Թռիչք կռունկի հետ | Ժամանակակից հայ բանաստեղծները պարսկերեն

 

Թռիչք կռունկի հետԻրանի իսլամական Հանրապետության ուսանողական (ISNA) լրատվական կազմակերպության շաբաթ Փետրվարի 21-ի հաղորդմամբ Իրանի ամենանշանավոր հրատարակչություններից մեկը՝ «Նաշրե Սալեսը», 1100 տպաքանակով լույս է ընծայել ժամանակակից Հայ բանաստեղծների անթոլոգիան: Այն հավաքել, կազմել և թարգմանել է Իրանահայ անվանի գրող, թարգմանիչ և բանաստեղծ՝ Խաչիկ Խաչերը: Ժողովածուն կոչվում է «Թռիչք կռունկի հետ»: Ընտրված ու թարգմանված են 65 ժամանակակից բանաստեղծներ, 34-ը Հայաստանից, 4-ը Արցախից և մնացյալը Լիբանանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Վրաստանից և այլ երկրներից:
ԻՍՆԱՆ շեշտում է, որ Խաչիկ Խաչերի թարգմանական այս աշխատանքը հիմնական մի կամուրջ է Իրանի և Հայաստանի բարեկամական կապերը զարգացնելու ուղղությամբ:
Գիրքն ունի մի նախաբան, որտեղ թարգմանիչը պարսիկ ընթերցողին ծանոթացնում է Հայոց փոթորկաշատ պատմության հետ, անդրադառնում Հայոց Մեծ Եղեռնին և բացատրություններ տալիս Հայոց Գիր ու Գրականության մասին:
Բանաստեղծությունները որոնք ընտրվել են Խ. Խաչերի ճաշակով, բոլորն էլ «ազատ» բանաստեղծություններ են ինչպես ասում են՝ «արդիական» են և ոչ հանգավորված:
Թարգմանիչը նախաբանում անդրադառնում է այն իրականությանը, որ մի քանի բանաստեղծություններ ինչ-որ բանաստեղծից կարդալով չի կարելի ճանաչել բանաստեղծին, բայց կարելի է ծանոթանալ նրա հետ: ԵՎ ծանոթանալով մի քանի բանաստեղծների հետ, չի նշանակում ճանաչել այդ ժողովրդի Բանաստեղծական գրականությունը: Այստեղ ևս կատարվածը մի ծանոթանալ է: ԵՎ եթե այս գիրքը պարսիկ ընթերցողին դուր կգա և այդ ընթերցողը քիչ, թե շատ կծանոթանա հայոց բանաստեղծության հետ, թարգմանիչն իրեն բավարարված կզգա և ուրախ իր կատարած 360 էջնոց աշխատանքով:
Գրքում յուրաքանչյուր բանաստեղծի ստեղծագործության կողքին դրված է բանաստեղծի լուսանկարը ու նաև խիստ համառոտ կենսագրականը (որոշ տվյալներ միայն): Փորձից գիտենք, որ նկարն ու կենսագրությունը ինչ-որ պատուհանի դեր են կատարում, բանաստեղծի աշխարհը մուտք գործելու համար:
ԻՍՆԱ-ի թղթակցի այն հարցին թե, կան արդյո՞ք Հայ և պարսիկ բանաստեղծների փոխադարձ ազդեցություններ իրար վրա: Թարգմանիչը պարասխանում է՝ Կասկածից դուրս է, որ հարյուրամյակների, կամ ավելի ճիշտ կլինի ասել, հազարամյակների հարևանությունն ու պատմական, աշխարհագրական, քաղաքական նաև առևտրական կապերն ու ընդհանրությունները չի կարելի, որ իրենց ազդեցությունները թողած չլինեն նաև գրականության վրա:
Պարսկերեն ու Հայոց նեզուներն էլ բավական շատ ընդհանրություններ ունեն . նրանց մեջ տեղ են գտել իրարից «պարտք» վերցրած, շատուշատ բառեր, դարձվածքներ, առածներ, առակներ ու ժողովրդական ասույթներ:
Վերցնեհք հենց Թումանյանի հեքիաթները, որտեղ առանձնակի կարևորություն ունեն նրա մշակած որոշ հեքիաթներ որոնք իրանական ծագում ունեն:
Դժբախտաբար տարիներ շարունակ ծածանված երկկողմյա երկաթե վարագույրները այնպես բացասական են ազդել մշակութային կապերի վրա, որ կարելի է ասել, որ Հայ և Պարսիկ ժողովուրդները համարյա թե անծանոթ են իրարու ժամանակակից գրականությանը:
Իհարկե իրանահայության շարքերում եղել են անհատներ որոնք հայերենից պարսկերենի են թարգմանել հայ գրականություն, որոնց մեջ էլ բավական հաջող գործեր կան գնահատելի, բայց այս կարգի թարգմանիչների թիվը շատ քիչ է և բացը շատ խոր ու մեծ:
Վերջերս առիթ ունեցա իրանական մի հրատարակչության մոտ, շատ պատահաբար, ծանոթանալ մի թարգմանության հետ, որ կատարվել էր հայերենից պարսկերենի: Թարգմանիչը, որքան իմացա, Հայաստանում ուսանած մի իրանցի բժիշկ էր: Սա ինձ հավատալ է տալիս, որ շուտով երևի Հայաստանում ուսանած բազմաթիվ ուսանողների միջից կծնվեն նաև հայերենից պարսկերեն թարգմանող թարգմանիչներ և հայոց գրականությունը կծանոթացվի գրականասեր և գրականատենչ իրանցիներին:

Խաչիկ Խաչեր
Թեհրան

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *