Թե մեզ ոչինչ չի փրկի, համբույր տուր ինձ ու գնա,
Մեր սիրո հետ ես էլ ամբողջովին վերջացա,
Գուցե ես էլ մի պահ իմ ողջ սրտով գոհացա,
Որ քեզանից անմնացորդ բաժանվեցի, հեռացա:
Ձեռքս սեղմիր հավիտյան, մերժիր երազներս հիմա,
Ու թե մի օր հանդիպենք, թող մեր սերը չարթնանա:
Ու երբ սիրո վերջին շնչով, վերջին զարկով մեր սրտի,
Երբ մահվան դեմ մեր հավատը հավերժապես կծնկի,
Անմահության փակ աչքերով մահից մեր սերը կփրկի…
Թարգմանությունը անգլերենից՝ Էդիթ Մարգարյանի