Մենք ապրում ենք բազմաթիվ ներքին և արտաքին հակասություններով ու հակամարտություններով տարածաշրջանում, սակայն մեր մշակութային ու աշխարհայացքային տարբերությունների հետ մեկտեղ ունենք բազմաթիվ ընդհանրություններ, մեր ու մեր հարևան երկրներում ընթացող շատ գործընթացներ հաճախ ենթարկվում են միևնույն տրամաբանությունը: Գրանիշ գրական ակումբը շարունակում է ներկայացնել մեր հարևան երկրներում ապրող և ստեղծագործող գրողների, գրականագետների, հրատարակիչների ու գրական դաշտին առնչություն ունեցող այլ անձանց տեսակետներն ու պատկերացումները ժամանակակից գրականության ներկայի ու ապագայի շուրջ:
——————————————
Բահչըթ Չելիքը ծնվել է Ադանայում 1968-ին: 1990-ին ավարտել է Ստամբուլի համալսարանի Իրավունքի բաժինը: Նրա առաջին պատմվածքը տպագրվել է ցայսօր հրատարակվող Վարլըք թուրքական ամենահին գրական ամսագրում: Չելիքի պատմվածքները, էսսներն ու թարգմանությունները շարունակում են հրապարակվել տարբեր թերթերում և գրական հանդեսներում: 2009-ին լույս տեսավ հեղինակի առաջին վեպը` Աշխարհի բզզոցը (Dünyanın Uğultusu): Դրանից հետո 2010-ին հրատարակել է Փշե հուշ (Diken Ucu) պատմվածքների ժողովածուն և մանկական արձակի Նոր տղան դասարանում (Sınıfın Yenisi) ժողովածուն 2011-ին:
– Բացի Յաշար Քեմալից, որի մի քանի վեպեր խորհրդային ժամանակաշրջում թարգամանվել են հայերեն և Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկից, հայ ընթերցողը ոչ մի տեղեկություն չունի թուրքական գրականության արդի զարգացումների մասին: Թուրքական գրականությունը, որպես արևելքի և արևմուտքի սինթեզ, որպես մի տեսակ էկզոտիկ պտուղ, միշտ հետաքրքիր է եղել արևմտյան աշխարհին. Կարելի՞ է ասել, որ հենց սա է նրա հաջողության գլխավոր հաղթաթուղթը:
– Իհարկե, երկու քաղաքակրթությունների միջանկյալ ընկերակցությունը անչափ շահեկան է, սակայն արտահայտման ձևերի իմաստով` ոչ հեշտ իրագործելի: Հիմնաական խնդիրը կայանում է նրանում, որ թեպետ Թուրքիայում մի քանի մշակույթներ են միմյանց հարևանությամբ համաչափ գոյատևում, սակայն դրանք իրար մեջ չեն ձուլվում: Շատ հազվադեպ կարելի է տեսնել արևմուտքի ու արևելքի հաջողված սինթեզ, արդյունքում` մեր գրականությունը դժվար է դիտարկել որպես էկզոտիկ գրակնություն: Վերջին 10-15 տարիներին մեծ թվով վեպեր են լույս տեսել Օսմանյան կայսրության մասին, բայց այս պահին դժվարանում եմ անվանակոչել նրանցից և որևէ մեկը, բացառությամբ Փամուկի, ում ստեղծագործությունները հետաքրքիր կլինեին ասենք Ամերիկայում կամ Եվրոպայում:
-Թուրքական գրակնության մեջ կա՞ն արդյոք ի հայտ եկող նոր միտումներ, ուղղություններ, որոնք դեռ անհայտ են համաշխահարային գրական դաշտին:
– Վերջին տարիներին թուրքական գրականությունը ինքնատիպ զարգացման միտումներ է ցուցաբերում. մոդեռնիզացիայի թուրքական տեսակը վերջին տասնամյակում լուրջ ճգնաժամ է ապրել, և այդ ճգնաժամը իր սեփական գրականությունն է ստեղծում: Ակնհայտ է միտվածությունը պոստմոդեռն տեքստեր, պատմվածքներ, վեպեր գրելու: Որոշ հեղինակներ էլ կարևորում են տեքստի լեզվաբանական կողմը` շեշտադրելով տեքստի ոչ թե բովանդակությունը, այլ ձևային` ինչպես ասված լինելը: Ու թեպետ վերջին տարիներին հրապարակված վեպերի քանակն աճել է, այնուամենայնիվ առավել զարգացած գրական ժանրը մնում է կարճ պատմվածքը:
– Ոչ անգլիագիր ու ֆրանսիագիր երկրներում նույնպես հետաքրքիր գրականություն է ստեղծվում, սակայն սոցիալ-քաղաքական ինչ-ինչ խնդիրների պատճառով այդ ստեղծագործությունները դուրս չեն գալիս իրենց ներփակ տարածքից և համաշխարհային մեծ գրականության համատեքստում անմասնակից դիրք են գրավում. փաստորեն` դառնում են սեփական լեզվի պահապանները: Ձեր կարծիքով Թուրքիան ունի՞ այս խնդիրը, թե՞, ի վերջո, հաղթահարել է այն:
– Իհարկե, այս խնդիրը կա և մտահոգիչ է նաև թուրք գրողների համար: Այդ առումով, Օրհան Փամուկի Նոբելյան մրցանակի արժանանալը որոշակի դռներ է բացում մեր առջև, սակայն դա դեռ բավարար չէ: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ամերիկայի հրատարակչությունները տպագրության համար բարձրորակ թարգմանություններ են պահանջում, իսկ թուրք շատ հեղինակներ էլ թարգմանության համար պահանջվող այդ գումարը պարզապես չունեն, իսկ հրատարակիչների համար էլ այս ոլորտում ֆինանսական ներդրում կատարելը անշահութաբեր, կասկածելի գործարք է: Միայն շատ հանրահայտ գրողների գրքերն են, որ հնարավորություն են ունենում թարգմանվելու: Թերևս պետք է հավելեմ, որ Գերմանիայում թուրքական մեծ համայնքի շնորհիվ, բազմաթիվ գրքեր թարգմանվել են գերմաներեն:
– Ինչպե՞ս ես գնահատում թուրք հասարակության հետաքրքվածությունը առհասարակ ընթերցանության ու մասնավորապես ժամանակակից գրականության հանդեպ:
– Շուրջ 75 միլոն ազգաբնակչություն ունեցող Թուրքիայում գրքի առաջին հրատարակման տպաքանակը մոտ 1000 օրինակ է: Միայն շատ հայտնի որոշ հեղինակների գործերն ենէ, որ 50 000 կամ 100 000 տպաքանակով են լույս տեսնում, սակայն այդ հեղիանակների թիվն էլ չի գերազանցում 5-10 հոգու միջակայքը: Եվ հետևապես` չենք կարող փաստել, որ թուրք հասարակությունը ընթերցանության հանդեպ մեծ հետաքրքրասիրություն է ցուցաբերում: Պատճառները շատ են. նախ և առաջ այն, որ թուրք հասարակությունը նախընտրում է մասայական տեղեկատվությունը`ստացված ձայնա-տեսագրության միջոցով, ի վնաս ընթերցանության, իսկ հաջորդը` Թուրքիայում տեղի ունեցած հեղափոխություններից հետո (1971 և 1980 թթ) տասնամյակներ շարունակ պետությանը` գրքի հանդեպ թաշնամական դիրքորոշման որդեգրումն է` գրքի` որպես զենք դիտարկումն ու համանման վերաբերմունքի արժանացումը: Գիրք կարդացող մարդիկ պատժվել ու ձերբակալվել են: Բնականաբար այդ մտավախությունը շատ մարդկանց հետ է պահել գիրք կարդալուց, իսկ վերաբերմունքի այդ ալիքը հասել է մինչ մեր օրեր:
– Ի՞նչ գրական կազմակերպություներ կան Թուրքիայում և ինչո՞վ են դրանք միմյանցից տարբերվում:
– Թուրքիայում երեք հիմնական գրական խմբավորումներ կան. Թուրքական Պեն ակումբը, Թուրք հեղինակների սինդիկատը և Թուրք գրողների ասոցիացիան: Բազմաթիվ հեղինակներ միաժամանակ անդամակցում են բոլոր խմբավորումներին: Իրականում նրանց միջև եղած տարբերությունները մեծ չեն, միայն` Պեն ակումբն առավել հակված է դեպի միջազգային ոլորտում հարաբերություներ հաստատմանը, սինդիկատը ոչ պաշտոնական կազմակերպություն է, զբավում է մշակութային իրադարձություններով և գրողների հեղինակային իրավուքների պաշտպանությամբ, իսկ թուրք գրողների ասոցիացիան սերտ հարաբերություների մեջ է մերձավոր արևելքի մի շարք երկրների գրական կազմակերպությունների հետ:
– Ինչպիսի՞ն է պետության վարած քաղաքականությունը թուրքական գրականության ներքին և արտաքին մասսայականացման գործում:
– Մշակույթի նախարարությունը մի նախագիծ է մշակել թուրք հեղինակներին տարբեր լեզուներով թարգմանելու համար և որոշակի հատկացումներ է կատարում, սակայն դժվար է ասել, որ թուրքական պետությունը մտածված, նպատակային քաղաքականություն է վարում գրականության տարածման համար:
– Թուրքիայում զարգացման ի՞նչ աստիճանի վրա է գտնվում գրական շուկան, վաճառվու՞մ են արդյոք գրքերը:
– 1990- թվականից հետո գրքերի տպագրությունը տարեց տարի ավելացել է և այժմ հնարավոր է խոսել, որ թուրքական գրքի շուկան կայացած արտադրության ոլորտ է: Իհարկե, դեռևս չափազանց վաղ է ամբողջ համոզվածությամբ այդ մասին հայտարարել, սակայն խոսակցություններ կան, որ որոշ միջազգային հրատարակչություններ ցանկություն ունեն իրենց մասնաճյուղերը հիմնել Թուրքիայում և հրատարակել թուրքական գրքեր: Անխուսափելիորեն դա նոր վերաբերմունք կձևավավորի Թուրքիայում գրքի ու գրական շուկայի հանդեպ, իսկ գրական ստեղծագործության պահանջարկ մեր երկրում այսօր իրոք կա: Կան մի քանի հիմնական հրատարակիչներ, ովքեր, այսպես ասած, գրքի արտադրությամբ են զբաղված, իսկ կան նաև հրատարակիչներ, ովքեր նոր ստեղծվող գրական ստեղծագործություններ են հրատարակում:
– Ի՞նչ թեմաներ են առավել պահանաջված թուրքական գրակնության մեջ, և հնարավոր է արդյո՞ք գումար վաստակել գրակնության միջոցով Թուրքիայում:
– Պատմական ու ինքնակեսնագրական գրքերը բոլորից լավ են վաճառվում, հատկապես Օսմանյան կայսրության ու սուլթանների մասին: Եվ իհարկե, սիրավեպերը` Թուրք ընթերցողը սիրում է կարդալ դրական հերոսների մասին պատումներ, ում հետ կարող է նույնականցնել սեփական անձը: Վերջին տարիներին ավելացել են նաև մարդկային էության մութ, դաժան կողմերի մասին պատմող գրքերը: Թուրքիայում գրելով գումար վաստակելը անչափ դժվար է, նմանօրինակ հեղինակների թիվը` չափազանց սակավ: Վաստակած գումարի չափաբաժինը կախված է հրատարկված գրքի տպաքանակից: Ինչպես արդեն նշել եմ, միջին տպաքանակը`2000-3000 օրինակ է:
– Որքանո՞վ եք ծանոթ հայ գրականությանը:
– Փոքր հասակում Վիլյամ Սարոյանի պատմվածքներն եմ կարդացել, և նա իմ ամենասիրած հեղինակներից մեկն էր: Պետք է նաև խոստովանեմ, որ սեփական պատմվածքներ գրելու ճանապարհին` թուրք 2-3 գրողներին զուգահեռ Սարոյանը ինձ ոգեշնչողներից մեկն է եղել: 1990 -թվականից «Արաքս» հրատարակչությունը բազմաթիվ հայ գրողների է հրատարակել: Ես ջանում եմ հետևել այդ հրատարակչության տպագրած գրքերին , սակայն նրանք այժմ հազվադեպ են գրքեր հրատարակում: Հիշում եմ նաև Վահե Բերբերյանի վեպը, որ շատ էի հավանել և Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունին», սակայն իմ տեղեկացվածությունը հայ գրակնությամբ այսքանով է սահմանափակվում( էլ չեմ խոսում ժամանակակից գրակնության մասին), քանի որ մյուս կողմից էլ թուրքական հրատարակչությունները հայ գրակնություն չեն հրատարակում:
Հարցազրույցը` Գրանիշ գարակն ակումբ
Անգլերենից թարգմանությունը` Հասմիկ Հակոբյան
Շարքի նախորդ հարցազրույցը վրացի երիտասարդ գրող Գիորգի Գաբիձեի հետ:
Շատ ողջունելի է Գրանիշի այս քայլը՝ հարցազրույցներ վարել օտարազգի գրողների հետ ու համեմատել Հայաստանի և արտասահմանի, այս դեպքում՝ մեր հարևան երկրների գրողների մտածելակերպը, գրականության ներկա վիճակը, զարգացման տեմպը և ուղղվածությունը: