Ամիր Օր (ծնվ. 1956 )՝ ճանաչված իսրայելցի բանաստեղծ, վիպասան և ակնարկագիր, համարվում է համաշխարհային գրականության նոր սերնդի առաջատար դեմքերից մեկը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են աշխարհի 45 լեզուներով:
Ծնվել է Թել Ավիվում, աշխատել է հովիվ, շինարար և վերանորոգող: Փիլիսոփայություն և համեմատական կրոն է սովորել է Իսրայելի Հրեական համալսարանում, որտեղ էլ ավելի ուշ դասավանդել է Անտիկ հունական կրոն:
Հեղինակ է 12 հատոր պոեզիայի: Եբրայերենով հրատարակած նրա վերջին գրքերն են՝ «Խելագարի մարգարեությունը» (2012), «Կողոպուտ» հատընտիր (1977-2013) «Թևեր» (2015): Օրը հրապարակել է նաև մի հորինովի էպոս՝ չափաբերական արձակ՝ «Թահիրի երգը» (2001) և մի վեպ՝ «Թագավորությունը» վերնագրով (2005), որը ժամանակակից հասարակության մեջ Դավիթ արքայի կյանքի մասին է:
1
Ամեն, փառաբանում եմ քեզ,
ով չի գնվում և չի վաճառվում,
և նրա հոգին չունի պարտքեր,
բայց կա սով:
Բոլորին, ովքեր վշտացան,
ինչպես երկիրը գիրացավ և լեզուն պապանձվեց,
այնքան, որ բնակիչները էլ չեն կարող տարբերել
ճիշտը սխալից:
Ամեն, փառաբանում եմ քեզ,
նրանք ովքեր վկայակոչում են իրենց նախնիների աստվածներին
դպրոցներից, զինագնդերից, ավտոճանապարհներից
սինագոգներից և բանկերից,
իրենց ննջասենյակներից և նրանց միաբնակ քարացած սրտերից,
և ոչ ոք չկա, որ պատասխանի:
Ամեն, փառաբանում եմ քեզ,
ով հսկել է ձեր սեփական հետաքրքրությունները.
մարմին մարմնի համար, նեխում նեխման համար:
Նրա համար, որ վեր պահեցիր այս՝ չթողնելով գնալ,
ինչը մնայուն է և հոսանքն է վեր հանում,
ինչպես ես կուլ տամ
մարմինը մեկմեկու
դեպի նշանակետին փթթումի
և քո դատարկ աչքերը՝ սով:
Եվ գողերը կգրավեն ու կղեկավարեն քո տունը՝
Աստծո փառքն իրենց բերանում և ազգերի հերոսացումը,
և արյունը՝ իրենց աջ ձեռքերում:
Նրանք, ովքեր վաճառեցին քեզ երկրագնդի ամենահարուստ մարդկանց,
ով քո երեխաներին կուրացրեց,
որ ոսկին պաշտեն և լցնեն իրենց սրտերն ունայնությամբ,
մինչև որ նրանք չկարողացան տարբերել ճիշտը սխալից,
ինչպես ոչխարներն իրենց մսուրում:
Ովքեր հրահրեցին պատերազմ և ուղարկեցին քո երեխաներին մեռնելու,
ովքեր ճնշեցին քեզ հարկերով
և ստիպեցին աշխատել իրենց ապրուստի համար,
ով ատում է ուրիշին, ով իրենցից մեկն է,
ովքեր վանկարկում են բարեգործությունն իրենց լեզուներին,
և հագնում իրենց մեղքերը անմեղ ժպիտներով,
լվանում ձեռքերը սուրբ ջրով՝
թեև չարիք է իրենց սրտերում:
2
Ամեն, փառաբանում եմ քեզ,
ամեն՝ դատապարտումին և ավերումին:
Քո ձեռքերով դրա ավերումի համար և քո սրտով դատապարտումի համար,
որ առաջնորդեց հոգիդ,
քո սպասածը օրերի հետ անկասկած կգա.
քիչ-քիչ այն բարձրանում է
շերտերի ստվերների միջով,
աչքերի անկյուններում և ճաքերում սրտի
այն սկսվում է, բայց որպես մանրուք,
և ավարտը՝ հոլոքոսթ:
Ամեն, փառաբանում եմ քեզ,
ովքեր ասացին իրենց սեփական հոգիներին,
որ դուք դեռ ունեք գոյության ուժ,
ջարդել պատնեշը ձեր սրտում, հոսել
անգամ արյան մեջ:
Ամեն, փառաբանում եմ քեզ,
ով արթնանա, չի լինի վարակված,
ով ասի ամեն իր հոգուն,
ով կջնջի իր ճակատից
ցանկացած դրոշմված համար.
ինքնություն, պարտք, խարան.
թող կարող կլինի,
և նորից անվանվի
Մարդ:
Ամեն, փառաբանում եմ քեզ,
ես եմ տունը,
ես եմ մարմինն ու աշխարհը,
որովհետև ի սկզբանե մարմին հագար,
և քո մարմինը հագավ աշխարհ,
և դու աճեցրիր հագուստ քո մարմնին,
երկրագնդի վրա՝ տուն,
և մոռանալով մեկին, ով նստած էր քո տանը,
դու լքված էիր ու նստած խավարում:
Ամեն, ես փառաբանում եմ քեզ,
մի՛ լռիր,
քո բերանի քարը հեռու գլորիր
և խոսիր քո սրտից, քանի այն ողջ է,
որովհետև ում հոգին նվազ է
կկորցնի, ինչ մնացել է,
և նա, ում հոգին թևածում է,
կստանա նույնիսկ ավելին:
Անգլերենից թարգմանեց Լիլիթ Խլոպուզյանը
Խմբագիր՝ Արմեն Սարգսյան