2009-ի Նոյեմբերի 30-ին Բելգրադում սրտամկանի ինֆարկտից վախճանվեց 80-ամյա սերբ հանրահայտ, բայց եւ իսկապես ուշագրավ եւ ծալքերով ու ենթատեքստերով հարուստ, բանաստեղծ, արձակագիր, գրականության պատմաբան եւ թարգմանիչ Միլորադ Պավիչը:
Իր վերջին ելույթներից մեկում Պավիչն ասում էր. «Երբ հանկարծ զարթնում ես հանրահայտ, երկու տարբերակ կա, կամ ինֆարկտ է խփում, կամ քեզ համար վաղուց միեւնույն է: Ինձ համար միեւնույն էր: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով էլ ես հասել եմ 80-ին»:
Բայց ահա երբ հայտնի լինելը վաղուց արդեն սկսել էր ձանձրացնել, եւ նույնիսկ մոռացվել կամ ընտել դառնալ, թեպետ որսաշան նման անընդհատ հետապնդում էր նրան` նրա գրքերը շարունակում են թարգմանվել եւ հրապարակվել բազում լեզուներով եւ տպաքանակներով։
Կենաց օրոք Մոսկվայում 2009 թվականի հունիսին բացվեց նրա հուշարձանը, որին պետք է ներկա լիներ ինքը՝ Պավիչը, բայց վատառողջ լինելու պատճառով չկարողացավ (այս դրվագը կարող էր հայտնվել նրա գրքերից մեկում)… Պավիչը մահացավ հենց ինֆարկտից:
Ինչպես նկատել է ֆրանսիացի գրականագետներից մեկը. «Նա գրում էր այնպես, ինչպես մենք երազներ ենք տեսնում»: Եվ քանի որ երազ տեսնելն ու այն պատմելը, այդուհանդերձ, տարբեր բաներ են, ապա Պավիչը, իր անսահման եւ անսանձ երեւակայությամբ հանդերձ, երբեմն անցնում էր նույն արահետներով (սակայն իր իսկ բացած եւ ոչ թե տրորված), ինչը ոմանց հիասթափեցնում եւ զարմացնում էր, եւ մանավանդ նրանց, ովքեր գեթ մեկ անգամ չեն կարողացել պատմել մի երազ, որ արժանի լիներ իրենց տեսածին:
Իր կյանքի օրոք երկու պատերազմ տեսած եւ ռմբակոծություններից կարկտահար Բելգրադում ապրող Պավիչն ինքը զարմանում էր, թե ինչպես են իր կյանքում միահյուսվում իր հորինած պատմություններն ու իրական փաստերը, եւ վերհիշում էր. «Ահա ես գրել եմ, որ հունգարացիք աշխարհում ամենագողաբարո ազգն են: Հետո ես եկա այդ երկիր, գրքիս շնորհանդեսին, եւ հենց առաջին օրը գողացան դրամապանակս»: Կամ ահա մի դրվագ եւս. «Մի վեպում ես գրել եմ մեր հայտնի սերբական կանանոցի մասին, ուր իբր այցելել է սատանան: Իրականում ես երբեք չէի եղել այդ վանքում եւ սատանայի մասին ամեն ինչ հորինել էի: Եվ ահա մի անգամ ճամփորդում էի կնոջս հետ Սերբիայով մեկ, եւ հայտնվեցինք այդ վայրում: Ես զգուշորեն թակեցի վանքի դարպասը: Ելավ մայրապետը, նա ինձ ճանաչեց, սիրալիր ներս հրավիրեց: Մենք թեյում էինք պատշգամբում, եւ հանկարծ նա ասաց. «Տեսնո՞ւմ եք այն քարը: Հենց այնտեղ էլ նստել էր սատանան»:
Պավիչը միշտ տենչում էր, որ Հերոն եւ Լեանդրոսը («Քամու ներքին կողմը» վեպի հերոսները) հանդիպեն, նա փնտրում էր լեզվի միասնական էությունը, եւ մշտապես «աստղային պատմուճանի» նմանվող ուռկաններ էր նետում, որպեսզի ընթերցողը մակերեսից գնա դեպի խորքը: Պավիչի երկերում միշտ առկա են համալրումներն ու հակադրությունները` Լուսին-Արեւ, Կին-Տղամարդ, Երազ եւ Իրականություն (օրինակ՝ «Ինֆարկտ» պատմվածքում ցուցադրված են երկու իրողությունների «փոխհարաբերությունները»` իրականության եւ երազի):
Այս կարճառոտ եւ խառնագնաց նախաբանը կամենում եմ ավարտել, մեջբերելով մի այլ, սակավ հայտնի, բայց ոչ պակաս հանճարավոր սերբ արձակագիր Մոմո Կապորի «Հարմար օր մահվան համար» վեպի սկզբնատողերը.
«Ասում են, երբ մարդ մահանում է, ողջ կյանքը մի ակնթարթում անցնում է նրա գիտակցության մեջ:
Ոչ ոք դեռ չի վերադարձել այնտեղից, որպեսզի հրատարակի այդքան կարճ, բայց եւ այդքան վեհասքանչ վեպը: Իսկ ես այնքան կուզենայի ընթերցել այն: Գուցե թե, այդ պատճառով, արժե այն նախօրո՞ք գրել: Ով գիտե…»:
Ռուսերենից թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի
Hoosank vor Pavichi gortseric hayeren tragmanoutyamb ke tesnenk shootov .
Սերբերը աշխարհին միշտ զարմացրել են իրենց գրողներով ու ապացուցել, որ փոքր ագգերը ի զորու են ՄԵԾ գրականություն ստեղծել:
կարճառոտ եւ խառնագնաց նախաբանը mexm er asvatz.. sa grely aRavel yevs kardaly imast@ vorn er? yete Pavichin hayeren es dzevov en targmanely, aveli lav a VAAAABSHE chtesnenq! :(((( Togh neri indz Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ@ baiC shat vat “naxaban” er..qich er mnym infarkt@ xper, baiC pordzym em antarber mnal..
Լուս, ես մտածում էի են Պավիչը ինձ կթողնես… ոնց պոկեցիր` տարար 🙂
Իրոք, շատ վատ հայերեն թարգմանություն է. կարծես հայերեն նոր սովորող մարդն է այն թարգմանել:
Ճիշտ կլինի, որ այսպիսի դեպքերում անպայման գրվի, թե ով է թարգմանիչը:
arJe grel rus heghinaki anyn@ yev/ kam axbiyr@…Presidenti tchaRn a targmanvel?
Ես առաջարկում եմ, որ Լուսինե Վարդանյանը ինքը առաջաբան գրի, իսկ Հասմիկ Հակոբյանը ինքը թարգմանի, չնայած չեմ հասկանում, ինչ թարգմանության մասին է խոսքը, երբ մեջբերվածը միայն իմ գրած առաջաբանն է, և ոչ թե թարգմանությունը: Եվ շատ կցանկանայի կարդալ ձեր գրածներն ու թարգմանությունները:
atamnabyijn el tenC aseC ” շատ կցանկանայի” dzer byJatz atamner@ tesnel!!!
Ռուսերենից թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի` սա տեղադրված է հոդվածի տակ, մոլորության համար ես բոլորովին մեղավոր չեմ, թեպետ ամբողջ տեքստի հայերեն կառույցներն ինձ հակված էին առավելապես համոզելու, որ վերոնշյալ տեքտը թարգմանական է:
Ինչ Վարդանին է վերաբերվում, ապա` ծովում ապրողին լողալ սովորեցնելը առնվազն միամտություն է /”մեղմ ասած”/…
Իսկ ինչ ձեզ է վերաբերվում, տխրում եմ, որ ձեր ականջները /թե արտաքին և թե ներքին/ ոչ միայն արդեն իսկ ընտել չեն, այլ ընդհանրապես ունակ չեն երգեհոն ունկնդրելու ու ընկալելու: Ափսոս:
Հատկապես քո դեպքում, Կարեն: