Եվ այսպես…
թվում է քեզ՝ կարո՞ղ ես
դրախտը դժոխքից զատել,
կապույտ երկինքը ցավից,
կարո՞ղ ես
դաշտը կանաչ սառը ռելսերից
ու
քողը ժպիտից պոկել։
Քեզ թվում է՝ կարո՞ղ ես։
Ստիպվա՞ծ ծախեցիր
հերոսներիդ ուրուների դիմաց,
ծառերը տաք մոխիրների,
զով քամին տոթ օդի,
սառը կոմֆորտը փոփոխության,
չնչին դերդ պատերազմում
փոխեցիր մեծ դերի հետ վանդակում։
Երանի՜, երանի՜ այստեղ լինեիր։
Մենք՝ երկու մոլորված հոգի,
լողում ենք ջրում ակվարիումի։
Ու ամեն տարի
վազում վրայով նույն հին գետնի…
Ինչպե՞ս գտանք տեղը նույն հին վախերի։
Երանի՜ այստեղ լինեիր։
Առաջին անգամ կարդում ենք Ֆլոյդ հայերեն՝ նման գեղեցիկ թարգմանությամբ,ապրի թարգմանիչը։