Սիրված երգերը հայերեն | Ուզո՞ւմ ես

Խնդրում եմ, խնդրում եմ՝ մի մեռիր,
կամ կգնամ ես էլ,
դու, իհարկե, մոտ ես դրախտին,
իսկ ե՞ս… ես չեմ կարծում, թե նույնպես:
Կուզե՞ս, կուզե՞ս քաղցր նարինջներ,
կամ բարձրաձայն, երկար
պատմվածք կուզե՞ս,
կուզե՞ս՝ պայթեցնեմ աստղերը,
որ խանգարում են քնել։
Միայն խնդրում եմ՝ դու ապրիր,
Տեսնու՞մ ես՝ ես էլ քեզանով,
քեզանով ապրում եմ․․․
Իմ հսկա սերը հերիք է
Մինչև գլխներս երկուսիս,
Ուզու՞մ ես ծովը՝ նավերով
ուզու՞մ ես երգեր`լրիվ նոր,
ուզու՞մ ես՝ սպանեմ հարևաններին,
որ խանգարում են քնել,
կուզե՞ս արևը՝ լամպի տեղ ,
Ալպերից նայող պատուհան կուզե՞ս,
երգերս, երգերս հետ տամ քեզ,
իմ բոլորը երգերը կուզե՞ս:

Փոխադրությունը՝ Անի Հովնանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *