Այնպես չէ՝ խելագարվում եմ,բայց ամառից հոգնեցի։
Շապիկդ վերցրիր կոմոդից ու օրդ կորցրիր:
Կուզեմ ձմեռը շուտ գա ու էս ամենը ծածկի՝
քաղաքներ, մարդկանց, բայց խոտն՝ ամենասկզբից:
Կքնեմ առանց հանվելու կամ ուզածս տեղից
կկարդամ ուրիշի գիրքը, մինչ մնացորդը տարվա,
այն շան նման, որ փախել է կույրից,
ճիշտ տեղով անցնում է ասֆալտը:
Ազատություն,
երբ բռնապետի հայրանունն ես մոռանում,
և Շիրազի հալվայից ավելի քաղցր է թուքդ,
ու, թեև, խոյի պոզի պես ուղեղդ է ծուռումուռ,
երկնագույն աչքից էլ ոչինչ չի կաթում։
Թարգմանությունը ռուսերենից՝ Անի Առստամյանի