Ամանդա Գորման | Բլուրը, որ մագլցում ենք

«Բլուրը, որ մագլցում ենք» բանաստեղծության ընթերցանության ժամանակ: 20 հունվարի, Վաշինգտոն:

Ամանդա Գորման՝ բանաստեղծուհի, ակտվիստ: Ծնվել է 1998 թվականին, ԱՄՆ-ում:  Նրա ստեղծագործություններում  առաջնային են բռնաճնշումների, ֆեմինիզմի, ռասայական խտրականութունների, մարգինալացման, ինչպես նաև՝ աֆրիկյան սփյուռքի խնդիրները:
2015 թվականին  հրապարակել է նրա «Մեկը, ում համար սնունդը բավարար չէ» բանաստեղծական ժողովածուն:

2021 թվականին «Բլուրը, որ մագլցում ենք» բանաստեղծությամբ հանդես է եկել Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ և հենց այդ իրադարձությունն է, որ նրան համաշխարհային ճանաչում է բերում:  Կարճ ժամանակում նրա երկու ժողովածուները դարձել են բեսթսելերներ: Ամանդան ցանկություն է հայտնել մասնակցել 2036 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին՝ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: Լսելով նրա ելույթը՝ Հիլարի Քլինթոնը իր թվիթերում գրառում է կատարել՝ ի պաշտպանություն աղջկա թեկնածության: Ամանդայի ինստագրամի էջին կարող եք հետևել այստեղ :

«Բլուրը, որ մագլցում ենք» վերնագրով բանաստեղծական ժողովածուն վաճառքում կլինի արդեն մարտի 16-ին: Բանաստեղծական երեք ժողովածուները, որ նախատեսվում են հրատարակել մինչև տարեվերջ, լույս կտեսնեն մեկ միլիոն տպաքանակով:

 

Երբ օրը գալիս է, մենք հարցնում ենք ինքներս մեզ՝ որտեղի՞ց կարող ենք լույս գտնել այս անվերջանալի ստվերում։
Կորուստները, որ կրում ենք, ծովը, որ անցնում ենք դժվարությամբ։
Մենք գոյատևել ենք հրեշի որովայնում։
Մենք հասկացել ենք՝ հանդարտություն միշտ չէ խաղաղություն, իսկ կարգերն ու մտքերը եղած «արդարության» միշտ չեն արդար։
Բայց լուսաբացը մերն է նախքան մենք կիմանայինք դրա մասին։
Ինչ-որ կերպ անում ենք դա։
Ինչ-որ կերպ դիմացել ենք հողմին և տեսել մի ազգի, որը կոտրված չէ, այլ զուտ անավարտ։
Մենք՝ ժառանգորդներս երկրի և ժամանակի, ուր մի նիհարիկ սևամորթ աղջիկ՝ սերված ստրուկներից և մեծացված միայնակ մոր կողմից, կարող է երազել նախագահ դառնալու մասին միայն նրանցից մեկի մոտ ընթերցելու համար։

Եվ այո՛, մենք շատ հեռու ենք հարթ-ողորկից, հեռու ենք անաղարտից
Բայց դա չի նշանակում որ տենչում ենք ձևավորել կատարյալ միություն
Մենք տենչում ենք կռել միությո՛ւն, որ նպատակ ունի ստեղծել երկիր՝ նվիրված բոլոր մշակույթներին, գույներին, բնավորություններին և մարդկային վիճակներին։
Ուստի և հառում ենք մեր հայացքները ոչ թե մեր միջև կանգնածի, այլ մեր առջև կանգնածի վրա։
Մենք փակում ենք ջրբաժանը, քանի որ գիտենք մեր ապագան դնել ամենից առաջ, մենք պիտի մի կողմ թողնենք անհամաձայնությունները։
Մենք վայր ենք դնում զենքերը որ ձեռքերը կարողանանք պարզել մեկմեկու։
Մենք չենք ցանկանում վնասել ոչ ոքի, մենք փնտրում ենք ներդաշնակություն բոլորի համար։
Թող մոլորակը, եթե ոչ այլ ոք, ասի՝ սա ճիշտ է․
Որ նույնիսկ երբ վշտահար էինք, աճում էինք,
Որ նույնիսկ երբ վիրավոր էինք, հույս ունեինք,
Որ նույնիսկ երբ հոգնած էինք, փորձում էինք
Որ մենք միշտ կապված կլինենք միմյանց, հաղթականորեն
Ոչ թե որովհետև էլ երբեք չենք ճանաչի պարտությունը, այլ որովհետև էլ երբեք ջրբաժան չենք սերմանի։
Սուրբ գիրքը խոստանում է, որ ամեն մեկը կնստի իր որթատունկի և թզենու տակ, և ոչ ոք նրանց չի վախեցնի։
Եթե մենք ապրելու ենք մեր իսկ ժամանակում, հաղթանակը չի պառկի դաշույնի սայրին, այլ մեր կառուցած բոլոր կամուրջների վրա։
Սա մի կածան է բլրի վրա, որ մագլցում ենք և կհասնենք, եթե միայն համարձակվենք։
Քանզի ամերիկացի լինելն առավել է, քան մեր ժառանգած հպարտությունը,
Սա անցյալն է, ուր ոտք ենք դրել, որպեսզի ուղղենք այն,
Մենք արդեն տեսել ենք ուժը, որ ավելի շուտ կարող էր ջարդուփշուր անել մեր ազգը, քան մասնատել։
Կարող էր կործանել մեր երկիրը, եթե ականջ չդներ մարդկանց ձայներին։
Եվ այդ ջանքը քիչ էր մնում հաջողվեր։
Բայց եթե անգամ ժողովրդավարությունը կարող է միառժամանակ լռեցվել,
այն երբեք չի կարող մշտապես պարտության մատնվել
Այս ճշմատությանը, այս հավաքտին ենք մենք վստահում,
Մինչ մեր աչքերը նայում են ապագային, պատմության աչքերը մեզ վրա են։
Սա մեղքերի քավության դարաշրջան է։
Մենք վախեցած էինք սկզբում։
Մենք պատրաստ չէինք այդ սարսափազդու ժամի ժառանգները դառնալուն
Սակայն հենց դրանում էլ գտանք մի նոր գլուխ հեղինակելու, ինքներս մեզ հույս ու ծիծաղ տալու ուժը։
Մի ժամանակ մեզ հարցնում էին՝ ինչպե՞ս կարող էինք հաղթահարել այս աղետը, այժմ մենք ենք վստահեցնում՝ ինչպե՞ս կարող էր աղետը հաղթահարել մեզ։

Մենք հետ չենք դառնա եղածին, այլ կքայլենք դեպի լինելիքը՝ երկրին, որ կապտուկներով է պատված, բայց առողջ է, բայրացակամ է, բայց համարձակ, հզոր է և ազատ։
Մենք չենք թողնի, որ վախը հետ դարձնի մեզ ճանապարհի կեսից, քանզի գիտենք, որ մեր անտարբերությունն ու անգործությունը մեր ժառանգությունը կդառնա հաջորդ սերնդի համար։
Մեր կոպիտ սխալները նրանց բեռները կդառնան։
Մի բան սակայն հստակ է․
Եթե մենք միաձուլենք գթասրտությունը ուժին, իսկ ուժը՝ իրավունքին, ապա սերը կդառնա մեր ժառանգությունը և փոփոխությունը՝ մեր երեխաների անօտարելի իրավունքներում։

Ուստի եկեք մեզնից հետո թողնենք երկիր, որն ավելի լավը կլինի, քան մեզ թողնվածը։
Իմ բրոնզագույն կրծքավանդակից դուրս եկած ամեն մի շունչ այս վիրավոր աշխարհը վերածելու է չտեսնվածի։
Մենք կթևածենք արևմուքտի ոսկեգագաթ բլուրներից
Մենք կհառնենք ազատ քամիների հյուսիս-արևելքից,
Որտեղ մեր նախահայրերը իրականացրել են հեղափոխությունը,
Մենք կհառնենք միջին արևելքի լճերով շրջանակված նահանգների քաղաքներից,
Մենք կթևածենք արևով ողողված հարավից,
Մենք կվերակառուցենք, կհաշտեցնենք ու կապաքինենք։
Եվ մեր երկրի բնակեցված ամեն մի խուլ նրբանցք, ամեն մի անկյուն, որ մեր երկիրն է, մեր տարբեր և գեղեցիկ մարդիկ կհայտնվեն․ վիրավոր, բայց գեղեցիկ։
Երբ օրը գա, մենք դուրս կգանք ստվերից՝ բոցավառված և անվախ։
Նոր լուսաբացը ծաղկում է․ մենք ազատագրեցինք այն։
Քանզի լույս միշտ էլ կա,
Եթե միայն բավարար խիզախ ենք այն տեսնելու համար։
Եթե միայն բավարար խիզախ ենք այն լինելու համար։

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *