Նացիստական Գերմանիայի ռեժիմն արտացոլող ստեղծագործողություններով հայտնի գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Հայնրիխ Բյոլը 1967թ. բաց նամակ է հղել 329 չեխոսլովակ գրողներին, մտավորականներին եւ արվեստագետներին, որը կարծում ենք, կհետաքրքրի նաեւ այսօրվա ընթերցողին:
Սիրելի ընկերներ, ես Ձեզ հետ զրուցում եմ, քանի որ Ձեր կոչի բովանդակությունն ու տոնը ինձ վստահություն է ներշնչում՝ ինչպես լսելի դարձնել ընդհանուր խոսակցությունը: Թույլ տվեք ինձ՝ Ձեզ ամենից առաջ ներկայացնել հետեւյալը. ես ոչ մի պատրանք չունեմ սոցիալիստական երկրների գրողների եւ մտավորականների ազատության մասին, բայց ես հույս ունեմ, մի համառ հույս, որ նրանց պայքարն ու նվաստացումներն իզուր չեն անցել: Դա հետագայում եւս սոցիալիստական երկրներում ճամփորդելու հույս է ներշնչում, չնայած այդ ճանապարհորդության երկակի նշանակությունն ինձ համար պարզ է: Մի կողմից՝ դա ծանուցում է կուսակցական ֆունկցիոներների հետ ակնհայտ համաձայնության մասին շատ հզոր գրողների միություններում, մյուս կողմից՝ դա խոսակցություններ վարելու եւ ընկերների հետ հանդիպելու եզակի հնարավորություն է: Ես կարող եմ Ձեզ համար մի օրինակ բերել, թե որքան դժվար եւ երկակի նշանակություն ունի մեր դիրքորոշումն այստեղ:
Մի քանի արեւմտյան գրողներ գրեթե միաժամանակ բողոքում էին Դանիելի եւ Սինժավսկու ձերբակալության եւ վիետնամական պատերազմի դեմ: Նրանք տեսան այն օրինակը, թե որքան թեթեւ է ազատությունը, որն այստեղ ճաշակում է յուրաքանչյուր թերթ՝ վերածվելով ինքնագրաքննության եւ մատուցելով միայն այն նորությունները, որոնք նպատակահարմար են: Երկու բողոքներին վերաբերող գաղափարները, որոնք բխում են նույն ոգուց, իմ իմացությամբ՝ ոչ մի մեկնաբանություն չեն ստացել: Ես համաձայն եմ, որ սոցիալիստական երկրներում ամեն ինչ շրջված է: Այնտեղ մեր բողոքը վիետնամական պատերազմի դեմ միայն ճնշվել է կամ լռեցվել. արդարացի բողոքն ընդդեմ երկու գրողների ձերբակալության ճնշվել է կամ էլ մեկնաբանվել միայն նենգաբար, ինչպես այստեղ մեր բողոքն՝ ընդդեմ վիետնամական պատերազմի: Ակնհայտորեն ՙսոցիալիստական ճամբար՚-ում պատկերացնելը նույնպես անհնարին էր, որ երկու բողոքները ծնվել են մեկ ոգուց, որի համար պետական գրաքննության յուրաքանչյուր ձեւ անվիճելի է, եւ խոսքի ազատությունը համապատասխանում է քաղաքական որոշմանը:
Դուք, սիրելի ընկերներ, պարտավոր եք իմանալ, որ կա մի ոգի, որը մեզ միավորում է. նա իր էությամբ միշտ ֆունկցիոներ չէ, իսկ դա նաեւ մեր գործողությունների երկակի նշանակության իմացության եւ մշտական վախերի հիմքում է ընկած: Այն հայտնվում է վատ հասարակության մեջ, մի հասարակության, որը ցանկանում է պառակտել արեւմտյան կամ արեւելյան, ՙկոմունիստական՚ եւ ՙազատ՚ ոգին: Ես չեմ կարող հավատալ այդ երկպառակությանը, եւ ինձ համար դժվար չէ Ձեզ խիզախություն շնորհելը: Հասարակությունը, որում ես ապրում եմ, ինձ դարձրել է թեթեւ եւ խիզախ: Այն Ձեր հակապատկերն է, որի դժգոհությունը կախված է հսկայական իշխանության դրդող անշնորհք անհամապատասխանությունից:
Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի