բաքուն հայտնում է հայ զինվորներ գերեվարելու մասին․․․
բացեցի վերջին թարգմանությունները Հերբերտի
բաքուն հայտնում է հայ զինվորներ գերեվարելու․․․
թեյ լցրեցի որ կարողանամ կենտրոնանալ տեքստի վրա
բաքուն հայտնում է հայ զինվորներ․․․
թեյի մեջ կոնյակ ավելացրի որ դիմանամ ներսս լափող ցրտին
բաքուն հայտնում է հայ․․․
խմբագրեցի հերթական շարքը լեհ հսկայի
բաքուն հայտնում է․․․
Հերբերտի տողերն արձագանքն ունեն եղեռնի
բաքուն․․․ ձեր մերը.․․
ինձ թրատող ամեն գույժից հետո
ավելի դժվար եմ հավաքում բեկորները հոգուս
և բառերս արյուն են հեղում տեքստերին մեռնող
իսկ դու անդադար հիշեցնում ես որ
ապրելը հիմա պարտականություն է առավել քան երբևէ
և ճոխություն է լինել-չլինելու դիլեման խաղաղ ժամանակների
մինչ Բոն Ջովին միալար երգում Է ականջակալներում անլար
ես ապրել եմ ուզում կենդանի եմ քանի