Ազատ շարադրանքի մրցույթ

ՄրցույթԱզատ շարադրանքի մրցույթ Financial Times-ի և Bodley Head-ի կողմից

ARMACAD ընկերությունը տեղեկացնում է ամենամյա չորրորդ ազատ շարադրանքի մրցույթի մասին, որի նպատակն է բացահայտել աշխարհի լավագույն երիտասարդ տաղանդներին այս ոլորտում: Կազմակերպիչներն ակնկալում են 3500 բառից ոչ մեծ ծավալով, ոչ գեղարվեստական աշխատանք, որի թեմայի ընտրությունը կարող է լինել սեփական ցանկությամբ: Այն կարող է լինել լրագրողական աշխատանք, որևէ ուսումնասիրության արդյունք, կարող է լինել ցանկացած թեմայի վերաբերյալ՝ տնտեսագիտությունից մինչև պատմագիտություն: Չկան թեմայի ընտրության հետ կապված պահանջներ, միակ նպատակը որակյալ և գեղեցիկ շարադրանքն է: Այսպիսով, եթե ցանկանում եք, որ ձեր աշխատանքը կարդան հայտնի խմբագիրներ ու հրատարակիչներ և ստանալ £1,000 արժողությամբ մրցանակը, ապա կարող եք մասնակցել մրցույթին: Մրցույթին կարող են դիմել մինչև 35 տարեկան բոլոր ցանացողներն, ովքեր մասնակցության համար կդիմեն մինչէ 2015թ. նոյեմբերի 29-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ The Financial Times and Bodley Head Essay Contest

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Lilit says:

    Ի՞նչ էլեկտրոնային հասցեի պետք է ուղարկել տեքստը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *