ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ | Գիրք Շնորհակալության

Աննա Դավթյան

Նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին  The Club ակումբում (Թումանյան 40)
կկայանա Աննա Դավթյանի «Գիրք Շնորհակալության» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը:

Հրատարակիչ`ակտուալ ա
Երկլեզու հրատարակություն – հայերեն-անգլերեն (հեղինակի թարգմանությամբ)
Հայերեն տեքստի խմբագիր` Հարութ Մարաշլյան
Անգլերեն տեքստի խմբագիրներ` Հայկ Համբարձում, Մայքլ Փայֆեր
Ձեւավորումը` Մկրտիչ Մաթեւոսյանի

Գիրքը կվաճառվի 2000 դրամով:


հեքիաթների հեքիաթ

Ինձնից վերցվեց արտոնությունը,
հետո դատապարտվածությունը
եւ տրվեց ուրախությունը
գրելու:
Հեքիաթների հեքիաթ:
Նեանդերթալյան հովտում տղան վազում
ու գոռում է` գայլը,
եւ սարսափած են մեծերը,
իսկ տղայի հետեւից
հովտում չի հայտնվում ահավոր գայլը,
այլ հայտնվում է ուշադիր բնության գայլը,
որ կյանքում հազար բանի տեղ գիտի,
եւ աչքերի մեջ հազար բան տեսածի պես է,
եւ մտքում տեսել է տղային ու շատ այլ բաների է նայել`
շուրջը եւ հեռու ծառերի մեջ,
եւ դա տեղափոխում է այնպես,
որ տղան տեսնի,ու տեսնում է,
եւ գայլի ուզածը
ցույց տալն ու խոսելն է,
եւ տղայի գոռալը վախը չէ,
ուրախությունն է:
Բարի է ուրախությունը –
հեքիաթների հեքիաթ:

tale of tales

The privilege and the conviction
of writing were taken from me.
But the joy of it was given.
Tale of tales.
The boy is running out of the Neanderthal valley,
crying out, “Wolf, wolf!”,
and the adults are stricken with panic,
while the wolf of terror does not appear behind the boy,
but the wolf of the attentive nature,
who knows a thousand things of life,
and whose eyes reveal a self of having seen
a thousand things there,
who has seen the boy in his mind,
and has looked at many other things –
around and in the farthest trees –
and the wolf carries this in a manner,
so that the boy can see, and he does see,
and what the wolf wants,
is to show and to speak,
and why the boy is crying,
is not due to fear, but joy.
Blessed is joy –
tale of tales.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *