Առաքյալ Անդրեասը ձուկ էր բռնում նավամատույցում
Իսկ Փրկիչը քայլում էր ջրի վրայով:
Եվ Անդրեյը ջրից հանեց մանրաձկներ
Իսկ Փրկիչը՝ մեռած մարդկանց։
Եվ Անդրեյը բղավեց.
– Ես կթողնեմ նավամատույցը,
Եթե ինձ գաղտնիքը բացես:
Եվ Փրկիչը պատասխանեց.
-Հանգի’ստ, Անդրե’աս,
Այստեղ ոչ մի գաղտնիք չկա։
Տեսնում ես այնտեղ՝ լեռան վրա, խաչ է բարձրանում։
Նրա տակ տասնյակ զինվորներ են։ Գամիր քեզ խաչին,
Իսկ երբ հոգնես, վերադարձիր
Զբոսնիր ջրի վրայով, զբոսնիր ջրի վրայով
Զբոսնիր ջրի վրա ինձ հետ:
Բայց, ուսուցիչ, եղջյուրները փայլում են սաղավարտների վրա,
Սև ագռավը պտտվում է խաչի շուրջ:
Բացատրիր ինձ հիմա, խղճա հիմարիս,
Խաչելությունը թող ավելի ուշ:
Փրկիչը թմրեց ու հարվածեց սրտանց
Ոտքով ջրի մակերեսին.
-Դու իսկապես հիմար ես։
Եվ Անդրեյը մոլոր գնաց տուն ձկներով։
Տեսնում ես այնտեղ` լեռան վրա, խաչ է բարձրանում։
Նրա տակ տասնայակ զինվորներ են։ Գամիր քեզ դրա վրա,
Իսկ երբ հոգնես, վերադարձիր
Զբոսնիր ջրի վրայով, զբոսնիր ջրի վրայով
Զբոսնիր ջրի վրա ինձ հետ:
Թարգմանությունը ռուսերենից՝ Անուշ Ներսիսյանի