Գրականության ասպարեզում 2009 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել է գերմանուհի գրող Հերթա Մյուլերը։
«Գրողն իր երկերում ամենայն մանրամասնություններով նկարագրել է առօրյա կյանքը լճացած դիկտատուրայի պայմաններում», – ասվում է Շվեդիայի ակադեմիայի տարածած հաղորդագրությունում։
Մյուլերը դարձավ Նոբելյան մրցանակին արժանացած 12-րդ իգական սեռի ներկայացուցիչը: Մինչ այդ նա արդեն արժանացել է մի շարք, այդ թվում Հենրիխ Կլեյստի, Ֆրանս Կաֆկայի, Յոզեֆ Բրոյտբախի անվան մրցանակներին: Իսկ ոչ պակաս հեղինակավոր Դուբլինյան մրցանակին Մյուլերը արժանացել է 1998 թ-ին` “Herztier” պատմվածքի համար: Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացած նախորդ գերմանացին եղել է Գյունտեր Գրասսը` 1999 թ-ին:
Մյուլերը ծնվել է 1953 թ. Ռումինիայում` գերմանացիներով բնակեցված ավանում։ 1982 թ-ին հրատարակել է իր առաջին պատմվածքը գերմաներեն լեզվով: 5 տարի անց ամուսնու հետ տեղափոխվել է Գերմանիա: Մյուլերի հաղթանակը վաղուց էր կանխատեսվել ուսումնասիրողների կողմից: Մյուլերը հիմնականում հայտնի է իր պրոզայիկ ստեղծագործություններով, սակայն 2000թ. նա լույս ընծայեց իր “Im Haarknoten wohnt eine Dame”բանաստեղծությունների հավաքածուն:
Նոբելյան մրցանակի գումարը կազմում է 10 միլիոն շվեդական կրոն` շուրջ 970 հազար եվրո: Մրցանակակիրների պատվին տրվելիք հանդիսավոր երեկույթը տեղի կունենա 2009 թվականի դեկտեմբերին` Ստոքհոլմում:
Անցյալ տարի գրականության ասպարեզում մրցանակին արժանացել է ֆրասիացի գրող Ժան Մարի Գյուստավ Լեկլեզոն, իսկ դրանից մեկ տարի առաջ` բրիտանացի գրող Դորիս Լեսսինգը: Գրականության ասպարեզում Նոբելյանը մրցանակը հանձնվում է 1901 թվականից: Մրցանակն իր պատմության ընթացքում միայն 7 անգամ չի հանձնվել` 1914, 1918, 1935, 1940, 1941, 1942 և 1943 թվականներին; Չորս անգամ մրցանակը տրվել է երկու գրողի միաժամանակ:
Շատ տարօրինակ է, որ Նոբելյանը շարունակում են տալ մարդկանց, ովքեր դեռ գրում են դիկտատուրայի մասին: Ինքս չեմ կարդացել Մյուլլերին, քանի որ ռուսերենով նրա գործերը դեռ չկան, սակայն որքան որ կարդացել եմ իր մասին, Մյուլլերը անընդհատ գրում է ֆաշիզմի, հոլոքոստի մասին… կարծում եմ այդ թեման, եթե անգամ չի սպառվել, ապա գոնե պետք էլ չի էդպես պարգևատրել ու բարձրացնել… կային շատ ավելի արժեքավոր գրողներ, որոնք արժանի էին լավագույնի կոչմանը
Կարդացել եմ նրա բանաստեղծությունները, բայց թույլ թվացին: ասու են արձակը տղամարդկանց դաշտն է, բայց դե նա ուժեղ է արձակում:
ասում 🙂