էլ ուժ չունեմ,
հավատս ամենօրյա լվացքներում էնքան ժավել եմ դրել,
մաշվել-ծակրտվել ա,
մտքերս էնքան մտածել եմ զզվել հոգնել են ինձանից,
սկզբունքներս անցյալ տարի ծախել խմել եմ,
սիրտս վառել-փթոթել սատկացրել եմ,
ընկերներս չեմ ջոգում որն են սուտի, որը` չկան,
որն էլ կան զահլագեդան քարոզչի են,
բանուգործս ավլել-թափել տիեզերական փոշի եմ սարքել,
տանս ղսմաթը գիշերով քնատ-քնատ զիբիլի տեղ դեն եմ գցել,
“յարս յար ունի”-ն խրոնիկացել, դախացել ա,
դաժե յար չի մնացել, բայց “յար ունի”-ն հո կա էլի,
ՍՊԻԴ-ի անալիզ տվի` էդ չունեմ ասին,
հեպատիտս կա յա չկա տնգլիս չի,
Չի’ քանդվելու մեկ ա հարբած աստծո բոխախավոր իմ տաճարը,
օտարալեզու դպրոցները բացվեն-չբացվեն մեկ ա` էլ էրեխա չեմ բերելու,
եղածս էլ էս անիծված երկրից դուս ա գնում, լավ ա անում,
հեռախոսս չեմ հասցնում լցնեմ իմպոտենտի նման վռազ պրծնում ա փիս մոմենտի,
սիգարեթն ինչքան էլ երկար եմ ծխում, մուխերս 33 են մեկ ա սիրտս մխում….
քնեմ երեւի դզվեմ, չդզվեմ էլ մեկ ա` սամալյոտը ստոպ-կռան չունի,
որ Սամսարան Նիրվանան ա ըմբռնել եմ եմ,
բայց դրանից բան չի փոխվել միլիոն կալպ ու չի փոխվի,
անեմ-չանեմ` մի մրջուն եմ քյամբախ ազգի,
որ կոլեկտիվ գիտակցություն չունի մրջունային,
էլ բան չկա էս աշխարհում, որ լիանամ,
որ մոռանամ որ կա “ԵՍ”-ս վաղուց ժխտված,
վերաքննիչ դատարանում հայցամերժված,
աջուձախ էլ երդումներ եմ տալիս,
ֆորս-մաժորն իմ ստրախովկեն ա,
խղճմտանքի էմոյության գարշահոտը ձվաթեսից զզվելի ա,
խեղճերը` բոմժ, կուզիկ, բորոտ հաբռգել են,
մատ ես տալիս` ձեռ են պոկում,
ճակատագիրն օրստօրե հարթացնում ա,
ասֆալտ անում յանիմ կյանքս, բայց վրայի ձութը երբեք չի չորանում,
ի՞նչ եմ անում լավացումը, եթե ոտս պոկ չի գալու,
աշունն անցավ` բան չջոգի,
ձմեռ, գարուն էլի անցան` բան չջոգի,
հրես ամառն ա կիսով դառել, հուրը վառել,
լիալուսինն էլի հոգիս քրքրում ա, ես չեմ քնում,
ու ոչ մի բան էլ չեմ ուզում
ուզում եմ գրեմ գրեմ գրեմ գրեմ
© Լուսինե Վայաչյան 2010
դժվար ա կարդացվում:
իյահ… հոսումա ականջիդ մեջ ձեթի յուղի պես
շլանգի ճնշման թափով
Miayn kuzei imanam,,ba arcunqner@?arcunqneri het inchpes eq varvel???
Կարելի է զարմանալ թե գռեիկության ինչ աստիճան կա այս աշխահում, գրողը գրելուց հետո կարդացել է այն
«…գրողը գրելուց հետո կարդացել է այն»
այո, անծանոթ, ես` գրողս, իր գրելուց հետո կարդացել եմ այն ու հիացել ոչ թե գռեհկության առկայությամբ, այլ գռեհկությունից պոեզիա, ինչպես քարից հաց քամելու կարողությամբ:
Vat cher*im karciqov*, uxaki miak ban@ vor indz dur chekav es dzevov artahaytveln er, bayc iravunq chunenq poxenq groxi xoselakerp@…………..menq miayn iravunq unenq boxoqelu ayn jamanak, erb grox@ grum e hatuk mez nerkayacnelu hamar………bayc amen depqum gexecik er ayd grehikutyun@ 🙂