Հայկական ժողովդրական առած ասածվածքներ ըստ Արամ Ղանալանյանի «Առածանի» գրքի
Մարդուն ընկերով կճանաչեն:
***
Ընկերդ դռնեն, պաշարդ տնեն:
***
Հացդ տաշտիցդ վե կալ, ընկերը գեղիցդ:
***
Լավ տղեն լավ ընկերից կիմացվի:
***
Ընկերիդ խոսքին հավատա, էլի պինդ կաց քո բանին:
***
Յարանը (ընկերը), յարա (վերք) կը բանա:
***
Յարանը յարանի տուն կավիրի:
***
Գեշ ընկերը գեշ յարա կբանա:
***
Ճիպոտը մեշիցդ (անտառ) տի, ընկերդ գեղիցդ վե կալ:
***
Ընկերովի մահը հարսանիք ա:
***
Խանչալով ընկերություն չի լինի:
Ընկերության մասին աֆորիզմներ
Ընկերությունը, որը ծնվել է գավաթի շուրջ, անցնում է ինչպես գինովությունը ամուր քնից հետո: Լոգաու
***
Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունը և կիսով չափ պակասեցնում է վիշտը: Բեկոն
***
Նա չէ ընկերը, ով խղճում է, այլ նա, ով օգնում է: Թոմաս Ֆուլեր
***
Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք: Ալֆիերի
***
Ընկերությունն անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածություն: Բալզակ
***
Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, լռության մի՛ մատնիր նրանց թերությունները: Դեբիդուր
***
Կարողացիր ընկեր լինել՝ ընկեր կգտնես: Կրասիցկի
***
Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին: Ռենար
***
Նա, ով ընկերությունը հանգեցնում է օգուտի, իմ կարծիքով, խլում է ընկերությունից ամենաթանկարժեքը, ինչ կա նրա մեջ: Ցիցերոն
***
«Ընկեր» բառը բոլորի շուրթերին է, սակայն ճշմարիտ ընկերությունը հազվադեպ է: Փեդրո
***
Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի մոռացիր: Դեզիդերիուս Էրազմ Ռոտերդամցի
***
Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է: Բենջամին Ֆրանկլին
***
Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է: Լառոշֆուկո
***
Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը` երբեք: Ժան Ժակ Ռուսո
***
Ոչ թե հարստությունն է ընկեր, այլ ընկերն է գանձ: Իոանն Ստոբեյ
***
Ով այնքան խուլ է, որ նույնիսկ ընկերոջից ճշմարտություն չի ուզում լսել, նա անհույս է: Մարկուս Տուլուս Ցիցերոն
***
Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է: Հենրի Ադամս
***
Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք: Ալֆիերի
***
Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը: Բեկոն
***
Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է: Գրաֆ
***
…Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները: Դեբիդուր
***
Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում: Թուկիդիտես
***
Ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը: Ժանլիս
***
Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված: Լաբրյուեր
***
Ավելի լավ է խաբված լինել ընկերներից, քան չվստահել նրանց: Լառոշֆուկո
***
Քայլ առ քայլ` առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության։ Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի: Լեսինգ
***
Կարողացիր ընկեր լինել` ընկեր կգտնես: Կրասիցկի
***
Աստված մեզ ազգականներ է պարգևում։ Ընկերներ, փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում: Էթել Մամֆորդ
***
Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է: Միզներ
***
Եթե ընկերությունն ընդհատվել է, ուրեմն չէր էլ սկսվել: Պուբլիլիոս Սիրոս
***
իայն ընկերոջ ձեռքը կարող է սրտիցդ հանել փշերը։ Կլոդ-Ադրիեն Հելվեցիուս
***
Ընտրիր վատ ճանապարհ, բայց ոչ վատ ընկեր։ Ալեքսանդր Թամանյան
***
Ով իր համար ընկեր չի որոնում, նա ինքն իր թշնամին է։ Շոթա Ռուսթավելի
***
Ընկերը պետք է իր վրա վերցնի ընկերոջ վշտերի մի մասը։Էրազմ Ռոտերդամցի
Փնտրաբառեր՝ առածներ ընկերության մասին, ARACNER @NKERUTYAN VERABERYAL