Յա’արա Բեն-Դավիդ | Բանաստեղծություններ դեպի Հայաստան ուղևորության մասին

Յարա Բեն-Դավիթը, իսրայելցի բանաստեղծ, գրականագետ, կոլաժ-արտիստ: Յարա Բեն-Դավիթը հրատարակել է տասը գիրք, որոնցից ութը բանաստեղծական ժողովածուներ են, իսկ երկուսը ՝ իսրայելական և համաշխարհային գրականության ստեղծագործությունների վերլուծություններ: Նրա բանաստեղծությունները, որոնք գրվել են եբրայերենով, թարգմանվել և հրատարակվել են ամբողջ աշխարհում: Յարա Բեն-Դավիթի բանաստեղծությունների տեքստերի հիման վրա բազմաթիվ երգեր են գրվել, որոնք կատարում են հայտնի իսրայելցի երաժիշտներ: Յաարա Բեն-Դավիթի նոր բանաստեղծական գիրքը լույս կտեսնի 2020 թ-ին: Բանաստեղծությունից բացի նա նաև  կոլաժներ է ստեղծում, որոնք գրքերի շապիկներ են դառնում՝ փոխլրացնելով և ներկայացնելով ստեղծագործողի ամբողջական աշխարհը: Յաարա Բեն-Դավիթն ավարտել Թել-Ավիվի համալսարանի եբրայերեն գրականության և փիլիսոփայության և Երուսաղեմի եբրայական համալսարանի համեմատական գրականության ֆակուլտետները:

 

Մի՛ գնա

Երևանի աշխույժ սրճարանները
գիշերը վերածվում են մոխրոտի՝
ելած արվարձանից և աղքատության շղարշով,
ինչպես առնետը տան անցքերից։
Մի փողոց՝ լի քամու ալիքների ներքո
ջնարակված լվացքի գույներով։

Համարյա կեսգիշեր է։
Հարևան սրճարանում Արամի ձայնը
լապտերներ է վառում։
-Մի՛ գնա,- երգում է նա ռաբիզ,
քանի որ առանց նրա
նա միայնակ է աշխարհում։
Եվ եթե նա թողնի իրեն,
ինչ կտա միայն նրան իր սիրուց։

-Եղնի՛կ,-ասում է բանաստեղծուհին,-հանկարծ այդպես չլինի,
տղայի կյանքի աղբյուրը
սիրեցյալից և երգից սառը կլինի։

 

Պաղպաղակի հերթ

Երևանում՝ պաղպաղակի հերթում,
մի մարդ էր կանգնած՝
մազերն ածխից կրակված։
Հարցնում է․ «Դու հայուհի՞ ես»։
Երբ հասկանում է, որ ես Իսրայելից եմ,
փորձում է հարցնել իդիշով։
Եվ երբ ես չեմ հասկանում,
հարցնում է կոտրտված անգլերենով․
-Այսպիսի արևելք կամ մեկ այլ,
նշանակություն չունի,
դուք չեք հավատում Հիսուս Քրիստոսին։

Ուզում էի ասել Կայեն,
բայց շունչս դուրս եկավ,
բերանս լայն բացվեց․
-Ցեղասպանություն և Հոլոքոստ։

Եվ ես զարկեցի երկու բառախաղով․
-Քարը քարով,
մեղքի զոհ,
մեղավոր զոհ
իմ և նրա Աստծո լռության քողի ներքո։
Եվ դուրս եկա հերթից։

 

Հայկական հիրիկ

Հիշատակի այգում՝
ծառերի ու ծաղիկների արանքում,
հայկական խաչաձև մի հիրիկ
շիկնում է չոր օդից՝
արձակելով մեղեդի․
-Վա՜խ, ա՜յ, է՜հ․․․
Սիրանույշի հազիվ լսելի երգեցողությունը հարվածում է,
կրակում ծառերի գագաթները, թփերն ու արահետները։
Դուրս է բերում հավերժության անդունդից,
հալվում է ողբ-աղաղակով․
-Արյունն արյամբ։
Եվ դուստրը ծվեն-ծվեն եղած ձայնով
վեր է հառնում մոխրից։

 

Հակառակ կողմում

Այնտեղ՝ ներքում՝
վերածծնդի սանդուղքների մշուշում,
ողջերի և մեռածների ամոթով,
հավերժության բոցի ուժգին լույսով
ուժգնանում է Մասիս և Նաբավ սարերի ցավի կծիկը։
Եվ նրանք դառնում են մեկ։

 

Համը հոսում է երկրից

Երևանի շուկայում
չորամրգերի տաղավարների վաճառականները
չեն բարձրաձայնում իրենց ապրանքների մասին։
Նրանք կանչում են օտար լեզվով․
-Ահա ծիրան և սալոր՝ պահած մեծ մատի և միջնամատի արանքում և լեզվի վրա։
Ամենաքիչը մեկ համ է հոսում երկրից։
Քաղցրությունն այրում է,
տառապանքի քրտինքը ցավ է պատճառում։

 

 

Ոտքերիս տակ թթի հյութ

Այրված հյութի հոտի շունչը
եվ Մուսա լեռը՝ ձգված ծովափին։

Սակայն Սևանա լճի ափին
սուրճը թունդ բույր էր արձակում։
Եվ վաճառողուհին՝ իր մի ձեռքին թխվածք,
մյուսով այն կտորների բաժանելով
եվ երանությամբ համակված,
թափահարում է հայկական Արարատ կոնյակը՝
վանիլինի և կաղնու բույրով,
սերված սև հրաբխային կարմիր հողի խաղողից։

 

Հայկական գորգ

Դեպի «Մեգերյան կարպետներ» ճանապարհին՝
լեռնային լերկ ու ստվերոտ տեղանքում,
կա նուրբ բուսականություն,
ոչ մի կենդանի շունչ։
Ինձ էին սպասում շուրջբոլորի խղճուկ կղմինդրե տնակների
զարմանք արտահայտող պատուհանները,
ինչպես հոտն առանց հովվի։

Եվ նրանց վշտի լռության արանքում
հայտնվեց կարոտի երկու արտասուք՝
միահյուսված կախված գորգում,
ինչպես մեծ սպանդի պարանի վրա։

Մի ճեղք, որ ձգվում է գորգի երկարությամբ՝
դեպի աջ, դեպի ձախ։
Մայրիկ Մարիի ձեռքը գործում է՝
հյուսելով վշտի բջիջներով։
Իսկ երեկոյան՝ մինչ սպանդի սկսվելը,
սրում է դանակը շեղբ՝ որպես ճանապարհի պաշար։

Գորգի կեսն իր ավագ դստեր համար,
մյուս կեսը՝ կրտսեր։
Բաժինն ինչպես բաժին,
այլ խոսքով՝ թալիսման
կամ ինքնության խորհրդանիշ։
Այլապես կցրվեն տարբեր կողմեր՝
կորցնելով մեկմեկու ամայի վայրում։

Անցան տարիներ,
մայրիկ Մարին չվերադարձավ։
Միայն երկու դստրերը ողջ մնացին՝
պատմելու այս պատմությունը։

 

Ծաղկեփունջ հաղթանակի վայրից

Սահմանի հակառակ կողմում՝
այնքան մոտ և այնքան հեռու,
միայնության վեհությունից
Մայր Հայաստանն է նայում ամեն կողմ՝
կերտված կապարից ու բրոնզից՝
վերացնելով անտեսանելի հնարավորություն։

Սուրը ձեռքին՝ որպես պատնեշ
ձգված ողջ մարմնով։չ
Երկրերկիր, անտերունչ, բարկ արևի տակ
հոսում է արյունը կարմիր գինու պես։
Բարության և տառապանքի քույր՝
կոփված հին կերպարից։

Փոքրիկ երկիր ձկան աղիքում։

 

Համր այրում

Եվ մինչև որ նրան թողեցին
ոսկե հանքաքարի կտորներ։
Ողբն ալեկոծվում էր ձորերից։
Խոսքը կիսատ թողած բերանում
վերադարձավ նա զուր։

Այնուամենայնիվ, հեղեղը չկրկնվեց մաքրելու,
լեզուների պայքարը տարրալուծվեց ինքն իր մեջ։

Տաշիրի շուկայում վաճառում են
արևից մասնատված արնագույն նռներ։
Երեկվա մուրացկանները ճզմում են խաղող՝
սև, կանաչավուն, բաց դեղնակարմրավուն։

Լքյալների երկրի սրտի ընծան է,
ժողովրդի որդիների համար մեկ այլ աքսոր։

«Թանաքի բիծ, երկնային կամար»
Երկու-երկու դուրս եկան տապանից
Արարատի կատարին։

Բոլոր հնարավորությունները բաց էին նոր արարման համար։
Ադամը, Եվան և օձը՝ մեդուզայի գլուխը պարանոցին։
Մայրական լեզվի բառերն անգամ կաթում խառնված,
չեն կերակրվելու կեղծիքով
անցորդների մարող ճիչում։

Տապանի մնացորդները դեռ չեն գտնվել։
Սակայն ծիածանը երկնքում՝
բարձրաբերձ սարերից վեր,
նորոգեց խորտակվող ողջերի բարությունն ու ուխտը։

Թանաքի բիծ երկնային կամարում։

 

Ոչ սուսերների պարով

-Նրանք մեր լավ հարևաններն էին Բաղդադում,-
հառաչեց մայրս նրանց կարոտից։
Երեք տասնամյակ անց
այն հայերի համար կարոտից,
որոնք ունեն անօթևան թևեր օտար գրկում։
Թե ինչպես արցունքոտ աչքերով
խաղաղություն մաղթեցին ծնողներիս։
Նույն օրը թևերն ուղղվեցին մեկ այլ հայրենիք։

Տարիներ անց այն գտնվեց իմ սենյակի պահարանում։
Մանկապարտեզի հնամաշ վկայական՝
երիզված նռնագույն ժապավենով։
Այն հայերի կողմից համբույրով ինձ շնորհեց դայակը։

 

Թարգմանությունը եբրայերենից՝ Ամալյա Գրիգորյանի

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *