[հատվածներ]
-1-
Մենք ապրում ենք իրարամերժ բեւեռների վրա սլացող մի աշխարհում:
Մարդկային անհատի հոգեկան կայությունը ենթարկված է կույր եւ երկրաշարժման բնույթ կրող, հսկայական նյութական ուժերի գրոհին: Արդի մարդը, բազմաթիվ հակասություններով բոլորված, նման է փոտորկային ծովը ինկած նավարկողին, որ կատարյալ գործիքներով ի վիճակի է չափել տարերքի թափը, խորքը եւ ուղղությունը, բայց անկարող է իր ուծերի վրա տիրող հզոր այդ անշղթայվածությունը զսպել, կանօնավորել, ենթարկել իր ներքին հավասարակշրության:
Այդ վիճակը առաջ է գալիս մանավանդ տիրող եւ թելադրող միթոսի բացակայության պատճառով:
Միթոսը կյանքի հիմքն է, դարե դար ծառանգված այն հոգեշունչ ձեւացումը, որ առաջ է գալիս, ծնվում եւ հոսում է ենթագիտակցության պայծառ եւ մշտատեւ աղբյուրից:
Միջնադարյան մարդը անցնում էր ժամանակի եւ տարածության ոլորտներից` իր ճակատի վրա կրելով ներքին վստահության աստղը: Նա ընդունում էր դաժան դեպքերի այցելությունը, առանց տարրալուծելու: Նրա աշխարհատեսությունը եւ հավատքի ներքին ճրագը խարսխված էին այն հրամայականին, որով պայմանավորված էր իր էությունը:
Անհատի մտային այդ արժանապատվությունը եւ օրինական հարազատությունը, ծամանակի ընթացքին, փլուզման ենթարկվեց: Ամբողճական աշխարհազգացման ղեկը փշրվեց: Մհերի փայլատակող դաշույնով զոհված ցուլը վերակենդանացավ: Նյութով եւ բռնի ույժով զորացած գազանը թեւեր առավ եւ մռընչեց սրբության վրա:
Միթուսը մեռավ եւ կյանքը սնացավ խավարով:
-2-
Արդի գիտության տիրապետող հսկայական թափը հղի է անշուշտ կարեւորական հետեւանքով:
Գիտությունը նկարագրում եւ բացատրում է տիեզերքի կազմը եւ ուժերի փոխհարաբերությունները այնքան, ինչքան փորձառական երեւույթները կարող են չափվել եւ գումարվել իբրեւ զուտ քանակ: Սակայն, գիտական ճշմարիտությունը միշտ էլ կրում է նախակարգային ձեւ եւ ենթակա է բազում փոփոխությունների: Նա լի է անորոշություններով եւ երբեք չի կարող տալ իրականության անվիճելի, բացարձակ պատկեր:
Բնագիտության ներկայացուցիչները վեր են ածում ամբողջ իրականությունը նյութի փոքրագույն մասնիկների մեքենական շարժման, անտեսելով եւ նույնիսկ մերժելով այն ամենը, ինչ որ հոգեկան է: Այդպիսով, նրանք ստեղծում են հրեշային մի խորհդանշան, պայմանական մի տիեզերք, որ խափանված է անիմաստ մեքենակայությունով:
Մարդկային անհատը մնում է այդ տեսության եզերքին իբրեւ քամիներով ծեծված մերկ մի թշվառություն:
Չեն հասկանում, որ մարդկային անհատի հավիտենական իմաստը պատկանում է բոլորովին տարբեր չափանիշի, եւ նրա մեջ զետեղված մեծ խորհուրդը կարելի չե ենթարկել փորձառական գործիքների:
Գիտական այդ մտայնությունը, որ իր մարզի մեջ մեծղի է եւ նշանակալից, անպատրաս եւ հասկացողությունով սահմանափակ մարդկանց կողմից կիրարվում է կյանքի ուրիշ մարզերին, այնպես, ինչպես Կրիլովի առակի մեջ կապիկը կիրարկում էր ակնոցները իր պոչին:
Հոգով եւ մտքով աղքատ այդ անձնավորությունները ձգտում են բռնի կերպով խափանել մարդկային անհատի ստեղծագործական անկախ թափը եւ նրան ենթարկել գիտական եւ տնտեսական երեվակայական ազդակներին:
Մարդը դարձնում են թշվար գերի:
-3-
Միթոսը կյանքի օրինավորումն է:
Տեվականը, որ գալիս է անհատի մեջ թաքնված կորիզային զորությունները պայմանավորող կենսական հոսանքներից:
Ազգի գոյությունը արդարացնող հոգեկան կերպը եւ արտահայտչական ձեւը սերտորեն կապված են այդ տիրական լույսին: Նրա բոլոր աստվածները ներկա են մեր մկանունքներում, մեր արյունի հոսանքում, մեր ուղեղի ծալքերում: Նոր աստվածները այնքան են աստված, ինչքան որ շարունակում են համադրել, ձեւակերպել, շարժիչ կենսունակության վերածել մեր ոգեղինացման տեւականը:
-4-
Ջղագրգռված, զգացական հիվանդություններով տարապող, վախով, նախանձով, ախտավոր ատելություններով ցնցված մեր հայ աշխարհում մթագնած է այն քննանիշը, որով գիտակցական մարդիկ ի վիճակի են ազնվորեն մոտենալու եւ զննելու կյանքի երեւույթները:
Ամեն ինչ ընդանում է գավառային ճղճին մտայնության նեղ եւ մթագնած լաբյուրինթոսներում:
Շատերը կարծում են, որ եթե կառուցեն հայ կոչված ոճով շենքեր եւ գրեն հայերեն բառերով, փրկած կլինեն հայությանը բնորոշ արտագին ձեվը: Արդ, ինչ որ անվանում են հայ ճարտարապետություն, հին եկեղեցիներից պոկած մակերեսային բեկորներ են, որոնք ժամանակին, իրենց ամբողջության մեջ, անբաժանելի վիճակում, դրսեւորել են որոշ կրոնական մի աշխարհատեսություն, մի տիրական խորհուրդ, ապրելու եւ զգալու մի կերպ:
Ստեղծագործական անկարողության պատճարով վերաձեւել մեծ Տրդատների ոճը եւ մեջը` հայ ոգին եւ հավատքը բնորոշ[ող] աստվածության տեղ` բնակցնել օտարի կայսերապաշտության բռուցնքներով օժտված բռնակալ ոստիկաններին, դա խաբեություն է – կեղծիք:
Կամ` հայերեն լեզվով գրել օտարի պարտադրած գաղափարները, դա հայ գրականություն չե:
Ժողովրդների ստեղծագործական կյանքը զարգանում է ուրույն հոգեկան եւ մտային արքետիպների թելադրանքների տակ: Հայ արվեստը եւ գրականությունը հարազատ են ա’յն ժամանակ, երբ նրանք ներկայանում են իբրեւ անմիջական եւ անփոփոխ արտահայտությունը հայ հավաքական ենթագիտակցության:
Այդ հավաքական ենթագիտակցությունը նման է այն ընդերկրյա բազմաթիվ հոսանքներին, որոնք, օրինակի համար, համառորեն շարունակում են կյանք տալ, “գիտականորեն” եւ անմիտորեն վատնվող Սեվանին:
Թող այդ գեղեցիկ լճի ափերը իջնեն, քոսոտեն, բորոտեն` մարդկանց անխելքւթյան պատճառով. Այնումենայնիվ նրանք մի օր պիտի վերածնվեն, պիտի վերադառնան իրենց հավիտենական կերպին եւ երգին, հողերի տակ թաքնված թարմ, զուլալ ջրերի մղումուվ:
Այդ պատճառով էլ չկա այնտեղը կամ այստեղը:
Աըդ քննանիշը հարմարում է մեր կյանքի բոլոր երեւույթներին:
Հայ ոդին եւ Հայաստանը ներկա են այնտեղ, ուր ներկա է հայ հավաքական գիտակղության փրկարար հրամայականը:
Բերկլեյ, Քալիֆորնիա, 17 ապրիլի 1959
ՄԵԵԵԵԾ ՈԳԻ…Նրան ընթերցելիս հպարտություն ես զգում:
Mite vochinch ar aisor chi pokhvel? Ahavasik evs mek past, vor dasakany misht ardiakan e.