Նոր թարգմանիչները ներկայացնում են գերմանական դասականների

«Զանգակ» հրատարակչությունը և «Յունիվերս» լեզվի կենտրոնը լույս են ընծայել «Ծանոթ գիր անծանոթ գրչով» խորագրով ժողովածուն՝ նպաստելու Հայաստանում գերմաներենի թարգմանիչների նոր սերնդի առաջխաղացմանը: Երիտասարդ թարգմանիչները ներկայացնում են Կաֆկայի, Ֆոնտանեի, Շիլլերի, Նովալիսի, Գյոթեի և այլ հեղինակների մինչ այժմ չհրատարակված գործեր:

Թարգմանչական բնական սերնդափոխություն իրականացնելը «Յունիվերս» լեզվի կենտրոնը համարում է իր խնդիրներից մեկը, քանի որ կենտրոնը, ուսումնական ծրագրերի իրականացումից զատ, նպատակադրված է բարենպաստ միջավայր ստեղծելու Հայաստանում գերմաներենի զարգացման և երկու լեզուների փոխհարստացման համար:

«Ժողովածուն նպատակ ունի ճանաչելի դարձնելու երիտասարդ թարգմանիչներին և ցույց տալու նրանց առայժմ համեստ, բայց մեծ հնարավորություններ ներկայացնող ներուժը»,— ասաց Յունիվերս լեզվի կենտրոնի տնօրեն Քրիստինե Մկրտչյանը:

2017 թվականին «Յունիվերս»–ը անցկացրեց «Իմ առաջին թարգմանչական քայլերը» խորագրով մրցույթը, որին մասնակցելու հայտ ներկայացրին 60–ից ավելի թարգմանիչներ: Գերմաներենի մասնագետներից կազմված խորհուրդն ընտրեց 14 լավագույն թարգմանությունները, և Հակոբ Մովսեսի խմբագրությամբ ու «Զանգակ» հրատարակչության աջակցությամբ հրատարակվեց «Ծանոթ գիր անծանոթ գրչով» խորագրով ժողովածուն:

Ժողովածուի շնորհանդեսը կկայանա ապրիլի 5-ին՝ ժամը 18:30-ին, «Զանգակ» գրատանը: Հասցեն՝ Աբովյան 7, Երևան:

 Մամուլի համար

Կարին Գրիգորյան | Հանրային հաղորդակցման համակարգող

Հեռ. + 374 10 232 528, +374 91 559 737

karin.grigoryan@zangak.am

www.zangak.am

www.facebook.com/zangak

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *