Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայտարարում է «ԼԵՎՈՆ ՇԱՆԹ»թատերգության մրցանակաբաշխություն։
ՆՊԱՏԱԿ Ժամանակակից հայ թատերգության զարգացում, խթանում, այս ժանրում ստեղծագործող նոր անունների, թատերգության ժամանակակից ուղղությունների բացահայտում, հայ թատերարվեստի լավագույն ավանդույթների շարունակականություն, նոր պիեսների բեմադրության աջակցություն։
ԹԵՄԱ Ազգային և համամարդկային արժեքներ, անհատի և ինքնության փնտրտուք, մեր ժամանակի հերոսը:
Մրցանակային տեղեր՝
1-ին տեղ- 1.000.000 դրամ
2-րդ տեղ- 800.000 դրամ
3-րդ տեղ- 600.000 դրամ
Սահմանված են նաև երկու խրախուսական պարգևներ` 200.000-ական դրամ:
ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից։
- Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ՝ առանց ժանրային սահմանափակման, արևելահայերեն և արևմտահայերեն։
- Աշխատանքները ներկայացվում են միաժամանակ էլեկտրոնային և առձեռն (կամ փոստային) տարբերակներով:
- Նվազագույն ծավալը ՝ 25 էջ, առավելագույնը՝ 50 էջ, (տառատեսակը` Յունիկոդ, MS Word, RAR, PDF կամ ZIP ծրագրերով, էջը`1800 նիշ)։
Ներկայացնել Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակ` 0002, ք. Երևան, Մաշտոց 37, բնկ. 14, և ուղարկել հետևյալ է- հասցեին` hamazg@netsys.am:
Սփյուռքահայ մասնակիցներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել նաև Համազգայինի Կենտրոնական վարչության գրասենյակ` P.O.Box: 70-1028, M.&H. Arslanian college, Antelias, Lebanon, և ուղարկել հետևյալ Է-հասցեին` central@hamazkayin.com:
- Աշխատանքին կցվում է նամակ, որտեղ անհրաժեշտ է նշել հեղինակի անունը, ազգանունը և հայրանունը, պիեսի անվանումը, հեղինակի բնակության վայրը, փոստային հասցեն, է-հասցեն, հեռախոսահամարը, կենսագրական տվյալներ և 1 լուսանկար:
- Լավագույն աշխատանքները կընտրվեն 7 հոգուց բաղկացած ժյուրիի կողմից, որի անդամները մրցույթին մասնակցելու իրավունք չունեն:
- Աշխատանքները ժյուրիին ներկայացվում են ծածկագրով, փակ ծրարների մեջ։
- Մրցանակային տեղերի արժանացած պիեսների հետագա օգտագործման` հրատարակում, բեմադրում և այլն, բոլոր իրավունքները պատկանում են Համազգային հայ կրթական և մշակութային միությանը:
- Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է` 2013 թ. ապրիլի 15-ը:
- Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2013թ. հունիսի 15-ին։
Մրցանակաբաշխությանը ներկայացված պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղի արժանացած պիեսը Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ կբեմադրվի:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+374 10) 53-39-49: