«Դարակ» հրատարակչությունը հրավիրում է բոլորիդ մասնակցելու «Սաֆո» մատենաշարի հերթական գրքի` Վիրջինիա Վուլֆի երկար սպասված «Ուրվականներով տունը» պատմվածաշարի շնորհանդեսին:
Միայն շնորհանդեսի ժամանակ գիրքը կվաճառվի 2000 դրամով: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7–ին, ժամը`18-ին, Միրզոյան գրադարանում (հասցեն` Մհեր Մկրտչյան 10)
1. Սերլի հառաչանքն ու ծիծաղը, թախիծն ու ուրախությունը գրավում էին մարդկանց, ու նա դա գիտեր, բայց այդ գիտակցումը չէր խեղդում հիասթափությունը, և այն, որ նա վայելում էր ընդհանուրի համակրանքը (նա այցելում էր սիրունատես կանանց, ու դրանք լինում էին երկարատև այցելություններ, երկար… շատ երկար) չէր մեղմացնում նրա հոգու ունայնությունը, այլապես նա արդեն վաղուց տիրացած կլիներ այն ամենին, ինչի մասին երազում էր մի ժամանակ Քենթըրբըրիում, երբ փոքր տղա էր: Ամեն մի նոր ծանոթություն ծնունդ էր տալիս նրան. Նա, ով նոր էր ճանաչում նրան ու դեռ չէր հանդիպել նրա անկատար հույսերին, տրվելով նրա հմայքին, թույլ էր տալիս նրան ամեն բան նորեն ապրել… ու դա հիսուն տարեկանում:
2. Չէ՞ որ ամեն ոք էլ մտածում է անցյալի մասին այն պահերին, երբ այգում է, որտեղ ծառերի տակ պառկած են կանայք և տղամարդիկ: Մի՞թե նրանք մեր անցյալը չեն, և այն ամբողջը, ինչ մնոււմ է այդ անցյալից, լոկ այս տղամարդիկ ու կանայք են, այս ուրվականները ծառերի տակ…
3. Ինչպիսի՜ մեծ պատրաստակամությամբ մեր գիտակցությունն ընկալում նոր առարկաներն ու կայծակնային արագությամբ տարվում դրանցով, ինչպես սիրահարը սիրով, ինչպես բանաստեղծը մուսայով, բայց նուն արագությամբ էլ մատնում մոռացության: