Աննա Ալչուկ | Տասներկու ռիթմական դադար

Իսկական ազգանունը` Միխալչուկ: Բանաստեղծուհի, նկարչուհի:
Ծնվել է 1955 թվին: Սովորել է Մոսկվայի պետական համալսարանում: Գ. Ցվելի հետ թողարկել է ինքնահրատ ամսագրեր («Парадигма», «MДП»): 1980-ականների վերջին հարել է մոսկովյան կոնցեպտուալիստներին եւ մասնակցել նրանց առաջին ցուցահանդեսներին: 1994-ին կազմակերպել է սեփական «բանաստեղծական համույթը», որի ներկայացումներում համակցվել են պոեզիայի եւ երաժշտության տարրերը: Ճանաչված վարպետ էր տեսողական պոեզիայի եւ պերֆորմանսի ասպարեզներում: Համակարգել է «Կանայք եւ նորարարությունը Ռուսաստանում» վեբ-կայքը: Նրա աշխատանքները բազմիցս ներկայացվել են արտերկրում:
Ողբերգական մահը կնքել է 2008-ին, Բեռլինում:

 

ՏԱՍՆԵՐԿՈՒ ՌԻԹՄԱԿԱՆ ԴԱԴԱՐ

1
կմոլորվի անձրեւը
կանհետանա ափը հայելիների
եւ ծովափետուր որորների հեծկլտոցում
կքարանա
ավազին չի փլվի կոհակը
եւ կարմիր վրձիններում կմասնատվի արեւը
հարյուրերորդ անգամ հետքերի ալիքը կվազի
դեպի լռության մեջ թախիծով ցողված
զբոսանքների հեռուն

2
կրակի թուփը ժամանակի սարդոստայնում
սաղարթավոր այդ երակների գերությունն անձուկ
խայթող վառ սարսուռի մեջ օդի
շրջազգեստի պսակի խաղերը քամու հետ
ձեռք-ճենապակին է այդպես չքանում
ափը խեցի է հեռավորի…

3
քարաբզեզներ
յուրաքանչյուրի մեջ

4
էլֆի մարմինը եւ բառերը
ավազին թիթեռնային խեցիներ են
օդում աղբյուրները
բաբախում են կապույտի վրա ակունքում ճյուղերի
(արմատները չանդրադարձնող գետեր)
ճախրում են ծառերը…

ՄԻՆՈՍԻ ԴՈՒՍՏՐԵՐԸ

արձագանքով սպառնացող կամարներ
թափանց սրինգներ
մացառուտներում=պալատներում
զմրուխտե հովազների աչքեր
եւ
պատերն այդպես նրբանում են
թռչունները ներս են թռչում
թափ տալու իրենց վազերը
արշալույսում ներաճելու Դիոնիսոսի հետ
շտկելով օդը տարածությունների…
***
թխակապտասաղարթի
ապակե պալատում
երկարում եմ լուսնային սանդուղքով
շնչահեղձության ակնաբյուրեղը
փշրվում է վեր
«մայր մտնող արեւի կղմինդրների մեջ
էլֆը կարող է ծիծաղելով հալչել»
բայց լուսնային խորիսխի մեջ ներհոսելով…
կապույտների վրա՞ հրեշտակային…

Բարեկամությունը –
(առասպելական
ասես սերուցքե
լավան ռուսական ծառի)
տանել ու դնել շողարձակման մեջ սիրելի իրերի

ԱՆՁՐԵՎ
քարերի ծուխը…
խաղողաթաղերը լուսավորվել են
ուղղաբերձ երաժշտությամբ կամարի

***
մոմերի տաճարներ
սեւ ճյուղերը բադը ճոճեց
լճամած երկնքում

***
մանկական էջերի
նավը հարթեց թոշնած
թիթեռի թեւերը
այսուհետեւ
ջանքը եւ անձրեւը
սիրած կաթիլն է մասրենու
ընկնելով երկնքից

***
գայթակղահակ խոտերի ծով
չշրջվող մենակի շուրջը
կերամիկական խեցին մոխրի մեջ
սողում է բույսերի վրայով սենյակի

սաստկացող ֆլեյտաների
ջութակային
մաքուր երկինք

***
ապակիներով զգալով
լուսնի ցայտերի միրիադները
քայքայման
այդ պահին ավելի
ընթեռնելի քան այտն ու շուրթը հանգուցյալի
ձյունը

 

***
Ուրեմն սպասիր ինձ
Լեռներում` դեպի մահը տանող:
Ասք Յոսիցունեի մասին

մեկթեւանի թիթեռներ
հոբոյների երկար խոտը
թափվում են թափվում են –
ծաղկաթերթերի ԼՅՈՒ պարը
ստվերոտ ցողունները
մանուշակագույն ձյան կանաչի վրա
եւ բարձունքին կանգ չեմ առնի
քաջվարդ-ամպերի միջում

Բեռլինյան կայարան

… Ծանրությունից չարակամ
Երբեւէ ես էլ գեղեցիկը կարարեմ:
(Օ. Մանդելշտամ)

պողպատը
ոչ թե լատեքսը
ապակին
քանզի ինչ-որ շերտա
զանգված չէ հո
գին ունի մաքուր համբառնումը
կառուցապաշտ միտքը
ասես զամբյուղ է ապաklarheitի
բարոկկոն նախատինք է –
գեղեցկությո՞ւն…
պատուհանի տակ անձրեւ է
տեղատարարափ
շեղաղ-աղ-աղակի
տարափ
տար-ափ-ակի
ապակի
իրեն նայող ակի`
աչքի խորքում
նորից հոծ, արդյոք կավե
ավեր

***
Նինա Գաբրիելյանին եւ իր նկարներին
այստեղ լիճ է եռացող գույների.
ինչպես բռնկումը` դեղին,
բռնկումը` կարմիր:
կամարաշարքով դրախտ են գնում
նկարները
կապույտ ծառերը:
հուրհրում է թուփը,
եւ Մովսեսի մոտ է
գնում Սինայ

 

Թարգամնությունը ռուսերենից՝ Ավագ Եփրեմյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *