինիի հետ, իսկ հետո մեն-մենակ։ («Բադդի սիրելիս» անընթեռնելի ձեռագրով գրում է նա իր նամակում «երեկ Ջիմ Մերքիի ձին հարվածել ու սպանել է Քուինիին։ Լավ է, որ այդքան էլ չտանջվեց։ Ես նրան փաթաթել եմ նուրբ կտորով ու սայլակով Սիմփսոնների արոտավայր հասցրել, ուր նա կարող է հանգչել մնացյալ բոլոր ոսկորների հետ։) Հաջորդ տարի նոյեմբերին նա շարունակում է թխել կարկանդակներ, բայց արդեն մենակ։ Բայց էլ շատ չի թխում ու անպայման ինձ ուղարկում է լավագույն փաթեթավորած կարկանդակը։ Ամեն ծրարի մեջ դնում է զուգարանի թղթի մեջ փաթաթված տաս ցենտանոց։
«Գնա՛, կինոնկար նայիր ու ինձ պատմիր, թե ինչի մասին է»։ Սակայն իր հետագա նամակներում նա աստիճանաբար ինձ շփոթում է իր մյուս ընկերոջ՝ Բադդիի հետ, ով մահացել էր 1880-ականներին։ Ու ամսի տասներեքները այն եզակի օրերը չեն, որ նա անկողնում է մնում։ Նոյեմբերյան օրերը մոտենում են իրենց հետ բերելով ձմռան ցուրտ առավոտները։ Նա այլևս չի կարող բացականչել՝ «օ՜հ, կարկանդակների պատրաստման ճիշտ եղանակն է»։
Եվ հենց, որ դա տեղի է ունենում՝ ես միանգամից հասկանում եմ ամեն ինչ։ Ստացված լուրն ուղղակիորեն հաստատում է իմ արդեն իսկ առեղծվածային կերպով հասկացածը։ Ու ինձնից ինչ-որ անբաժանելի բան պակասում է՝ ասես թելը պոկվում է իսկ օդապարուկը՝ անհետանում։ Ահա թե ինչու, այդ դեկտեմբերյան առավոտը դպրոցի բակով քայլելիս ես նայում էի երկնքին։ Կարծես ուզում էի տեսնել օդապարուկի այն կորսված զույգը, որը դրախտ էր շտապում։
1956թ․

Թարգմանությունը անգլերենից՝ Հասմիկ Գևորգյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *