ԱԺ 2012 | Գրողների հետընտրական մեկնաբանություները

Մի շարք գրողներ իրենց Ֆեյսբուքյան հանրագրերում անդրադարձել են ԱԺ 2012 ընտրություններին:
Այդ գրառումների հավաքագրումն ու համադրումը ահագին հետաքրքիր պատկեր է բացահայտում, հատկապես գրողների հասցեին քաղաքացիական պասիվության համար  վերջերս հաճախակի հնչեցվող  մեղադրանքների համատեքստում: (ԿԱ)

—————————————

Անահիտ Հայրապետյան
էլի սասերն ու սուպերսթարները, ժողովուրդ, դու էլի մնացիր բորդյուրին, ու քեզ նման տգետի համար կպայքարեն մի քանի բնապահպան, դու էլ սուգ ասելուն սովոր ես, վայելիր քո ծոցից դուրս եկածներին:

Կարեն Անտաշյան
Հայաստանում հսկայական այլընտրանքային ինստիտուտներ կան ձևավորված բոլոր տեսակի ընտրությունների, ընդունելության քննությունների, ներմուծման, արտահանման, խոշոր տենդերների և այլ չալաղաջ ռեսուրսների բաշխման այլընտրանքային սպասարկման համար: Համակարգեր համակարգերի տակ, երկրի կարևոր գործընթացներն իրականում ուղղորդող չսահմանված ու անտեսանելի հրեշավոր քաղցկեղային գոյացություներ, որոնց սպասարկման մեջ ներգրավված է ահռելի թվով հայ ժողովուրդ: Չի կարելի ասել «կոռուպցիա» և սահմանել այն, քանի որ այն սարսափելի գրագիտությամբ ինքնադապտացվում է ցանկացած ընթացիկ փոփոխության` խորքային բարբարոսությունից դառնալով առերես «խելացի» և այսօր ոչ պակաս կենսունակ է, քան հինգ, տաս կամ քսան տարի առաջ: Այդ քաղցկեղը մի օր կսպանի հասանելի ապագայում նոր Հայաստան ունենալու մեր բոլոր իղձերը… եթե արդեն իսկ չի սպանել:

Սարգիս Հովսեփյան
էս ամեն ինչն իրականում մի բանի մասին ա խոսում, որ չկա ավելի առաջնահերթ հարց Հայաստանում քան մարդկանց սոցիալական վիճակը… ուղղակիորեն դրանից ա կախված, թե էդ մարդիկ ինչպիսի տեղեկատվություն են սպառում, ընդհանրապես ինտերնետ ունեն, թե ոչ, կամ եթե ունեն ինչով են զբաղված ինտերնետում, բացի պոռնոյից ու ադնակլասնիկից, տարբեր տեսակետներ արտահայտող լուրեր կարդում են, թե ոչ… Ի վերջո եթե մարդու առաջնահերթ խնդիրը ձմեռը կուտակած գազի պարտքը մարելն ա, ուսման վարձ մուծելն ա, երեխուն ամուսնացնելն ա, հիվանդ հարազատին վիրահատելն ա ու էլի բազմաթիվ նման առաջին հայացքից “էժանագին” հարցեր լուծելն ա, ի՞նչ քաղաքացիական դիրքորոշման մասին կարող ա խոսք լինել… Այդ ամենն առանց հաշվի առնելու քաղաքացիական դիրքորոշում կարող ա ունենալ հասարակության հազիվ մի 10 տոկոսը, որն էլ հենց ականատես եղանք, մի 10 տոկոս էլ ապահոված քաղաքացիներ են, օբյեկտների, մանր-մունր բիզնեսների,թեթևի մեջ պաշտոնների տերեր, օտարերկրյա կազմակերպությունների աշխատողներ, դրսի հարազատներից պարբերաբար օգնություն ստացողներ… բայց էտ 20 տոկոսի թիվն արդեն տարիներով կայուն ա ու կարծես փոխվելու ոչ մի շանս չունի… մի խոսքով, որքան էլ ցավալի կամ ոմանց համար զարմանալի լինի, բայց պետք ա փաստել, որ այնքան պակասող կրիտիկական զանգվածի մոտ քաղաքացիական գիտակցությունը ձևավորվում ա գրպանում, հաճախ ուղղակի ստամոքսում, ուստի չկա առավել կարևոր հարց, բոլոր տեսակետներից, որի համար իրեն ընդդիմադիր կամ քաղաքացիական շարժում համարող որևէ ուժ պիտի առավոտից իրիկուն պայքարի, քան մարդկանց սոցիալական վիճակի բարելավվումը…

Արտավազդ Եղիազարյան
Մի հատ էլ գրած-ջնջած ստատուս փուչիկների մասին: Ընտրություններ, my ass:

Վահան Իշխանյան
Հանրապետական կուսակցությունը միայն կհաղթի ընտրություններում աղքատների ձայների շնորհիվ, բայց ոչ թե նրա համար, որ աղքատները կարդացել են հանրապետականի ծրագիրը ու հավատացել, թե հարստանալու են. ոչ, աղքատը կորցնում է կարդալու ունակությունը, փոխարենը սրվում է հոտառությունը ու արագ նկատում է այն ձեռքը, որն իրեն ողորմություն կնետի:

Սամվել Մկրտչյան
This is the end, my friend.

Տաթև Այաս

Սա սերիալ նայող, ռաբիս լսող, փողոցում թքող, ծախվող, ՀՀԿ ու ԲՀԿ ընտրող ժողովուրդ ա. էլ գլխիս լոլո չկարդաք փառապանծ ժողովրդիս մասին:

Հայգ
Ժողովուրդ, շնորհավոր ՍՊԱՍԵԼԻ, ԱՐԴԱՐ, ԱՆԿԱՇԱՌ և ԳԵՐԱԶԱՆՑ չընտրությունների առիթով:

Հասմիկ Սիմոնյան
Լավ ա, որ էսօր Նարեկացու ծնունդն ա, պետք ա, անպայման պետք ա մատյանի էն գլուխները կարդալ, որ գլխացավ, սրտխառնուք ու մանթո վիճակներ են  բուժում:

Հասմիկ Հակոբյան
Իրականում խորին հիասթափության այս ալիքը, որ շրջում է Ֆեյսբուքում հենց Ֆեյսբուքի ստեղծած պատրանքի հետևանք է. մի քանի հազար քաղաքացիական գիտակցություն ունեցող օգատատերով իրար հետ շփվելով, մեզ մոտ պատրանք էր ստաղծվել, թե ամբողջ հասարակություն է այդպիսին դարձել: Իրականում պետք չէր այդքան մեծ ակնկալիքներ ունենալ, պետք չի նաև հուսահատվել, մենք հիմա ավելի շատ ենք, քանի 5 տարի առաջ ու մի քանի անգամ ավելի շատ կլինենք 5 տարի հետո.սա պատմական բարդ, երկար ու ժամանակատար պրոցես է:Լրիվ անտեղի իրար ենք վիրավորում. ժողովուրդն ով է` մենք բոլորս, մեր հարազատներն ու բարեկամները, մեր ընկերները. հենց այնպես վիրավորելով ոչ մի բան չի փոխվի, միամիտ մի եղեք, ոչ մի երկիր մի կամ երկու տարում չի դարձել այնպիսին, ինչպիսն հիմա մենք ենք նրան տեսնում ու ցանկանում նմանվել:

Հովհաննես Երանյան
Անկեղծ ասած այսքան տխուր ծննդյան օր չէի ունեցել: Մայիսի 7-ին հայրենիքիցս համատարած փարախի հոտ էր նորից գալիս:

Արմեն Օհանյան
Հաղորդագրություն հանցագործության մասին. մայիսի 6-ին ժամը 8-20 ընկած հատվածում ավելի քան կես միլիոն մարդ ապօրինաբար բերման է ենթարկվել քրեախցեր` իրենց դեմ ընտրացուցմունք տալու:

Հուսիկ Արա
Մայիսի 6-ին հայ ժողովուրդը կայացրեց իր դատավճիռը
Մայիսի 6-ին գրվեց մեր պատմության ամենասոսկալի էջը: Մի քանի օր է՝ փորձում եմ վերհիշել տարեթվեր ու ժամանակաշրջաններ եւ չեմ կարողանում համեմատության եզր գտնել: Ավելի սահմռկեցուցիչ դեպք անհնար է պատկերացնել, քան այն, որ իշխանությունը գնում է ժողովրդին, իսկ ժողովուրդը՝ պատրաստակամ, երջանկությունից փայլելով, վաճառվում է:
Սա վերջակետ է:

Թադևոս Տոնոյան
Ինձ ոչ թե ընտրակեղծիքներն են վախեցնում, այլ գրեթե համաժողովրդական կեղծավորությունն ընտրությունների նկատմամբ:

Share Button

3 Կարծիք

  • Գրանիշ says:

    Եթե կան այլ նմանատիպ գրառումներ, որոնք չեմ գտել, խնդրում եմ հուշել:

  • Երվանդ Վարդանյան says:

    Ինչպես մարդկանց մեծամասնությունը գերադասում է վայրկիանական-րոպեական հաճույքը և արդյունքում կորցնում, օրինակ, ընտանիքը, հարազատներին, ընկերոջը և այլն, այնպեսել աղքատների մեծ մասը գերադասում է մեկ կամ երկու օրվա կուշտ փորը,աստիճանաբար կորցնելով այն ինչ կորցնում է առաջինը…

  • Քրիստինե Ղևոնդյան says:

    Հասկացանք, ինչի մասին, որ վերջին օրերս խոսվում է իրականությունն է, բայց չի կարելի այդքան վատատես լինել, չի կարելի անվերջ փնովել: Ի վերջո երիտասարդ եք, փորձեք Ձեր շրջապատից սկսել ինչ որ բան փոխելու համար: Վանաձորը բոլորին ապացուցեց չէ, որ մենք էլ կարող ենք ճիշտ ընտրություն կատարել, մենք կարող ենք հավատալ, վստահել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *