ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ | Յոթ միտք


***
Հոգին նման է էլեկտրական լամպի մը, որուն մեջ եթե հոսանք իջնե, լույս կուտա:

***
Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

***
Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու:

***
Անհավատ դառնալ հաճախ կնշանակե` սկսել զԱստված փնտրել: Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա:

***
Կրոնական բուն զգացումը իր խորքին մեջ ազգային բնույթ չունի: Բայց իր պատմական կազմավորման, զարգացման և դրսևորման մեջ, այո՛, տվյալ ժողովուրդի մը հոգեվիճակին հատուկ ուրույն ձևերը ստացած է, այսինքն` ժողովուրդին հոգեկան և պատմական զարգացման հատուկ դրոշմը:

***
Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:

***
Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:

Share Button

3 Կարծիք

  • Ռուբեն says:

    Վազգեն վեհափառը ժամանակակաից բոլոր հոգեւորականներից ամենաազնիվն է եղել, որը պիտի օրինակ ծառայի մնացածներին:

  • Ruzvelt says:

    Հավատ

  • Ruzvelt says:

    Լավե երփեկ չունենալ’քան ունենալ ու կորցնել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *