Անտառում
Անտառն ավելի թանձր էր դառնում: Կարմիր բները՝ ավելի հաստ: Կանաչ տերևները՝ ավելի ծանր:
Օդը՝ ավելի մութ: Թփերն՝ ավելի փարթամ: Սնկերն՝ ավելի բազմաթիվ: Վերջ ի վերջո հարկ էր լինում գնալ սնկերի վրայով: Մարդու համար ավելի դժվար էր դառնում գնալը՝ ճեղքելով, այլ ոչ սողոսկելով: Բայց նա գնում էր և կրկնում էր ավելի արագ ու արագ միևնույն դարձվածքը՝
Սպիներն անհետանում են:
Ներկերը կենդանանում են:
Նրա ձախկողմից և նրանից մի քիչ հետ գնում էր մի կին: Ամեն անգամ, երբ մարդն արտաբերում էր իր դարձվածքը, նե խոսում էր հույժ համոզիչ և ուժեղ հնչեցնելով “ռ”-ն.
“ծայռահեղ գոռռռծնական”:
Գարուն
1. Նորալուսինը Արևմուտքում է:
Նրա եղջյուրի երախի առջև աստղ…
Մի տուն նեղ բարձր սև:
Երեք պատուհաններ դեղին-լուսավորված:
Երեք պատուհան:
2. Վառ դեղինի վրա բաց կապույտ բծեր:
Բաց կապույտ բծերը միայն կուրացնում էին իմ աչքերը:
Ինչի՞ց է, որ ոչ ոք չէր տեսնում բաց կապույտ բծերը վառ դեղինի վրա:
3. Ձեռքդ իջեցրու եռացրած ջրի մեջ:
Եվ վառի՛ր մատներդ:
Ցավի մասին ավելի լավ է մատներդ երգեն:
Հայացք
Ինչո՞ւ ես ինձ նայում սպիտակ վարագույրի միջով:
Ես չեմ կանչել քեզ, չեմ խնդրել սպիտակ վարագույրի միջով նայել ինձ:
Ինչո՞ւ է նա թաքցնում դեմքը Քո ինձանից:
Ինչի՞ց է, որ ես չեմ տեսնում դեմքը քո սպիտակ վարագույրի հետևում:
Մի՛ նայիր ինձ սպիտակ վարագույրի միջով:
Ես չեմ կանչել քեզ: Ես չեմ խնդրել քեզ:
Փակ կոպերի միջով տեսնում եմ, թե ինչպես ես նայում ինձ, ինչո՞ւ ես ինձ նայում սպիտակ վարագույրի միջով:
Ես արագությամբ հետ կքաշեմ վարագույրը և կտեսնեմ դեմքը քո, և դու իմը չես տեսնի:
Ինչի՞ց է, որ չեմ կարող սպիտակ վարագույրն արագությամբ հետ քաշել:
Ինչո՞ւ է այն թաքցնում ինձանից դեմքը քո:
Դեռե՞ւս
Դու՝ վայրի փրփուր:
Դու՝ անօգուտ խխունջ, որն ինձ չի սիրում:
Զինվորական անվերջ քայլերի դատարկ լռություն, որն ինձ անլսելի է այստեղ:
Դուք՝ չորս քառակուսի պատուհաններ՝ մեջտեղում խաչ:
Դուք՝ պատուհաններ դատարկ դահլիճների, սպիտակ պատի, որին ոչ ոք չի հենվել:
Դուք՝ պերճախոս պատուհաններ՝ անլսելի հառաչների:
Դուք ցույց եք տալիս ձեր սառնությունը. Դուք ստեղծված եք ոչ ինձ համար:
Դու՝ իրեղեն սոսինձ:
Դու՝ մտածկոտ ծիծեռնակ, որը ինձ չի սիրում:
Ինքն իրենով կլանված լռություն՝ գլորվող անիվների, որը պատկերներ է որսում և ստեղծում է դրանք:
Դուք՝ հազարավոր քարեր, որ դարսված և մուրճով մեխված ոչ ինձ համար:
Դուք գերի եք պահում իմ ոտքերը:
Դուք՝ փոքր, կարծր և գորշ:
Ո՞վ է շողշողացող ոսկին ինձ ցույց տալու ուժով ձեզ օժտել:
Դու՝ պերճախոս ոսկի:
Դու սպասում ես ինձ:
Դու ցույց ես տալիս ինձ քո ջերմությունը. դու ստեղծված ե սինձ համար:
Դու՝ հոգևոր սոսինձ:
Երգ
Ահա մարդը
Շրջանի մեջ է նստած,
Շրջանի մեջ է նստած:
Բավարարված է նա:
Նա առանց ականջների է:
Անաչք նա ճիշտ այդպես է:
Եվ արևագնդի
Կարմիր ձայնը
Նրա չի հասնում:
Ամենը ինչ ընկնում էր,
Վեր կկենա նորից:
Ամենը ինչ լռում էր,
Կերգի:
Եվ մարդը
Անականջ
Անաչք՝ նա ճիշտ այդպես է,
Այն արևագնդի
Կարմիր ձայնը
Արդեն հասնում է նրան:
Ավելի ուշ
Քեզ կգտնեմ խորը բարձունքին:
Անդ, ուր հարթ թաղանթն է:
Անդ, ուր սուրը չի կտրում:
Դու մատանին բռնում ես ձախ ձեռքում:
Ես բռնում եմ մատանին աջ ձեռքում:
Ոչ ոք չի տեսնում շղթան:
Բայց այդ մատանիները շղթայի ծայրի օղակներն են:
Սկիզբը:
Վերջը:
Վաղ գարուն
Տղամարդը փողոցում հանում է գլխարկը: Ես տեսա սպիտակները սևի հետ, հերաբաժուկից աջ ու ձախ ներկված կոշտ մազերը:
Մյուս տղամարդը գլխարկն էր հանում: Ես տեսա մեծ վարդագույն, բավականին գեր ճաղատը՝ կապտավուն ցոլքով:
Տղամարդիկ նայեցին միմյանց, ցույց տվեցին միմյանց ատամնալիցքերով ծուռ գորշա-դեղնավուն ատամները:
***
«Ոչ ոք այդտեղից դուրս չի եկել:
«Ոչ ո՞ք:
«Ոչ ոք:
«Ոչ մե՞կը:
«Ոչ:
«Այո: Իսկ ինչպես էի ես անցնում կողքով, մեկն այնուամենայնիվ այնտեղ կանգնած էր:
«Դռան առջե՞ւ:
«Դռան առջև: Կանգնել ու ձեռքերն է տարածել:
«Այո՛: Որովհետեվ նա չի ուզում ոչ ոքի ներս թողնել:
«Ոչ ոք այնտեղ ներս չի՞ մտել:
«Ոչ ոք:
«Նա, ով ձեռքերն է տարածել, այնտեղ չի՞ եղել:
«Ներսո՞ւմ:
«Այո, ներսում:
«Չգիտեմ: Նա ձեռքերը տարածել է միայն նրա համար, որպեսզի ոչ ոք այնտեղ չմտնի:
«Նրան այնտեղ կանգնեցրել են, որպեսզի ոչ ոք այնտեղ ներս չմտնի՞:
«Նրան այնտեղ կանգնեցրել են, որպեսզի ոչ ոք այնտեղ ներս չմտնի՞:
Նրան, ով ձեռքե՞րն է տարածել:
«Ո՛չ: Նա ինքն է եկել, կանգնել և ձեռքերը տարածել:
«Եվ ոչ ոք, ոչ ոք, ոչ ոք այնտեղից դուր չի՞ եկել:
«Ոչ ոք, ոչ ոք:
Տեսնել
Կապույտ, կապույտ բարձրացավ, բարձրացավ և ընկավ:
Սուր, բարակ սուլում էր և խրվեց, բայց չխոցոտվեց:
Բոլոր անկյուններում թնդում էր:
Թավ շականակագույնը կախվեց կարծես հավիտյանս:
Կարծես: Կարծես:
Ավելի լայն բաց ձեռքերը:
Ալեի լայն: Ավելի լայն:
Եվ դեմքը քո ծածկիր կարմիր թաշկինակով:
Եվ հնարավոր է, որ այն դե ռչի էլ տեղաշարժվել.
տեղաշարժվել միայն դու ինքդ:
Սպիտակ ցատկ սպիտակ ցատկի հետևից:
Եվ այդ սպիտակ ցատկի հետևից կրկին սպիտակ ցատկ:
Եվ այդ սպիտակ ցատկի մեջ՝ սպիտակ ցատկ: Յուրաքանչյուր
սպիտակ ցատկի մեջ՝ սպիտակ ցատկ:
Ահա և հենց դա է վատը, որ դու չես տեսնում պղտորը.
պղտորի մեջ էլ նա նստած է:
Այստեղից էլ սկսվում է ամեն ինչ…
…………….Ճաքեց…………………..
Թարգմանությունը ռուսերենից` Թոնդրակի