Հունիսի 23-ին ժամը 17:00-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա բանաստեղծուհի Սոնա Վանի “Параллельные бессоницы” ռուսերեն թարգմանական գրքի շնորհանդեսը:
Մայիսի 24-ին, Մոսկվայի Բիլինգվա ակումբում արդեն կայացել է վերոհիշյալ գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացրին խմբագիր Աննա Բերդիչևսկայան ու Անդրեյ Բիտովը: Գրքի մասին իրենց կարծիքները հայտնեցին “Новый мир” ամսագրի խմբագիր Կուբնալովսկին, “Культура” պարբերականի խմբագիր Յուրի Բելյուվսկին, “Дружба народов” ամսագրի խմբագիր Էբանուձեն, ռուս բանաստեղծներ Իննա Լիսնյանսկայան, Իլյա Ֆոլիկովը և այլոք:
Մինչ գրքի հրատարակվելը Սոնա Վանի բանաստեղծությունները լույս էին տեսել ռուսական գրական մամուլում` “Орион”, 2007թ., “Новий мир”, 2010թ., “Дружба народов”, 2010 թ.:
Ներեցե’ք, կարող եմ տեղեկանալ, մասնակցության համար մուտքն ազատ է? Կանխավ շնորհակալ եմ….
Հարգելի Արուսյակ, միջոցառման մուտքը հրավիրատոմսերով է, սակայն չեմ կարծում, թե ներս մտնելու խնդիր կլինի, եթե գաք.
ՍՈՆԱ ՎԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ.. ՈՒՐԱԽ ԵՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՇՆՈՐՀԱԴԵՍԻ ՀԱՄԱՐ…ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՐԴԵՆ ԿԱՅԱՑԱԾԻ ՀԱՄԱՐ ՆԱԵՎ…ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵՌՆԱՐԿՈՒՄԴ, ԿԱՐԵՆ, ՀՐԱՇԱԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԼԻՆԻ… ՀՐԱՇԱԼԻ ԳՐՔԻ. ՀՐԱՇԱԼԻ ՊՈԵԶԻԱՅԻ, ՀՐԱՇԱԼԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ, ՀՐԱՇԱԼԻ ԿԱՆԱՑԻ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ…ԲԱՐԻ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ԲՈԼՈՐԻԴ… ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ, ՈՐ ԵՍ ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ….ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՃԱԽ Է ԱՐԳԵԼԱԳԻԾ ԴԱՌՆՈՒՄ..
ԲԱՐԵԿԱՄԱԲԱՐ՝ ԱՆԱՀԻՏ ԱՆԻ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Սոնա Վանը ոչ միայն տաղանդավոր է, այլ նաև շատ հմայիչ կին: Իսկ ինչպիսի կիրթ խոսք ունի, բարություն և դրական աուրա: Նրա հետ շփվելը շատ հաճելի է: Երանի շատ լինեին նման բանաստեղծուհիները: Տպավորիչ էր գրադարանում նրա հետ ծանոթանալը:
Մի խոսքով նրա պես բարի բանաստեղծուհիներին մեծ ու կանաչ ճանապարհ:
Մի մեծ խնդրանք ունեմ. կարող եք որևէ հասցե ասել Սոնա Վանի հետ շփվելու համար: Ուղղակի հարցն անձնական է և շատ կուզեի կապվել մեծ բանաստեղծուհու հետ: Նախապես շնորհակալություն:
Դիմեք Նարցիս հանդեսի խմբագրություն, այնտեղ ձեզ հաստատ կօգնեն
Շատ շնորհակալություն:
Պտտվում եմ ավազի վրա
շրջանակներ գծում փեշիս ծայրով
մռռում եմ մաշկո՛վս ասես μերանս փակ
«երեկ Հռոմն էր զեխ …այսօր էլ ես»
կես-կատու կես-կին եմ ես այս պահին
վայելչանքս ձեւ չէ այլ նպատակ
պարս վարժանք չէ սին այլ ճանապարհ
որ տանում է ինձ վեր՝ օղակ-օղակ
ինչպես ջահել մահվամբ ոգեւորվող ացտեկ
ես կկռվեմ՝ նետիս ծայրին փետուր μազմաերանգ
հազար տարի հետո գուցե փլվեմ ներսից
(ես էլ Հռոմի պես)
բայց չեմ պարտվի երբեք… մարտադաշտում
վայելչանքս ձեւ չէ… կանչն է նախնիներիս
դեմքիս դաջված կատու… վրեժ… բնազդ…
ծածկագրեր են գետնի օղակները μոլոր
բերված հեռու-անցյալ կորած վայրից
շրջանակը չունի ոչ սկիզբ եւ ոչ վախճան
հավերժություն՝ կախված փեշիս ծայրից
ինձ հաղթելը հեշտ չէ… թե ոչ անկարելի
ես պատկանում եմ ցեղին… պարողների
(Սոնա Վանի այս բանաստեղծությունը շատ-շատ եմ սիրում…!!!)).Անչափ հպարտ եմ,որ նրա նման բանաստեղծուհի ունի մեր ազգը
Mi khumb graserneri anunits, shat ktsankanaink kardal Sona Vani nor banasteghtsutyunner@ dzer situm. Shnorhavorum em dzez yev spasum.