Աբբաս Քիառոսթամի | Լուսնկա

****
Գաղտնիք կա
իմ
քո
ու լուսնի միջև։

 

****
Տնից որ հեռացա,
ես էի
ու լուսինը։

 

****
Լիալուսին է,
և մենությունն
ինձ երկու կես է անում
այս գիշեր։

 

****
Գաղտնիքս լուսնին ասացի,
արևը ծագեց,
գաղտնիքս բացահայտվեց։

 

****
Դռան անցքից
քամի է գալիս
ու լուսնի լույս։

 

****
Լուսինը պար է բռնել
գետի մեջ,
վերջը գետը
նրան հետը տարավ ծով։

 

****
Իմ ու լուսնի միջև
մի զրույց կա,
որ ոչ լուսին է լսում,
ոչ՝ ես։

 

****
Ի՜նչ հեռու ես
ու ինչքա՜ն մոտ,
ա՜խ լուսին։

 

****
Ամպի մի սև կտոր
վերջը
լուսնի սկառավակն
իր գիրկն առավ։

 

****
Լուսնի լռությունը
պատառոտում է
սիրտս։

 

****
Փոքր մի տնկի
բոյ էր առել ու գնում
կողմերը երկնքի՝
անտեղյակ կացնից։

 

****
Հին ծառերն
ինչպե՞ս են նայում
փոքր տնկիներին։

 

****
Անապատի ծաղիկը
ոչ մեկ չհոտոտեց,
ոչ մեկ չքաղեց,
ոչ մեկ չծախեց,
ոչ չգնեց։

 

****
Բալի մի ճյուղ՝
առանց ծաղկի,
առանց բալի։

 

****
Չորս ծառ
չորս տեսակ
ստվերներով միատեսակ՝
չորս ճամփորդի համար հոգնած։

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *