Վրեժ Իսրայելյան | Ֆեսկուկ

Ահա մի մարդ, ով վա­ղոր­դայ­նի շունչն ըմ­պե­լուն պես, զար­ման­քով աչ­քե­րը ճպճ­պաց­նե­լուց և սե­փա­կան տան չորս պա­տե­րի ապա­հո­վու­թյան մեջ իր մար­մինն ու վա­րա­գույ­րի ցանց­կեն հյուս­քե­րին խճճ­ված արե­գա­կի ծվեն­նե­րը հայտ­նա­բե­րե­լուց հե­տո, հան­կարծ հս­տակ գի­տակ­ցում է, որ կյանքն, այ­նու­ա­մե­նայ­նիվ, վատ բան չէ։ Եվ որ­պես­զի իր հան­դուգն մտահ­ղա­ցու­մը արժևորի լու­սա­բա­ցի տրա­մա­բա­նու­թյան մեջ, մտո­վի փնտրում-գտ­նում է մի ձա­խող­ված ինք­նաս­պա­նի և հե­տը մի թաս բան է խմում` նրա­նից կոր­զե­լու հա­մար եր­ջան­կու­թյան բա­նաձևը։ Մտո­վի փնտ­րում-գտ­նում է մի սո­վա­հար մար­դու, հա­ցին մեղր ու կա­րագ է քսում ու դի­տում, թե ի՜նչ ախոր­ժա­կով է ծա­մում և ինչ­պես է վեր­ջում մեղ­րո­տած մատ­նե­րը լպս­տում։ Թե չէ ին­չի՞ նման է. քնից զարթ­նո­ղը գյու­տա­րա­րի հրճ­վան­քով կյանքն անի­մաստ ու սուտ է հռ­չա­կում, տե­ղադ­րում իր մո­գո­նած ոտա­նա­վո­րի մեջ և հրամց­նե­լով մեզ` դյու­րա­հա­վատ­նե­րիս, ինքն աճա­պա­րում է իր պես մի փի­լի­սո­փա­յի հետ Աստ­ծո պարգևած շնորհ­նե­րը վա­յե­լե­լու և աստ­ղե­րի խա­ղի զար­մա­նահ­րաշ խորհր­դից իմաստ­նու­թյուն քա­ղե­լու։ Մի՛ հա­վա­տա­ցեք գուժ­կան­նե­րին` նրանք տես­նում են լոկ այն, ին­չը եր­բեք չեն տես­նում։ Հա­վա­տա­ցեք հոր­թին և նրա հրճ­վան­քին։ Կյանքն, այ­նու­ա­մե­նայ­նիվ, այն­քա՜ն շատ է, որ եր­բեմն քիչ է թվում, որով­հետև ընդ­հատ­վում է այն պա­հին, երբ ու­զում ես ապ­րել, և ձգձգ­վում է, երբ ու­զում ես մեռ­նել։ Այդ բա­նը դու պար­զո­րոշ գի­տակ­ցում ես հենց վա­ղոր­դայ­նին, երբ ամեն ինչ, թվում է, նոր-­նոր է սկս­վում։ Հար­գում եմ սկիզբն ու վեր­ջը տես­նող­նե­րին, հի­ա­նում նրանց խո­րա­թա­փան­ցու­թյամբ ու վտան­գը զգա­լու բա­ցա­ռիկ ու­նա­կու­թյուն­նե­րով, բայց ես ճշ­մար­տու­թյու­նը նկա­տե­լու ցան­կու­թյուն չու­նեմ։ Հա­մա­րեք, որ մինչև կո­կորդս գոր­ծե­րի մեջ խր­ված եմ. իբր հա­զար գլ­խա­նի մի վեպ եմ սկ­սել ու չգի­տեմ, թե երբ եմ ավար­տե­լու։ Չեմ ժխ­տում` եր­բեմն տագ­նապն իմ հո­գին էլ է կր­ծում, մտ­քերս ան­հան­գիստ ներ­սու­դուրս են անում, հուշ­երս, իրար հրմշտե­լով, ետու­ա­ռաջ են ընկ­նում, ու մե­կը` փի­լի­սո­փա՞, թե՞ բա­նաս­տեղծ, մո­տե­ցո՞ղ, թե՞ ինձ­նից հե­ռա­ցող, բեկ­բե­կուն ձայ­նով տի­րա­նում է ուն­կե­րիս. “Եղած-­չե­ղածն էս էր, ախ­պերս”։
Ախ­պեր ջան, գի­տեմ, որ էս էր. ձա­խող­ված ինք­նաս­պանն էլ գի­տի, մեղր ու կա­րագ երա­զող քաղ­ցածն էլ գի­տի. ինքս վե­րին ար­տի ցո­րեն չեմ և չեմ սի­րում բա­ցա­ռու­թյուն­նե­րի մեջ պահ մտած­նե­րին։ Վերջ­-ա­ռաջ լի­նե­լու է` մեր չգ­րած վե­պը մե՛նք չենք ըն­թեր­ցե­լու։ Ճի՛շ­տը հա­գու­կա­պի մեջ մտած մեր մար­մի­նը դուրս նե­տելն է. Ձեզ և մեզ սուրբ ավե­տիս, կամ ավե­լի պարզ` բա­րի լո՜ւյս, կյանք, վաղ թե ուշ մենք քո հա­խից գա­լու ենք։
Լու­սա­բա­ցի կեն­սաթր­թիռ խոր­հուրդ­նե­րով ոգե­կոչ­ված` ապ­րե­լու հա­զար տար­բե­րակ եմ հայտ­նա­գոր­ծում, հա­զարն էլ թա­թա­խում Բաժ­բե­ու­կի ամո­քիչ ներ­կապ­նա­կի մեջ, օծում ման­սուր­յա­նա­կան հնչ­յուն­նե­րով, բայց ընտ­րում եմ ապ­րե­լու մեկ այլ տար­բե­րակ, որն ան­գույն և անհնչ­յուն է, ինչ­պես սոց­ռե­ա­լիզ­մի բան­տում փայ­փայ­ված ազա­տու­թյան տես­լա­կա­նը։ Կարճ ասած` ապա­ռի­կով հա­մա­կար­գիչ եմ գնում և ան­հա­պաղ բա­ժա­նոր­դագր­վում “Երե­քը մե­կում” գո­վազ­դա­յին կար­գա­խո­սով մեկ­նար­կած ին­տեր­նե­տա­յին ցան­ցին։ Կինս ան­չափ ու­րա­խա­ցավ (իմ յու­րա­քանչ­յուր գնու­մից կինս ան­չափ ու­րա­խա­նում է)։ Կնոջս ամու­սի­նը, այ­սինքն` ես, վեր­ջա­պես ժա­մա­նա­կա­կից կյան­քին մեր­վե­լու ճիգ է թա­փում։ Ինչ­պես ասում են` սա­ռույ­ցը տե­ղից շարժ­վում է, անց­յա­լի նա­խա­պաշ­ա­րում­նե­րից թո­կով կապ­ված մի ոմն գրող, ում պատմ­վածք­նե­րում բա­ռե­րը հայ-­թուր­քա­կան բոր­բո­սով են պատ­վել, ու­զում է համ­տե­սել մի­ջազ­գա­յին սկու­տե­ղի վրա մա­տուց­վող մեկ այլ կե­րա­կուր` ին­տեր­նե­տա­յին կե­րակ­րա­ցան­կի ամե­նա­հա­մեղ խոր­տի­կը` ֆեյս­բու­քը։ Այս և այլ տեխ­նի­կա­կան բա­ռե­րի իմաս­տը ես և կինս յու­րաց­րե­ցինք գե­րա­գույն դժ­վա­րու­թյամբ (ինչ­պես ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­ներն ու ՀՀ նա­խա­գահ­նե­րից ամե­նա­հե­տի­նը կյու­րաց­նե­ին “Հայր մե­րը”)։ Մինչև այ­սօր էլ կինս ֆեյս­բու­քին ասում է` ֆես­կուկ։ Կար­ծում եմ` ավե­լի հն­չեղ է, հայ ական­ջին ավե­լի հա­ճո, քան դա­գաղ­նե­րի ցու­ցա­հան­դե­սից նոր դուրս եկած ար­վես­տա­բա­նի հի­ա­ցա­կան բա­ցա­կան­չու­թյու­նը. “Ի՜նչ գե­ղե­ցիկ դա­գաղ­ներ են”։
“Վեր­ջա­պե՜ս”,– ասաց կինս ու գնաց հարևան­նե­րին պատ­մե­լու, որ ին­քը, այ­սու­հետ, Բել­գի­ա­յում ապաս­տա­նած որ­դու, հար­սի և թոռ­նե­րի հետ խո­սե­լու է դեմ առ դեմ` տես­նե­լով ու վա­յե­լե­լով նրանց իրա­կան պատ­կե­րը։ Ժպի­տը դեմ­քին` հարևան­նե­րի տնից վե­րա­դար­ձավ ու ասաց.
– Ա՜յ քեզ հրաշք,– հե­տո ավե­լաց­րեց,– հրաշքն էն բա­ռը չէ։
– Շար­քա­յին գոր­ծիք է,– ասա­ցի առանց ոգևորու­թյան,– մի առա­վե­լու­թյուն ու­նի` չի հա­կա­ճա­ռում, եթե դրա կա­րի­քը չկա, և հա­կա­ճա­ռում է, եթե դրա կա­րի­քը կա։
Կնոջս հի­աց­մունքն այն­քան մեծ էր, որ ակ­նարկս չլ­սե­լու տվեց։
– Նն­ջա­րա­նում կդ­նեմ,– ասաց,– բար­ձին թիկն կտամ ու թոռ­նե­րիս հետ կուշտ կխո­սեմ։
– Ոչ,– կտ­րուկ ասա­ցի,– իմ աշ­խա­տա­սեն­յա­կում։ Գոր­ծեր կան։
– Չէ մի չէ,– հեգ­նեց կինս,– գո՜րծ, եփած հա­վի ծի­ծա­ղը կգա։
– Մեկ­-եր­կու կի­սատ զրույց ու­նեմ աշ­խար­հի հետ,– ասա­ցի։
– Աշ­խարհն ինձ պես հի­մար չի,– ասաց,– գի­տի` ում հետ ինչ խո­սի։
– Քեզ պե՞ս,– զար­մա­ցա,– իհար­կե` չի։
Լավ բան է հա­մա­կար­գի­չը (“ֆեյս­բուք” բա­ռը դեռևս չգի­տե­ինք)։ Այն, որ հինգ տա­րե­կան թոռս ազա՜տ վա­րում-­ցա­նում է ին­տեր­նե­տա­յին դաշ­տը, դեռևս չի նշա­նա­կում, որ կինս և ես ի զո­րու ենք։ Կնոջս պա­րա­գա­յում դա բա­ցառ­վում է. ար­դեն տա­սը տա­րի նա կաշ­վից դուրս է գա­լիս բջ­ջա­յին հե­ռա­խո­սին տի­րա­պե­տե­լու հա­մար։ Եր­բեմն ստաց­վում է, ավե­լի հա­ճախ հայտն­վում է ռա­դի­ո­ծած­կույ­թից դուրս։ Ինչևէ, չբամ­բա­սեմ, ինքս էլ Էյնշ­տեյն չեմ, բայց ան­կա­րո­ղու­թյունս թաքց­նե­լու ձիրք ու­նեմ. ձևաց­նում եմ` իբր զզ­վում եմ էս ժա­մա­նա­կա­կից ֆին­տուֆ­լուշ­կե­քից, էս կո­ճակ­նե­րից ու կո­ճակ սեղ­մող­նե­րից։
– Այ կնիկ,– ասում եմ,– կո­ճա­կը սեղ­մում ես, ու Ան­ջե­լի­նա Ջո­լին քո դեմ հան­վում է։
– Դու էլ հան­վիր,– ասում է,– մեկ էլ տե­սար` կպավ։
Չեմ շտա­պում հան­վել, որով­հետև կո­ճակ սեղ­մել չգի­տեմ։ Մի երի­տա­սարդ, բա­նի­մաց մաս­նա­գետ վար­ձե­ցի, որ ինձ կո­ճակ­նե­րի գաղտ­նի­քը բա­ցա­հայ­տի։ Հա­մա­կարգ­չին տի­րե­լու իմ բուն նպա­տա­կի մա­սին ո՛չ կնոջս ասա­ցի, ո՛չ էլ մաս­նա­գե­տին։ Թող մտա­ծեն, որ ու­զածս Ան­ջե­լի­նա Ջո­լի է։ Հե­տո՞ ինչ, որ տա­րիքն առած մարդ եմ։ Եթե ասեմ, որ իմ կյան­քի մթագ­նած ինը ժամն եմ ու­զում պար­զել, վրաս կծի­ծա­ղեն։ Կա­սեն` ախ­պեր, մեր ամ­բողջ կյանքն է մթագ­նած, դու քո մի քա­նի ժամ­վա պոչն ես բռ­նել։ Կա­սեն` հեր օրհ­նած, կյանքդ թոն­րից հա­նած ու­լի պես մի քա­նի ու­տող-խ­մո­ղի դեմ ես դրել, էդ մի պու­ճուր գաղտ­նիքն էլ թող հնդ­կա­կան հա­մե­մուն­քի ան­ծա­նոթ բույր ու­նե­նա։ Ես էլ իմ հաշ­իվ­ներն ու­նեմ, որ նույն­քան հա­մո­զիչ են։ Ի՞նչ իմա­նամ, թե ին­չե՜ր եմ արել այդ մի քա­նի ժամ­վա ըն­թաց­քում. ո՞ր մի ար­ժա­նա­վո­րի թուշն եմ պա­չել կամ անար­ժա­նի ձեռ­քին ջուր լց­րել։ Վեր­ջի­վեր­ջո, ակն­թարթն է մար­դուն թա­գադ­րում կամ էլ հռ­չա­կում սա­տա­նա։
Նա­խա­պես երի­տա­սարդ մաս­նա­գե­տից խոս­տում կոր­զե­ցի առ այն, որ իմ հա­մա­կարգ­չա­յին անըն­դու­նա­կու­թյան ու բթամ­տու­թյան մա­սին կլ­ռի։ “Ապի ջան,– ասաց,– մի մեծ բան չի, վա­խիլ մի”։ Հա­վա­նա­բար, բե­րան­բա­ցու­թյուն արեց, որով­հետև հե­տաքրք­րա­սեր հա­սա­րա­կու­թյու­նը սկ­սեց ինձ խեթ նա­յել։ Կամ էլ` ինձ թվաց։ Խառ­նակ օրեր էին, ամենքն ամեն­քին խեթ-­խեթ էին նա­յում. երեկ­վա գրող­ներն էսօր­վա ըն­թեր­ցող­նե­րին էին փնո­վում, էսօր­վա ըն­թեր­ցող­նե­րը` երեկ­վա գրող­նե­րին. բո­լո­րը ճշ­մար­տու­թյուն էին գո­ռում, իսկ սուտն ամո­թից քրտ­նում էր։ Եվ էդ ամե­նը լց­վում էր ին­տեր­նե­տա­յին դաշտ։ Գնամ գե­րան­դին սրեմ. առատ հունձք է սպաս­վում։ Գե­րան­դին սրե­լուն պես հաս­կա­ցա, որ իմ հա­մա­կարգ­չա­յին գի­տե­լիք­նե­րով երբևէ Պեն­տա­գո­նի գաղտ­նիք­նե­րին հա­սու չեմ դառ­նա, ոչ էլ վի­կի­լիքս­յան բա­ցա­հայ­տում­նե­րի ակունք­նե­րից ջուր կխմեմ, պար­զա­պես ապ­րե­լու այն տար­բե­րա­կը, որ ընտ­րե­ցի, չեմ ու­զում խոս­տո­վա­նել, ինձ հուշ­ել էր իմ մեջ ապ­րող, սա­կայն միշտ ձա­խող­ման դա­տա­պարտ­ված ինք­նաս­պա­նը։ Ապ­րե­լու տար­բե­րակ­նե­րի մա­սին կնոջս չեմ պատ­մի, թե չէ հու­սա­հա­տու­թյու­նից կոռ­նա և այն­քան ֆեյս­բու­քին ֆես­կուկ կա­սի, որ Ան­ջե­լի­նա Ջո­լին իմ դեմ հան­վե­լու իր ին­տեր­նե­տա­յին խոս­տու­մը կու­րա­նա։

ԻՄ ՆՈ­ՐԱ­ՄՈՒ­ՏԻ ՈՒ­ՂԵՐ­ՁԸ` ՖԵՅՍ­ԲՈՒՔ­ՅԱՆ ԸՆ­ԹԵՐ­ՑՈՂ­ՆԵ­ՐԻՆ

Հա­զար բա­րի, եղ­բայր­ներ և քույ­րեր։ Ես Մա­կիչ քե­ռին եմ։ Ձեր օգ­նու­թյանն եմ դի­մում, որով­հետև մեկ ամիս առաջ` վա­ղոր­դայ­նին, իմ բա­ժին լույսն ըմ­պե­լուն պես, հան­կարծ մտա­ծե­ցի, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հեր­թա­կան նա­խա­գահն ինձ պես ընտ­րող ու­նե­նա­լու բախ­տին, հնա­րա­վոր է, չար­ժա­նա­նա։ Մի քիչ գլուխ գո­վեմ` կյանքս քիչ-­միչ ապ­րել եմ։ Մեկ­-եր­կու լավ թե վատ պատմ­վածք եմ գրել։ Մի քա­նի­սին ատել եմ, շա­տե­րին` սի­րել։ Ու­րիշ­ի բեր­նից պա­տառ չեմ խլել, չեմ սպա­նել (նույ­նիսկ` թուր­քի), չեմ շնա­ցել (հա­նուն հայ գրա­կա­նու­թյան ապա­գա­յի` մեկ­-եր­կու բա­ցա­ռու­թյուն­նե­րը կա­րե­լի է չտես­նե­լու տալ), չեմ գո­ղա­ցել (ըն­դա­մե­նը` հա­նուն տրա­մադ­րու­թյան վե­րել­քի, կնոջս գր­պանն եմ ելու­մուտ արել։ Մինչև այ­սօր էլ այդ հի­մար սո­վո­րույ­թից չեմ հրա­ժար­վել), չեմ շո­ղո­քոր­թել (հորս արև եմ երդ­վում)” Էն­քա՜ն վատ բան կա, որ չեմ արել։
Չմ­տա­ծեք, թե Ձեր օգ­նու­թյամբ ու­զում եմ հետ­մա­հու դե­պու­տատ ընտր­վել (չնա­յած` վատ միտք չէ։ Այ­սօր­վա խորհր­դա­րա­նի պա­րա­գա­յում` նույ­նիսկ լավ միտք է)։
Անց­նեմ իմ ֆեյս­բուք­յան ու­ղեր­ձի բուն նպա­տա­կին։ Ու­զում եմ Ձեր օգ­նու­թյամբ պար­զել, թե որ­տեղ եմ եղել 1982 թվա­կա­նի ապ­րի­լի տասն­յո­թի երե­կո­յան հին­գից մինչև գիշ­եր­վա եր­կուսն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում և ին­չե՜ր եմ արել իմ կյան­քի մթագ­նած այդ ինը ժա­մե­րի ըն­թաց­քում։
Այդ օրը` երե­կո­յան ժա­մը հին­գին, բժշ­կա­կան ինս­տի­տու­տի կան­գա­ռից տրո­լեյ­բուս նս­տե­ցի, որը տա­սը րո­պե­ի ըն­թաց­քում ինձ Նոր­քի զանգ­վա­ծի իմ բնա­կա­րա­նը պետք է հասց­ներ։ Այլևս ոչինչ չեմ հիշ­ում։ Սթափ­վել եմ գիշ­եր­վա եր­կու­սին, մեր շեն­քի բա­կում` տաք­սի­ի մեջ, որի ցու­ցի­չը հոր­դո­րում էր վճա­րել պատ­կա­ռե­լի մի գու­մար։ Հար­ցը փո­ղը չէ` կնոջս աչ­քը լույս. մի քիչ տրտն­ջաց, բայց խայ­տա­ռա­կու­թյու­նից փր­կեց։ Հա­ջորդ օրե­րին ապարդ­յուն փոր­ձում էի ճշ­տել, թե որ­տեղ եմ եղել, ին­չե՜ր եմ արել։ Վթա­րի վար­կա­ծը նույն տրո­լեյ­բու­սի վա­րոր­դը ժխ­տեց, ըն­կեր­ներս ու­սնե­րը թափ տվե­ցին։ Չնա­յած խմել սի­րում էի, բայց հա­կա­ռա­կի պես այդ օրը մի կա­թիլ էլ չէի օգ­տա­գոր­ծել։ Եր­կա՜ր ու ձիգ ինը ժամ, որի պա­րու­նա­կու­թյու­նը չկա­րո­ղա­ցա պար­զել իմ ամ­բողջ կյան­քի ըն­թաց­քում։ Փոր­ձում էի մո­ռա­նալ այդ մա­սին, բայց վեր­ջերս` վա­ղոր­դայ­նին, երբ հաշտ­վե­ցի այն մտ­քի հետ, որ կյանքն անակն­կալ ընդ­հատ­վե­լու հի­մար սո­վո­րու­թյուն ու­նի, երե­սու­նամ­յա վա­ղե­մու­թյան մթագ­նու­մի կաս­կած­նե­րը տի­րե­ցին ինձ։ Ինը ժամ­վա ըն­թաց­քում մարդն ու­նակ է աղետ մո­գո­նե­լու և դրա դեմն առ­նե­լու, կա­րող է վրա­եր­թի են­թա­կա երե­խա փր­կել կամ մարդ սպա­նել ու դի­ա­կը քար ու քա­րափ­նե­րի մեջ թաքց­նել, կա­րող է սի­րել ու ատել, մատ­նել ու չք­մե­ղա­նալ։ Հի­մա ո՞վ եմ ես և քա­նի՞ քոռ կո­պեկ ար­ժեն իմ պատմ­վածք­նե­րը։
Սի­րե­լի քույ­րեր և եղ­բայր­ներ, օգ­նեք ինձ ազատ­վե­լու հնա­րա­վոր մեղ­քի զգա­ցո­ղու­թյու­նից։
Ձեր` Մա­կիչ քե­ռի։
Լավ բան է հա­մա­կար­գի­չը. քո գաղտ­նի­քը պա­հում է, ու­րիշ­նե­րի­նը` մատ­նում կամ հա­կա­ռա­կը։ Եթե կինս ֆեյս­բու­քից գլուխ հա­ներ, քաջ­նա­զար­յան Ուս­տի­ա­նի պես չան­չե­լով, կա­սեր. “Հո­ղեմ գլուխդ, է՞ս է քո թա­գա­վո­րա­կան ժո­ղո­վը”։ Մեկ­-եր­կու, և հա­մա­կար­գի­չը լց­վեց ֆեյս­բուք­յան ըն­թեր­ցող­նե­րի բազ­մաբ­նույթ ար­ձա­գանք­նե­րով։ Մե­կը կո­պիտ գրել էր. “Մա­կիչ քե­ռի, եղունգ ու­նես, գլուխդ քո­րիր, թե չէ ժան­գո­տած ան­դամդ առել ու խալ­խի գլ­խին թափ ես տա­լիս”։
Ան­պա­տաս­խան թո­ղե­ցի, չնա­յած “ժան­գո­տած” բառն ինձ խո­ցել էր։
Մեկ ու­րիշ­ը, ով ներ­կա­յա­ցել էր “Ան­հատ փաս­տա­հա­վաք” կեղ­ծան­վամբ, ինձ հու­սադ­րող շատ բա­ներ էր գրել. “Մա­կիչ քե­ռի, ես, ան­հիշ­ե­լի ժա­մա­նակ­նե­րից սկ­սած, փաս­տեր եմ հա­վա­քում։ Մեկ առ մեկ գի­տեմ, թե ո՞վ, ե՞րբ և ո՞ւմ կնոջն ան­պատ­վեց, ո՞ւմ փո­ղե­րը ում գր­պա­նը հո­սե­ցին։ Գի­տեմ բո­լոր դա­վադ­րու­թյուն­նե­րի շար­ժա­ռիթ­նե­րի ու մաս­նա­կից­նե­րի մա­սին. մար­տի 1-ի դեպ­քե­րի առն­չու­թյամբ ծա­ռա­յու­թյուն­ներս առա­ջար­կե­ցի, բայց կոպ­տո­րեն հրա­ժար­վե­ցին։ Այն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի մա­սին, որ նշել էիր, իմ մատ­յան­նե­րը չեն լռում։ Եր­կու սպա­նու­թյուն է տե­ղի ու­նե­ցել։ Ըն­տա­նե­կան վի­ճա­բա­նու­թյան ժա­մա­նակ ամու­սի­նը դա­նա­կա­հա­րել է կնո­ջը և կա­մա­վոր ներ­կա­յա­ցել մի­լի­ցի­ա։ Մյուս սպա­նու­թյու­նը կո­ղո­պու­տի արդ­յուն­քում է կա­տար­վել։ Հան­ցա­գոր­ծը ձեր­բա­կալ­վել է դեպ­քից հինգ տա­րի անց, իր մեղ­քը չի խոս­տո­վա­նել, բայց տասն­հինգ տար­վա ազա­տազրկ­ման է դա­տա­պարտ­վել։ Եր­կու դեպ­քերն էլ, կար­ծում եմ, քեզ հետ առն­չու­թյուն չու­նեն։ Մի փաստ էլ կա. ինչ­-որ մե­կը` պո­ետ, ով կո­մու­նիզ­մի մա­սին ափեղ-ց­փեղ բա­ներ է շաղ տվել, երե­կո­յան աշ­խա­տան­քից տուն չի վե­րա­դար­ձել։ Մինչև այ­սօր էլ նրա ճա­կա­տա­գիրն ան­հայտ է։ Ասում են` ար­տա­սահ­մա­նում է, մի մասն էլ` թե սահ­մա­նա­պահ­նե­րը սպա­նել են Արաքսն անց­նե­լու փոր­ձի ժա­մա­նակ։ Մանր-­մունր անց­քե­րի մա­սին չեմ պատ­մում։ Մա­կիչ քե­ռի, ես այն­քան մութ պատ­մու­թյուն­ներ գի­տեմ, բայց լռում եմ, որով­հետև հաս­կա­ցա, որ փաս­տը հե­տաքր­քիր է մի­այն այն ժա­մա­նակ, երբ գաղտ­նի է մնում. որ­քա՜ն ձանձ­րա­լի կլի­ներ պատ­մու­թյու­նը, եթե գաղտ­նիք­ներ չու­նե­նար։ Այն­պես որ, պետք չէ փորփ­րել անց­յա­լը` պար­զե­լու հա­մար, թե ուր կո­րան պո­ետ­նե­րը”։
Ան­հատ փաս­տա­հա­վաք
Ան­հատ փաս­տա­հա­վա­քի հետ ևս մի քա­նի ան­գամ կապ­վե­ցի, բայց նրա­նից որևէ փաստ կոր­զել չհա­ջող­վեց։ Վեր­ջին կա­պի ըն­թաց­քում նա խոս­տա­ցավ իր մա­հից հե­տո փաս­տե­րի հա­վա­քա­ծուն ինձ տրա­մա­դրել` պայ­մա­նով, որ դրան­ցից չեմ օգտ­վե­լու։ Այն­պես որ, ոչն­չից պատմ­վածք ստեղ­ծե­լու ինձ վե­րագր­վող մե­ղադ­րանք­նե­րը երբևէ չեն վե­րա­նա։
Օրերն անց­նում են։ Կինս մեր որ­դու, հար­սի և թոռ­նե­րի հետ կուշտ խո­սե­լուց հե­տո հա­մա­կար­գիչն ինձ է հանձ­նում։ Շա­րու­նա­կում եմ գե­րան­դին սրել, բայց դեռևս այն կո­ճա­կը, որը սեղ­մե­լուց հե­տո Ան­ջե­լի­նա Ջո­լին իմ դեմ հան­վե­լու էր, չեմ գտել։ Փո­խա­րենն իմ փր­կու­թյամբ մտա­հոգ ֆեյս­բուք­յան նոր բա­րե­կամ­ներ եմ ձեռք բե­րում։ Ահա­վա­սիկ այս աղջ­նա­կի հետ իմ երկ­խո­սու­թյու­նը։

ՄԱ­ԿԻՉ ՔԵ­ՌՈՒՆ` ԱՂՋ­ՆԱ­ԿԻՑ

– Թույլ տուր քեզ պա­պի կո­չեմ։
– Եթե լեզ­վիդ հա­ճո է։
– Ֆեյս­բուք­յան ու­ղերձդ ինձ հու­զեց։ Ան­կեղծ ասած` ու­րա­խա­ցա, որ իմ ծնուն­դից տաս­ներ­կու տա­րի առաջ ինչ­-որ մե­կի մոտ նույն­պես կար­ճատև մթագ­նում է եղել, ու­րեմն տագ­նապս զուր է։
– Այ­սինքն` ի՞նչ։
– Այ­սինքն` պատ­ճա­ռը սե­րը չէ։
– Աղջ­նակ ջան, սե­րը չի կա­րող մթագ­նու­մի պատ­ճառ լի­նել։ Սե­րը լույս է։
– Բայց արևը եր­բեմն խա­վա­րում է։
– “Արևի խա­վա­րում”, “Լուս­նի խա­վա­րում” ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը մեր տե­սո­ղու­թյան բա­ռա­պաշ­ա­րից են։
– Բայց եր­բեմն ամեն ինչ մթագ­նում է։
– Բա­ներ կան, որ աչ­քով չեն դիտ­վում։
– Սե՞­րը նկա­տի ու­նես։
– Նաև` սե­րը։
– Պա­պի ջան, մտ­քովս ան­ցավ, որ դու էլ սի­րա­յին մո­ռա­ցու­թյան մեջ ես ըն­կել։
– Ես ըն­տա­նիք ու­նե­ի ու սի­րած կին։
– Դա­վա­ճա­նու­թյունն առանց սի­րո չի լի­նում։
– Բա­ցա­ռում եմ, ու­րիշ թթխ­մո­րից եմ։
– Ու­րեմն քեզ են դա­վա­ճա­նել։
– Աղջ­նա­կի պես չես դա­տում, բա­ռերդ կեն­սագ­րու­թյուն ու­նեն։
– Մինչև իմ մթագ­նու­մը` աղջ­նակ էի։
– Հա­վա­տում եմ։
– Պա­պի ջան, գու­ցե մեր կյան­քում ոչ մի մթագ­նում էլ չի՞ եղել։
– Ին­չո՞ւ այդ հա­մոզ­մուն­քին հան­գե­ցիր։
– Ներ­քին ձայնս հուշ­եց, ասաց. “պա­պին քո օգ­նու­թյամբ պատմ­վածք է գրում”։
– Կօգ­նե՞ս։
– Եթե հա­վա­տաս, որ աղջ­նակ եմ, ան­պայ­ման։
– Եթե չգի­տեմ, որ յո­թա­նաս­նամ­յա կին ես, ին­չո՞ւ պետք է չհա­վա­տամ, որ աղջ­նակ ես։
– Պա­պի ջան, յո­թա­նա­սուն տա­րի է աղջ­նակ եմ։
Աղջ­նա­կի հետ մի քա­նի ան­գամ ինքս փոր­ձե­ցի կապ­վել, սա­կայն ապարդ­յուն։ Հե­տո այդ մտ­քից ձեռ քաշ­ե­ցի։ “Չի կա­րե­լի հայտ­նա­բե­րել մար­դուն, ով ու­զում է ան­հայտ մնալ,– մտա­ծե­ցի– չի կա­րե­լի սպա­նել գաղտ­նի­քը, եթե այն ապ­րել է ու­զում”։

Ան­հատ փաս­տա­հա­վա­քին ու աղջ­նա­կին պա­հե­ցի իմ հիշ­ո­ղու­թյան ծալ­քե­րում։ Նրան, ում երբևէ չես տե­սել, ու­զես էլ՝ չես կա­րող մո­ռա­նալ։ Իմ ֆեյս­բուք­յան ելույ­թին ար­ձա­գան­քեց նաև մի տա­րօ­րի­նակ կին, կամ տղա­մարդ, որը ներ­կա­յա­ցավ որ­պես “Իմ մար­մինն իմ զենքն է” հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան ատե­նա­պետ։ Նա փոր­ձում էր ինձ հա­մո­զել, որ մարդ­կու­թյու­նը դա­տա­պարտ­ված է կոր­ծան­ման, եթե շու­տա­փույթ չճա­նա­չի իր մար­մի­նը։ “Սուտ է,– գրում էր նա,– հո­գին առանց մարմ­նի ոչինչ է”։ Հե­տո հոր­դո­րում էր ինձ սե­փա­կան մարմ­նի մո­գա­կան ու­ժը ըմբռ­նե­լուն պես ան­դա­մակ­ցել իրենց կազ­մա­կեր­պու­թյա­նը, որը ան­դա­մավ­ճար չի գան­ձում, իր ան­դամ­նե­րի քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րի վրա չի բռ­նա­նում, հար­գում է նրանց կրո­նա­կան և ազ­գա­յին զգաց­մունք­նե­րը և այլն և այլն։ Պարզ է, որ ան­պա­տաս­խան թո­ղե­ցի. դեռևս իմ մարմ­նի մո­գա­կան ու­ժը չէի զգում։
Հայր սուր­բը իմ ֆեյս­բուք­յան բնա­կա­րա­նի դու­ռը թա­կեց կես­գիշ­ե­րին, երբ նոր-­նոր էի ավար­տել Բր­յու­սե­լում իր հա­յե­րեն թո­թո­վանք­նե­րը հյու­սող թո­ռանս հետ ան­չափ հե­տաքր­քիր զրույ­ցը։ Իմ բո­լոր քաղցր-­մեղցր բա­ռե­րին թոռս հա­կա­դար­ձում էր. “Ապուշ պա­պի”։ Ուն­կերս լց­ված էին ջեր­մու­թյամբ։ Իմ հաս­ցե­ին հնչող ամե­նա­գե­ղե­ցիկ հա­ճո­յա­խո­սու­թյունն էր դա։
Հայր սուր­բից Մա­կիչ քե­ռուն

– Աստ­ծու բա­րին քեզ, որդ­յակս։
– Բա­րու մեջ մնաս, հայր սուրբ։
– Քո մթագ­նու­մի պատ­մու­թյու­նը ինձ մտո­րե­լու տե­ղիք տվեց։
– Ու­զում ես մեղ­քե­րիս թո­ղու­թյո՞ւն տալ։
– Ո՞ր մեղ­քե­րիդ։
– Այն մեղ­քե­րի, որ հնա­րա­վոր է կա­տա­րած լի­նեմ։
– Եթե ինքդ քո մեղ­քը չգի­տես, ո՞նց թո­ղու­թյուն տամ։
– Չգի­տեմ նաև, որ ան­մեղ եմ։
– Որդ­յա՜կս, լույ­սը խա­վա­րի հա­կա­ռակ երեսն է։ Հիշ­իր այն, ին­չը քեզ փա­ռա­վո­րում է։
– Թոռս ինձ ասում է՝ ապուշ պա­պի։
– Թոռ­նե­րի բե­րա­նից ճշ­մար­տու­թյունն է հն­չում. նրան, ով ան­հայ­տի մեջ մեղք է փնտ­րում, այլ ածա­կա­նով չես մե­ծա­րի։
– Հայր սուրբ, հնա­րա­վոր է, որ ինը ժա­մում ինը մեղք գոր­ծած լի­նեմ։
– Իհար­կե հնա­րա­վոր է, բայց բա­ցառ­ված չէ, որ հա­ղոր­դակ­ցու­թյան մեջ ես եղել։
– Ո՞ւմ հետ, Աստ­ծո՞ւ։
– Ես չա­սա­ցի Աստ­ծու, թե­կո՛ւզ խղ­ճիդ հետ։
– Ես իմ խիղ­ճը հիշ­ում եմ՝ ինը ժա­մում ինը ան­գամ։
– Հի­մա ես քեզ ինչ­պե՞ս օգ­նեմ։
– Թո­ղու­թյուն տուր։
– Մեղքդ խոս­տո­վա­նիր, ես իմ անե­լի­քը գի­տեմ։
– Ի՞ն­չը խոս­տո­վա­նեմ, եթե չգի­տեմ։
– Մեղ­քը պետք է անուն ու­նե­նա, չգի­տես, հո­րի­նիր։
– Մեղ­քիս անու­նը Պատմ­վածք է, ազ­գա­նու­նը՝ Ֆեյս­բուք­յան։
– Սար­սա­փե­լի՜ է… Ինը ժամ պատմ­ված­քի մե՜ջ… ապուշ պա­պի՛։
Որ­պես­զի հա­մոզ­վե­ի, որ հայր սուր­բը հայր սուրբ է, աղջ­նա­կը՝ աղջ­նակ, ան­հատ փաս­տա­հա­վաքն էլ՝ ան­հատ փաս­տա­հա­վաք, բո­լո­րին մի­ա­սին ռես­տո­րան հրա­վի­րե­ցի։ Եր­կար մտա­ծե­լուց հե­տո որոշ­ե­ցի “Իմ մար­մինն իմ զենքն է” հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան ատե­նա­պե­տին չհ­րա­վի­րել (նե­ղա­նում է, թող նե­ղա­նա)։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, նրան­ցից ոչ ոք չներ­կա­յա­ցավ։ Ինքս, կար­ծեմ, ներ­կա­յա­ցա։ Գու­մա­րը, որ նա­խա­տե­սել էի իմ ան­հայտ բա­րե­կամ­նե­րին պա­տիվ տա­լու հա­մար, ծախ­սե­ցի մի քա­նի ոգե­լից պո­ետ­նե­րի վրա։ Այս­քան բա­նից հե­տո մեջս այն հա­մոզ­մունքն ամ­րապնդ­վեց, որ աշ­խար­հում հայր սուր­բեր, աղջ­նակ­ներ ու ան­հատ փաս­տա­հա­վաք­ներ չկան, եթե լի­նե­ին՝ կե­րու­խու­մի գայ­թակ­ղու­թյա­նը չէ­ին դի­մա­նա։ Փո­խա­րե­նը կան ոգե­լից պո­ետ­ներ, ով­քեր ու­զածդ պա­հին ափեղ-ց­փեղ բա­ներ շաղ տա­լով մարդ­կու­թյան երե­սին, զոհ­վում են սահ­ման­նե­րը հա­տե­լու փոր­ձի ժա­մա­նակ։
Ֆեյս­բուք­յան իմ ար­շա­վանք­նե­րից ինձ մնաց մի­այն Լեյ­լան, ում գո­յու­թյա­նը հա­վա­տում եմ։ Ոչ այն պատ­ճա­ռով, որ պատ­մու­թյան էջե­րից ան­հե­տա­ցած պո­ետ­նե­րի չափ իրա­կան է։ Պար­զա­պես վաթ­սուն տա­րի կուլ տված մար­դը եր­բեմն մի մեծ ստի կա­րիք է զգում, որ­պես­զի նրա­նից քա­մի ճշ­մար­տու­թյու­նը։
Ստից քամ­ված ճշ­մար­տու­թյու­նը, հա­վա­տաց­նում եմ, այն է, ին­չը պա­կա­սում է դա­գաղ­նե­րի ցու­ցա­հան­դե­սից դուրս պր­ծած հիշ­յալ ար­վես­տա­բա­նին և ՀՀ նա­խա­գահ­նե­րից նրան, ով դժ­վար թե ար­ժա­նա­նա իմ պես ընտ­րող ու­նե­նա­լու բախ­տին։
Մա­կիչ քե­ռուն` Լեյ­լա­յից

– Ես Լեյ­լան եմ։
– Անունդ հեռ­վից է հն­չում։
– Այն­քան հեռ­վից, որ իմա­նա­լուն պես մա­զերդ բիզ-­բիզ են կանգ­նե­լու։
– Ես ճա­ղատ եմ, նման վտանգ ինձ չի սպառ­նում։
– Լավ անուն ես ճա­րել մթագ­նած մար­դու հա­մար։
– Սլաք­նե­րով ես խո­սում, եթե ինչ­-որ բան գի­տես, ասա՛։
– Շատ բան գի­տեմ, բայց քիչն էլ բա­վա­րար է, որ ճա­ղատ գլ­խիդ վրա պո­զեր բուս­նեն։
– Տա­րիքն առած մար­դու հետ խաղ ես խա­ղում, մեկ էլ տե­սար վի­րա­վո­րան­քից շուն­չը փչեց։
– Եթե ասեմ՝ շունչդ կփ­չես։
– Ասա, եթե ասե­լու բան ու­նես։
– Ամե­նա­կարևոր բա­նը վեր­ջում կա­սեմ, որ լսե­լու ուժ ու­նե­նաս։
– Լավ սկիզբ է, սու­տը որ­պես ճշ­մար­տու­թյուն մա­տու­ցե­լու հա­մար։
– 1982թ. ապ­րի­լի 17, երե­կո­յան 5-9-ը… դու գամփ­ռի պես բր­դոտ էիր, ան­ճա­կատ շուն…
– Ախ Լեյ­լա՜… Լեյ­լա՜, ես պատ­վախն­դիր մարդ եմ. իմ պատմ­ված­քը կար­դա­լուց հե­տո անգ­լու­հի Բար­բա­րան ար­տաս­վել է ու բա­ցա­կան­չել. “Այս մար­դը սուրբ է”։
– Անգ­լի­ա­ցիք իրենց մգ­լո­տած տան ուր­վա­կան­նե­րին այլ ժո­ղո­վուրդ­նե­րին Աստ­ված են հռ­չա­կում։
– Լե­զուդ հնդ­կա­կան կե­րա­կուր­նե­րի պես կծու է և թուր­քա­կան խոս­քի պես` լղոզ­ված։
– Ճա­մար­տա­կում ես… իսկ այն չա­րա­բաս­տիկ օրը, երբ որ­սոր­դա­կան շան պես ոտ­նա­հետ­քերս հո­տո­տե­լով իմ վար­ձու սեն­յա­կը խու­ժե­ցիր, արու շուն էիր։
– Ես էգ հո­տո­տե­լու սո­վո­րու­թյուն չու­նեմ։
– Էն էլ ինչ­պես էիր հո­տո­տում… էլ Տեր­յան… էլ Եսե­նին… էլ դժ­բախտ ճա­կա­տա­գիր ու չգի­տեմ ինչ զրթ ու զի­բիլ։
– Լեյ­լա՜, սի­րե­լիս, ես էգե­րի հետ առանձ­նա­պես գլուխ չու­նեմ, ու պո­ե­զի­ան իմ տա­րեր­քը չէ։
– Ես կա­րող էի բղա­վել, օգ­նու­թյուն կան­չել, բայց հա­յացքդ ինձ կա­սեց­րեց։
– Ինչ­պի­սի՞ն էր, եթե իմ հա­յացքն էր։
– Ասե­լու բան չէ։
– Կար­ծում ես, որ այդ խե­լա­գա­րը ե՞ս եմ եղել։
– Ու­րիշ մե­կը չէր։ Մի­այն մթագ­նած մար­դը կա­րող էր իր տար­փան­քով խղ­ճա­հա­րու­թյուն քա­ղել։
– Տե՛ս, ծի­ծա­ղում եմ՝ հա…հա… հա։
– Ծի­ծա­ղո՞ւմ ես, ինքդ քե՞զ վրա… Կլա­ցես, եթե շա­րու­նա­կու­թյու­նը լսես։
– Կյան­քի մթագ­նած էջե­րը շա­րու­նա­կու­թյուն չեն ու­նե­նում։
– Եր­բեմն ու­նե­նում են, երբ ան­հայ­տին ան­հայտ է գու­մար­վում։
– Հո­գիս հա­նում ես, Լեյ­լա՜…
– Ու­զում եմ, որ աչ­քերդ ճա­կա­տիդ բարձ­րա­նան, գրածդ տո­ղե­րը քո դեմ սուր ճո­ճեն… Կինդ, եթե ու­նես, քո մեջ ապ­րող բո­րո­տին տես­նի ու բախ­տը լա։
– Այս­քա՜ն անեծք, այն էլ իր կյանքն ապ­րած մար­դուն, շա՞տ չէ։
– Քիչ է, եթե մինչև վերջ լսես։
– Չեմ ափ­սո­սում, նույ­նիսկ եթե զար­հու­րե­լի բան եմ արել։ Հայր սուր­բը մեղ­քե­րիս թո­ղու­թյուն կտա։
– Դա­վա­ճա­նին ո՛չ Մու­հա­մեդն է նե­րում, ո՛չ էլ Հի­սու­սը։
– Խե՜ղճ Մա­կիչ քե­ռի, մի էգ հո­տո­տե­լու պատ­ճա­ռով դա­վա­ճան էլ դար­ձար։
– Ես ճշ­մար­տու­թյու­նը կա­սեմ, որա­կու­մը թող­նում եմ քեզ։ Ես ադր­բե­ջա­նու­հի եմ, ձեր լեզ­վով ասած՝ թրքու­հի։
– Խե՜ղճ Մա­կիչ քե­ռի…
– Ծնող­ներս Բա­սար­գեչ­յա­րում էին ապ­րում, ձեր լեզ­վով ասած՝ Վար­դե­նի­սում։ Երևանի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տում էի սո­վո­րում։ Լավ էի սո­վո­րում, Չա­րենց ու Պա­րույր Սևակ էի սեր­տում։
– Հո­րի­նում ես, Լեյ­լա, ավե­լի լավ, քան մի­ջակ գրո­ղը։
– Եթե ճշ­մար­տու­թյու­նը քեզ հո­րին­վածք է թվում, ին­չո՞ւ ես ու­զում պար­զել քո կյան­քի մթագ­նած էջե­րը։
– Այն պա­հին, երբ ճշ­մար­տու­թյան մեջ հայ կամ թուրք է սո­ղոս­կում, դառ­նում է հո­րին­վածք։
– Երբ հո­րին­ված­քի մեջ են սո­ղոս­կում՝ դառ­նում է աղետ։
– Ասենք՝ ճիշտ է. հայ տղա­մար­դը, որ թր­քու­հու հետ է կե­նակ­ցել, դա­վա­ճա՞ն է։
– Երբ այդ մեր­ձե­ցու­մից պտուղ է ծն­վում, երկ­կող­մա­նի թի­րախ՝ հոգ­նած նե­տա­ձիգ­նե­րի հա­մար, դառ­նում է ող­բեր­գու­թյուն։
– Ի՞նչ պտուղ։
– Խոս­քը ծի­րա­նի ու դեղ­ձի մա­սին չէ։ Պտո՛ւղ, իս­կա­կան պտուղ, որը ուր որ է երե­սուն տա­րե­կան կդառ­նա։
– Ու­զում ես ասել…
– Այո, ու­զում եմ ասել, որ քո մթագ­նու­մի պտուղն է, երե­սուն տա­րե­կան և այն­քա՜ն հա­յատ­յաց։ Ղա­րա­բա­ղի ազա­տագ­րու­թյան կազ­մա­կեր­պու­թյան փոխ­նա­խա­գահն է և տեն­չում է քո և քո ազ­գի ար­յու­նը խմել։
– Երևի այս մտա­ցա­ծին պատ­մու­թյու­նը ու­ղեղն ես լց­րել։
– Թե այդ մա­սին իմա­նա, ինք­նաս­պան կլի­նի։
– Հա­զա­րա­վոր թուր­քեր պար­զե­ցին, որ իրենք թուրք չեն և ինք­նաս­պան չե­ղան։
– Ով գեթ մեկ ան­գամ իրեն թուրք զգաց, այլևս հայ չի դառ­նա։
– Լեյ­լա՜, եթե իս­կա­պես քո անու­նը Լեյ­լա է, ես քո ոչ մի բա­ռին էլ չեմ հա­վա­տում։
– Մի՛ վա­խե­ցիր, ոչ մի օրեն­քով թուր­քը հա­յից ալի­մենտ չի ու­զի։ Պար­զա­պես պետք է իմա­նաս, որ հայն է ինքն իրեն թշ­նա­մի ծնում։
– Իսկ դու, հար­գար­ժան Լեյ­լա, իմա­ցիր, որ ոչ մի մթագ­նում էլ չի եղել։
– Ես Մա­կիչ քե­ռի չեմ, ես ծե­րա­ցող և ուշ­ա­ցած մի գրող եմ, որն իր պատմ­վածքն է մտմ­տում։ Ամեն պատմ­վածք չէ, որ հա­յի ու թուր­քի մաղ­ձով է սն­վում։ Առջևում ին­տեր­նե­տա­յին տի­ե­զերքն է… այն­տեղ մի մո­լո­րակ կա… կինս Ֆես­կուկ է ասում։ Այն­տե­ղի բո­լոր երկր­ներն էլ ազա­տագր­ված են։
– Այն, որ Մա­կիչ քե­ռին չես, գի­տեմ։ Այն, որ ես Լեյ­լան չեմ, դու չգի­տես։ Ամեն դեպ­քում՝ պատմ­վածք ես մտմ­տում, մո­լո­րակ ես հայտ­նա­բե­րում թե լո­լի­կի մարգ ես ջրում, հիշ­իր 1982 թվա­կա­նը, տրո­լեյ­բու­սը, իմ վար­ձու տու­նը, ջուր խմող եղ­նիկ­նե­րի պատ­կե­րով գոր­գը…մեր սե­րը հիշ­իր, խոզ, եթե չես ու­զում, որ քեզ­նից ­թշնա­մի ծն­վի։
– Լեյ­լա (եթե Լեյ­լան ես), թե որ սի­րուց թշ­նա­մի­ներ ծն­վե­ին, աշ­խարհն ար­դեն կոր­ծան­ված կլի­ներ։
– Սի­րուց՝ թերևս, մթագ­նած հա­յից՝ ան­կաս­կած։
– Լեյ­լա՜, հենց հի­մա կո­ճա­կը կսեղ­մեմ, և դու այլևս չես լի­նի։ Քո փո­խա­րեն կհայտն­վի Ան­ջե­լի­նա Ջո­լին և դան­դա՜ղ, մար­դու իրա­վունք­նե­րի Եվ­րո­պա­կան կոն­վեն­ցի­ա­յի ոգուն հա­մա­հունչ, մաս առ մաս կա­զա­տագ­րի իր մար­մի­նը ավե­լորդ պա­ճու­ճանք­նե­րից։
– Դու քո անց­յալն ես ջն­ջե­լու, խոզ։
Վերջ։ Այլևս Ֆեյս­բուք­յան թի­րախ չեմ ու­զում մնալ։ Բավ է, որ­քան քար­կո­ծե­ցին։ Էս դուք, էս էլ ձեր հա­մա­կար­գի­չը։ Կնոջս կհանձ­նեմ, թող նն­ջա­րա­նում տե­ղադ­րի, բար­ձե­րին թիկն տա և զօր ու գիշ­եր կա­րոտն առ­նի աշ­խար­հի չորս ծա­գե­րում ծվա­րած իր հա­րա­զատ­նե­րից, ըն­կեր­-ըն­կե­րու­հի­նե­րից ու հի­վան­դու­թյուն­նե­րի ավա­զա­նի մեջ թա­թախ­ված մարդ­կու­թյա­նը բու­ժող իր գոր­ծըն­կեր­նե­րից։ Թող գնա-­գա ու Ֆեյս­բու­քին այն­քան Ֆես­կուկ ասի, որ գի­տա­տեխ­նի­կա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը ամա­չի, որ Ան­ջե­լի­նա Ջո­լին իր մար­մի­նը չտես մարդ­կու­թյան դեմ ծա­ծա­նե­լուց զզ­վի, որ մեր գյոր­մա­միշ-­զավ­զակ­լա­միշ ընտր­յալ­նե­րը (օտար բա­ռեր եմ օգ­տա­գոր­ծում, որ վեր­ջա­պես վի­րա­վոր­վեն։ Ականջդ կան­չի, Իշ­խան­յան) հաս­կա­նան, թե մթագ­նու­մի պա­հե­րին ին­չե­րի՜ են ըն­դու­նակ։
Թող մեկ օրով թուրք դառ­նան, որ­պես­զի հս­տակ զգան, թե որ­քա՜ն ծանր է մեղ­քի զգա­ցո­ղու­թյամբ ապ­րե­լը։ Լեյ­լան մի­ակն էր իմ վիր­տու­ալ ձեռք­բե­րում­նե­րից, որ հա­մա­կարգ­չից դուրս ելավ։ Նա շր­ջե­լու է մեր հնամ­յա քա­ղաք­նե­րի հա­զա­րամ­յա քա­րե­րի, մեր մուգ երկն­քի, ջինջ ջրե­րի ու լճե­րի մեջ լու­սե, ամառ­վա արևի ու ձմեռ­վա վիշ­ա­պա­ձայն բու­քի մեջ, հպ­վե­լու է մթ­նում կո­րած խր­ճիթ­նե­րի անհ­յու­րըն­կալ պա­տե­րին սև և մեր անուշ Հա­յաս­տա­նի արևահամ բա­ռե­րով ու թուր­քա­կան մտա­ծո­ղու­թյան ճկուն մտ­րա­կով ձաղ­կե­լու է ամեն­քիս մարմ­նին ամե­նա­մեծ ստից քամ­ված ճշ­մար­տու­թյու­նը. “Հայն է ինքն իրեն թշ­նա­մի ծնում”։
Ապ­րե­լու այս տար­բե­րակն էլ փուչ դուրս եկավ։ Վաթ­սունս բա­րով-­խե­րով կուլ տվե­ցի, բայց վաթ­սուն­մեկս, ոնց երևում է, մնա­լու է կո­կոր­դիս։
Երիցս ճիշտ էր կրտ­սեր թոռս՝ ապուշ պա­պի… ապուշ պա­պի…
Թող ինձ նե­րեն Բաժ­բե­ուկն ու Տիգ­րան Ման­սուր­յա­նը, ո՛չ մե­կի ներ­կապ­նա­կից, ո՛չ էլ մյու­սի հնչ­յու­նա­դա­րա­նից չկա­րո­ղա­ցա կեն­սահ­յութ քա­մել։ Ապ­րե­լու հեր­թա­կան տար­բե­րա­կը, որ ընտ­րե­լու եմ առա­ջի­կա վա­ղոր­դայ­նին, շար­ժե­լու է Նո­րին Սուրբ Օծու­թյան ու իմ բո­լոր ըն­թեր­ցող­նե­րի զայ­րույ­թը։ Առանց դես-­դեն խփվե­լու մար­մինս փո­ղոց եմ նե­տե­լու, գտ­նե­լու եմ աղանդ­նե­րից ամե­նա­մո­լե­գի­նի հոգևոր հո­րը և ասե­լու եմ. “Ես նա եմ, ում դուք փնտ­րում եք”։
– Զզ­վաց­րիր քո Ֆես­կու­կով,– անակն­կալ իմ աշ­խա­տա­սեն­յակ ներ­խու­ժեց կինս,– հո­ղեմ գլուխդ, է՞ս է քո թա­գա­վո­րա­կան ժո­ղո­վը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *