Մեկնելուց մեկ օր առաջ Ցյու Լոն բավականին վաղ արթնացավ: Բայց որպեսզի չխախտի արդեն ընդունված կարգր, երկար ժամանակ պառկած մնաց անկողնում: Երբ արդեն ժամն էր, գիշերանոցը հագը գցեց, գնաց հյուրասենյակ, միացրեց երաժշտությունր, մոտեցավ լուսամուտին, սեղմեց կոճակր, որպեսզի էլեկտրական շերտավարագույրներր դանդաղ բացվեն: Աչքերը կկոցած նայեց արեւին, որի կարմրությունից մաշկը փշաքաղվեց: Ապա ցնցուղ ընդունեց, ֆենով չորացրեց մազերը, սուրճ եփեց, հաց բովեց, օրվա թերթը վերցնելու համար իջավ ցած, հետո այն թողեց սեղանին:
Այդ ամենն անելուց հետո նայեց պատի ժամացույցին. Ցզին Յույին արթնացնելու ժամանակն էր: Բայց երբ մոտեցավ նրա ննջասենյակին, տեսավ, որ Ցզին Յույն արդեն արթնացել է, նստել է անկողնում եւ զարմացած տեսք ունի:
Այդ առավոտ Ցզին Յույը շատ դանդաղաշարժ էր: Արդեն ժամն անցել էր, երբ սովորաբար դուրս էր ելնում, բայց նա դեռ սեղանի մոտ նստած թերթ էր կարդում՝ սուրճի կիսախմած բաժակր ձեռքին: Ընկերությունը երեկ պաշտոնապես հայտարարել էր նրա առաջքաշման մասին լուրը, այնպես որ՝ գուցե վերջապես հասկանալով, որ իր ներդրած ջանքերի գնով հասել է նպատակին, հանկարծ այդպես ընդարմացած տեսք ուներ:
Ցյու Լոն երկար էր սպասել այս օրվան: Մի քանի անգամ շտապեցրեց, մինչեւ որ Ցզին Յույը վերջապես վեր կացավ: Նախքան դռանը հասնելը նա Ցյու Լոյին խնդրեց հետը գնալ այդ երեկո իր համար գործընկերների կազմակերպած տոնական միջոցառմանը: Վերջինս հրաժարվեց, բայց անմիջապես էլ զղջաց: Ցզին Յույի դեմքն ուրախություն եւ գոհունակություն արտահայտեր թե ոչ՝ Ցյու Լոն միշտ անհանգստության նույն զգացումն էր ունենում:
Ցզին Յույին ճանապարհ դնելուց հետո նա դուռը ներսից փակեց, դուրս քաշեց կաշվե դատարկ ճամպրուկը եւ սկսեց իրերը դասավորել: Միայն մի քանի հիմնական, իր սիրած շորերից էր դրել, բայց արդեն տեղ չկար: Ցյու Լոն մեկ առ մեկ հանեց շորերը եւ նորից դրեց զգեստապահարանի մեջ՝ ինքն իրեն հիշեցնելով, որ ուզում է բոլորովին նոր կյանք սկսել, եւ ուրեմն այդ հին շորերը հետը վերցնելու անհրաժեշտությունր չկա: Ֆենը, գանգրացուցիչը, հարդարանքի պարագաները, խտասկավառակները, գրքերը, այն ամենն, ինչ պետք կգար ճանապարհին, խնամքով րնտրեց եւ մեկ առ մեկ տեղավորեց, ապա կրկին հանեց՝ հանկարծ որոշելով, որ դրանցից ոչ մեկն էլ պետք չէ եւ որեւէ արժեք չունի իր համար: ճամպրուկը ԼՐԻՎ դատարկվեց: Այդ պահին կատուն, որ ամբողջ ժամանակ կողքին նստած նայում էր, ցատկեց ճամպրուկի մեջ, նստեց հենց մեջտեղում եւ չէր ուզում դուրս գալ: Ցյու Լոն վստահ չէր՝ արդյո՞ք դա նշանակում էր, որ կատուն իր գնալը չի ուզում, թե՞ կատուն էլ էր ուզում իր հետ գնալ:
Մեծ ջանքերի գնով միայն հաջողվեց բռնել կատվին ու փակել աշխատասենյակում: Եվ երբ ետ եկավ, արդեն կորցրել էր համբերությունը: Վերցնելով այսուայնտեղ ընկած հագուստը, հարդարանքի պարագաները՝ դրանք բոլորր, էլեկտրական մի քանի անհրաժեշտ սարքավորումների ու դեղորայքի հետ, խցկեց ճամպրուկի մեջ եւ անմիջապես փակեց ճամպրուկր՝ այլեւս չուզելով հայացք գցել դրա կողմր: Նա շատ անփորձ էր, երբ բանը հասնում էր իրերը դասավորելուն, թերեւս այն պատճառով, որ հազվադեպ էր տնից հեռու ճամփորդության մեկնում: Նախկինում երբեք չէր սիրել ճամփորդել: Դա լի էր անհարմարություններով եւ իրավիճակի հետ կապված սահմանափակումներով: Այժմ, սակայն, նրա վերաբերմունքը որոշ չափով փոխվել էր: Ավելի հակված էր դա անվանել «չափավոր կենսակերպ»: Ծանրումեծ ճամպրուկը նորից պատշգամբ քարշ տվեց եւ կոշիկի փոշեպատ տուփը նորից դրեց վրան: Բացի աշխատասենյակում նվացող կատվից, ոչ ոք չգիտեր, որ ճամպրուկում պահված էին այն իրերը, որոնք անհրաժեշտ էին ուր որ է սկսվող՝ իր «չափավոր կենսակերպի» համար:
Մի կես ժամ կար մինչեւ սուպերմարկետի բացվելը: Նա նստեց թախտին եւ ավարտեց արդեն կեսը կարդացած վեպը, ապա մյուս գրքերի մեջ դրեց: Հիմար ավարտ: Վերջին էջերը գրելիս հեղինակն ինքը երեւի հասկացել էր, թե ինչ կեղծ, սարքովի պատմություն է եւ կորցրել էր դրա հանդեպ հետաքրքրությունն ու վստահությունը, այդ պատճառով էլ հապճեպ ավարտել էր: Վաղուց Ցյու Լոյին չէր գոհացնում իր կարդացած գրքերի ավարտը: Շատ վեպեր սկզբում որոշ հուզիչ մասեր ունեին, բայց դրանք միայն փոքրիկ ձեռքբերումներ էին, որ շուտով կորչում էին: Գիտեր, որ չափազանց խիստ ու դաժան է այդ հեղինակների հանդեպ, բայց նույնն էր պահանջում նաեւ ինքն իրենից: Ահա թե ինչու երբեք գրող չդարձավ: Պատանեկության տարիքում միշտ երազել էր գրելու մասին, բայց պարզվում է’ միայն նրա համար, որպեսզի այդ երազանքները սեփական խստապահանջ անգթությամբ կործանի:
ժամր 10-ին գնաց սուպերմարկետ: Սեւ տոպրակներ աղբի համար (50 սմ լայնությամբ, 60 սմ երկարությամբ), մարմինը մաքրող հեղուկ՝ տղամարդու համար, շամպուն մազերի թեփոտման դեմ, չինական օշինդրի օճառ, մաքրող փոշի՝ օձիքի կեղտը հեռացնելու համար, ձեռքի հեղուկ օճառ, երեք տուփ թղթե անձեռոցիկ, համակցված վիտամիններ տղամարդկանց համար, վաթսուն վատտանոց էներգախնայող լամպեր, A4 չափի տպագրական թուղթ, պնդուկի միջուկով թխվածք: Վճարելուց առաջ չորս տուփ AA մարտկոցներ վերցրեց եւ գցեց գնումների սայլակի մեջ: ժամր 12-չոր քիմմաքրման կետ` վերցնելու Ցզին Յույի կոստյումը եւ երեք վերնաշապիկը:
12:30 – խոզի կռճիկից պատրաստված մի թաս ապուր կերավ մենակ՝ նախքան կենդանիների խանութ շտապեր, որպեսզի հինգ կիլոգրամանոց տոպրակով եւ տասը փաթեթ կեր գնի կատվի համար: Խանութի վաճառողից այցեքարտ խնդրեց, վրան գրված էր հասցեն եւ առաքումների պատվեր տալու հեռախոսահամարը: Մոտակա բանկից մի քիչ գումար հանեց եւ վերալիցքավորեց էլեկտրականության ու գազի կանխավճարային քարտերր:
Կեսօրից հետո ժամր մեկին գնաց սրճարան: Մեկ գավաթ էսպրեսոյից հետո դեռ հոգնածություն զգալով՝ գլուխը դրեց սեղանին ու քնեց:
2-ին մոտ էր, երբ Յուան Յուանը եկավ: Իհարկե, դստերն էլ հետն էր բերել: Դուրս ելան արեւի տակ տաքանալու եւ երկար չզրուցեցին, քանի որ երեխան սկսեց լաց լինել: Երբ Յուան Յուանը վերցրեց նրան, փոքրիկ դեմքը մոտեցրեց իր ճակատին եւ մեղմ փաղաքշեց, Ցյու Լոյի գլխով հանկարծ տարօրինակ մի միտք անցավ, գիտե՞ արդյոք այս փոքրիկ աղջնակը, որ իր մոր կոպի ծալքը վիրաբուժական միջամտությամբ է բացվել: Իհարկե, չգիտե, ինչպես որ չգիտե, թե մարմնի որ մասն են կոպերը: Ցյու Լոն մտածեց, որ այս աշխարհն ի սկզբանե սուտ է: Նույնիսկ մորդ աչքերը, որ խելահեղ ժպտում են քեզ, կարող են բոլորովին արհեստական լինել: Երեքն անց կես նրանք դուրս եկան սրճարանից: ճանապարհին Ցյու Լոն մեքենան լվաց եւ բենզին լցրեց՝ մտածելով, որ չի կարող իրենից հետո կյանքում այդքան շատ դատարկ բան թողնել Ցզին Յույի համար: Երբ տուն հասավ, տնային աշխատողը՝ Սյաո Ցզյույն, արդեն այնտեղ էր եւ հա-տակն էր լվանում:
– Այսօր պետք է մի լավ մաքրություն անենք,- ասաց Ցյու Լոն՝ հենց որ ներս մտավ:
– Հյուրե՞ր են գալու,- հարցրեց Սյաո Ցզյույը:
– Մի՞թե չենք կարող գարնանային մաքրություն անել, եթե հյուրեր չեն գալիս, – առարկեց Ցյու Լոն: Սյաո Ցզյույը ոչինչ չասաց: Առաջին անգամն էր, որ Ցյու Լոն տնային գործով էր զբաղվում Սյաո Ցզյույի հետ: Հանեցին եւ լվացին վարագույրները, փոխեցին սավանները: Սառնարանի ժամկետանց ու համը կորցրած ուտելիքի համարյա կեսը դեն գցեցեին, տեղափոխեցին զգեստներից չորսը եւ երեք զույգ կոշիկ, որ արդեն չէին հագնելու, սանրեցին ու խուզելով հարդարեցին կատվի երկար, խճճված բուրդը եւ պատշգամբում կարգի բերեցին ամսագրերի կույտը: Որքան շատ էր մաքրում, այնքան անելու շատ բան էր ի հայտ գալիս, եւ միայն հիմա տեսավ, թե ինչ խառն ու կեղտոտ էր տունը: Սյաո Ցզյույն ամեն օր կեսօրից հետո գալիս էր ու մի երկու ժամ մաքրություն անում, եւ ինչպես հիմա պարզվեց’ այդ ամենը ձեւի համար էր միայն: Ցյու Լոն հանկարծ վատ զգաց՝ հասկանալով, որ մայրը նախկինում փողի համար էր նախազգուշացնում: Ինքը չափազանց ներողամիտ էր եղել Սյաո Ցզյույի հանդեպ եւ երես էր տվել՝ դարձնելով ծույլ ու անբան:
ժամը յոթին մոտ էր, երբ մաքրման աշխատանքներն ավարտեցին: Սյաո Ցզյույը դժգոհ էր՝ առանց պատճառի մի քանի ժամ ավել աշխատելու համար: Ցյու Լոն մտածեց՝ քանի որ վերջին օրն էր, չարժեր նեղացնել նրան: Հին շորերն ու կոշիկները տվեց Սյաո Ցզյույին: Գիտեր, որ հագուստի սիրահար է եւ միշտ սիրում է լավ հագնվել: Բնականաբար, Սյաո Ցզյույի դեմքը կրկին պայծառացավ, եւ նա, տեսնելով, որ Ցյու Լոն սկսել է մակարոն պատրաստել, մոտեցավ օգնելու: Կողքից անցնելիս Ցյու Լոն մեկ անգամ էլ զգաց նրա վրայից եկող թեթեւ հոտը: Երբ Սյաո Ցզյույն առաջին անգամ եկավ, ինքը պարզապես չէր կարող տանել այդ հոտը: Մի տեսակ խոտի հոտ էր դա՝ չոր, կոշտ ու կոպիտ, որի պատճառը լավ չուտելն ու բավարար սնունդ չստանալն է: Դրանից է աղքատության այդ հոտը: Հետագայում, երբ նա բնակություն հաստատեց քաղաքում, հոտն աստիճանաբար վերացավ: Այն, ինչ ինքն զգաց հիմա, դրա վերջին ծվեններն էին, որ ակնթարթորեն ցնդելով կորան յուղի ու մակարոնի բուրմունքի մեջ:
Սյաո Ցզյույը հաճախ էր նայում, թե ինչպես է ինքը մակարոն պատրաստում, եւ արդեն սովորել էր մի քիչ գետնանուշի յուղ լցնել ամանի մեջ, որպեսզի մակարոնն իրար չկպչի: Նա իրենից սովորել էր նաեւ պիցցա, շոռակարկանդակ եւ բլիթներ պատրաստել, ինչպես նաեւ սուրճ եփել եւ կարմիր գինու շիշը բացել: Ցյու Լոն համոզված չէր, թե Սյաո Ցզյույը երբեւէ կկիրառի իրենից սովորած այդ հմտությունները:
Սկզբնապես նախատեսել էր, որ Սյաո Ցզյույը մնա եւ ճաշի իր հետ, բայց վերջինս ստիպված էր շտապել՝ մեկ այլ ընտանիքում աշխատելու, եւ ասաց, որ արդեն ուշանում է: Ցյու Լոն մակարոնը մենակ կերավ: Քանի որ մնացած ամբողջ մսի սոուսն արդեն օգտագործել էր, մակարոնն աղի էր ու հաստ, եւ ինքը դրա մի փոքր մասը միայն կերավ:
Միայնակ նստած՝ հանկարծ մտաբերեց, որ մոռացել էր կեսօրին Ցոլան Յուանին պատմել երկու շաբաթ առաջ իր տեսած ֆիլմի մասին, որ կոչվում էր «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից»: Ցուան Յուանը շատ վաղուց էր այդ մասին ասել: Ասել էր, որ պարզապես հասկանալի չէ, թե «ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» տողը, որ անընդհատ կրկնվում էր ֆիլմում, ինչ-որ խոր իմաստ ունի՞ արդյոք: Ֆիլմը դիտելուց հետո Ցյու Լոն փնտրեց համացանցում եւ ի վերջո պարզեց, որ այդ տողը «Ո՞վ է վախենում մեծ չար գայլից» հայտնի ժողովրդական երգի նմանաձայնական հարմարեցումն է (Wolf- անգլերեն «գայլ բառը եւ Woolf ազգանունը նույն կերպ Են հնչում֊ Ծ.Թ) Հետո Վուլֆի ստեղծագործությունների ժողովածուներից մի քանիսը գտավ, որպեսզի կարդա, եւ նույնիսկ որոշ ժամանակ մանրամասն ուսումնասիրեց հեղինակի նկարը տիտղոսաթերթի էջին: Այդ երկարավուն դեմքին, որն արդարեւ չէր կարող գեղեցիկ համարվել, երկու սրաթափանց աչքեր էին: Դրանց նայելիս սիրտդ կտոր-կտոր էր լինում` այժմ ապրածդ կեղծ գոյությունը խոստովանելու անհաղթահարելի գիտակցումից: Շատ էր ուզում դա քննարկել Յուան Յուանի հետ, այնքան, որ հենց այդ պահին մտածեց հավաքել նրա համարն ու զանգել: Բայց Յուան Յուանը երեւի դստեր հետ խաղում էր խորանարդիկներով, կամ հանդիմանում էր նոր եկած չորրորդ դայակին, կամ էլ սկեսրոջ հետ շարունակում էր բուռն քննարկել՝ երեխային հանրայի՞ն մանկապարտեզ տանել, թե՞ մաս-նավոր: Այնպես որ, եթե անգամ հիշեր էլ, որ այդ կեսօրին էին հանդիպել, Վուլֆը զրույցի թեմա չէր դառնա եւ երբեք էլ չի դառնա: Յուան Յուանն այդ պահին վախենում էր միայն մեծ չար գայլից, ոչ թե Վիրջինիա Վուլֆից: Կատուն ցատկեց սեղանին, հոտոտեց մակարոնը, մի քանի քայլ ետ գնաց, նստեց եւ նրան նայեց կասկածով լի հայացքով, կարծես ասելիս լիներ՝ «Եթե գնաս, ես ի՞նչ եմ անելու»: Ցյու Լոն ինքն էր միշտ պնդել, որ կատու ունենան. Ցզին Յույը կատու չէր սիրում: Կատվի պատճառով Ցզին Յույն ամեն առավոտ հինգ րոպե էր կորցնում, որպեսզի կոստյումի վրայից հեռացնի մազերը: Հիմա, երբ Ցյու Լոն պատրաստվում էր հեռանալ, կատուն, բնականաբար, անհանգստանալու էր սեփական ճակատագրի համար: Բայց, փոքր-ինչ ավելի լավատեսորեն մտածելու դեպքում, եթե ամենուր որոնելով այնպիսի մի ընտանիք, որին կուզենար հանձնել կատվին, Ցզին Յույը սիրային նոր հարաբերությունների մեջ մտներ, եւ այնպես լիներ, որ տան հաջորդ կինը կատուներ շատ սիրեր ու դեմ չլիներ, որ սա իր մարմնի վրա կրեր անցյալի հետքերը, ապա կատուն էլ կարող էր շատ հանգիստ ներգրավվել նոր կյանքի մեջ:
Նա րնկավ Ցզին Յույի նոր կյանքի մասին երեւակայության գիրկը՝ թե ինչքան ժամանակ կփնտրի իրեն, ինչքան ժամանակ կսգա իր կորուստը, ինչքան ժամանակում կհաղթահարի ցավը, եւ որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի գտնի հաջորդ աղջկան, որին կսիրի: Ինչքա՞ն ժամանակ կհանդիպի այդ աղջկա հետ, նախքան միասին կքնեն, ինչքա՞ն ժամանակ կքնեն միասին, մինչեւ որ կսկսեն ապրել իրար հետ: Իհարկե այս քայլերից մի քանիսր կարող են միաժամանակ արվել կամ րնդհանրապես չարվել, դա համապատասխանում էր արդյունավետությունն րնդգծելու նրա գործելաոճին: Ավելին, դա իսկապես նրա անձին բնորոշ շատ վճռական կողմերից մեկն էր: Սաստիկ վատ զգաց, ասես Ցզին Յույն իրեն խորապես վիրավորել էր, եւ իր հեռանալն էլ՝ դրան ի պատասխան ինքնապաշտպանության մի տեսակ էր:
Ցյու Լոն բորբոքված վիճակում էր: Նայելով ժամացույցին եւ տեսնելով, որ արդեն ժամր տասն է, չկարողացավ զսպել Ցզին Յույին զանգելու ցանկությունը: Խռպոտ մի խառնամբոխ էր հավաքվել այնտեղ, ուտելուց հետո շատերը գնում էին Լաո Հոյի մոտ՝ մի քիչ խմելու: Ցզին Յույի ձայնդ շատ ուրախ էր եւ աշխույժ, թվաց՝ նա էլ էր խմում:
– Կգամ եւ քեզ կվերցնեմ:
Վախենալով, որ Ցզին Յույը կմերժի առաջարկը, Ցյու Լոն անմիջապես կախեց խոսափողը:
Լաո Հոն Ցզին Յույի վերադասն էր: Նրա տունը ծայրամասում էր: Ցյու Լոն մի քանի անգամ եղել էր այդտեղ: Ամեն անգամ, երբ մտնում էր այդ հսկա համալիրը, ճանապարհը կորցնում էր, չնայած, բարեբախտաբար, պահակն արդեն դարպասի մոտ էր հասած լինում իր հեծանվով եւ առջեւից գնալով՝ ցույց էր տալիս ճանապարհը: Առաջին անգամ, երբ եկավ այդտեղ, իրեն շատ դուր եկավ: Հնարավոր չէր չսիրել եվրոպական ոճի այդ կառույցները՝ այդպիսի րնդարձակ մասնավոր այգիներով, գիշերային անդորրը, որ գրեթե այլաշխարհային էր թվում, եւ տունը, որ լի էր հնաոճ կահույքով՝ ամեն մեկն իր սեփական պատմությամբ: Մարդ զգուշանում էր քայլել մեր տատերի տարիքից ավելի տարիք ունեցող նախշանկար գորգի վրայով: Մրգամանում մրգերն այնքան գեղեցիկ տեսք ունեին, ասես ուղղակի Վերմերի յուղաներկ կտավներից էին դուրս ելել: Սպասքն ամբողջովին շողարձակում էր, եւ երբ ձեռքը վերցրեց գինու բաժակը, մտածեց երբեք այսպիսի խաղացկուն, շողարձակող գինի չի խմել: Ամենայն սիրալիրությամբ՝ տանտիրուհին ինքնաթիռով նոր բերված ծովախեցգետին հյուրասիրեց եւ նոր մորթած կովի փափկամիս: Իսկ ճաշից հետո դուրս հանեց նեֆրիտի իր հավաքածուն, որպեսզի հիացնի հյուրերին: Տանտիրուհին հին աշխարհի կահույքի նման ծանրումեծ էր, ասես հարմարեցված էր տանը: Հատակից վեր խոյացող լամպից ընկած լույսի շերտը, տիրոջը հաճոյանալ իմացող շան պես, տանտիրուհուն լուսաշող աստվածուհու տեսք էր հաղորդում: Միայն ավելի ուշ նրան սրճարանում տեսնելուց հետո Ցյու Լոն թեթեւացած շունչ քաշեց, երբ պարզվեց, որ նրա դեմքին շպարն այնքան հարթ ու հավասարաչափ չի քսված եւ չի կարող ամբողջովին քողարկել ժամանակի դրոշմած դարչնագույն բծերը:
Ցյու Լոն փորձում էր ամեն կերպ թաքցնել իր չհարմարվող եսը՝ ներկայանալով ամենահամապատասխան ձեւով: Գիտեր, որ Ցզին Յույը նույն բանն է զգում, եւ անգամ ավելին, քանի որ գյուղում էր մեծացել, եւ անկախ նրանից, թե հետագայում ինչպիսի փորձառություն էր ձեռք բերել, սրտի խորքում դեռ կորստյան զգացողություն կար: Առաջին անգամ, երբ դուրս եկան Լաո Հոյի տնից, ինքը Ցզին Յույին հարցրեց, թե արդյոք իրենք է՞լ կարող են ապրել մի այսպիսի տան մեջ, երբ նա ապագայում Լաո Հոյի պես բարձր պաշտոնի հասնի: Չգիտեր, թե ինչու բերանից թռցրեց այդ հարցը: Գուցե պարզապես իրենց եւ տան միջեւ րնկած հեռավորությունը հաղթահարելու համար, բայց հենց որ հարցը հնչեցրեց, ինքն էլ նույնիսկ սրտի խորքում բուռն ցանկություն զգաց: Ցզին Յույն այո ասաց: Սակայն անվճռական էր ոչ թե սեփական հեռանկարների, այլ այդպիսի տուն ունենալու անհնարինության հետ կապված: Բայց որպես նպատակ, որին պետք է ձգտել, այս տունն այդուհանդերձ իրական մի բան էր:
Հետագայում Ցյու Լոն վախենում էր Լաո Հոյի տուն գալ: Ամբողջ երեկոն անցկացնելով սեղանին դրված՝ Մին գահատոհմի ժամանակների հինավուրց սկահակի մասին քննարկման մեջ՝ հանկարծ խելահեղորեն դաժան
մի ցանկություն էր ունենում՝ արագ ոտքի կանգնել եւ գետնին շպրտել սկահակը՝ այդպիսով ապացուցելով, որ ինքն ունի այն երեխայի քաջությունր, որը բացահայտել է կայսեր նոր զգեստի գաղտնիքը: Բայց դա չէր անում: Միակ բանը, որ անում էր, իրեն այդքան անհարմարություն պատճառող այդ չար մտքերր թաքցնելն էր, եւ շատ մեծ դժվարությամբ էր ստիպում իրեն նստած մնալ: Ամեն անգամ, երբ այս վիճակում էր հայտնվում, ցավագին մի հայացք էր գցում Ցզին Յույի կողմր, բայց վերջինս ոչ մի անգամ չէր նկատում այդ հայացքը:
Զզվանք էր զգում այդպիսի ապրելակերպից, որին ձգտում էր: Ամենավատն այն էր, որ խանդոտ չէր: Շատ արագ հրաժարվեց այս ամենը Ցզին Յույին պատմելու ամեն մի մտքից, նա պետք է բոլոր ուժերը կենտրոնացներ նպատակին հասնելու համար եւ շարունակեր տքնաջան աշխատել: Նպատակը վերափոխելու ամեն մի փորձ նույնը կլիներ, ինչ շանը ոսկորից զրկելը: Հետեւանքները պետք է կանխատեսել: Այսպիսով, ինքդ լռում էր, բայց շատ շուտով սկսեց գիտակցել, որ իրենք տարբեր իդեալներ ունեն: Համեմատած բաժանվելու, առանձին ապրելու կամ ունեցվածքը կիսելու հետ՝ նրանց իդեալների տարբերությունն ընդամենը թեթեւ մի քամի էր: Ցյու Լոն մոտեցավ Լաո Հոյի տանը, ներսից եկող ծիծաղի ձայնը լսեց, եւ միտքն ու մարմինը լարվեցին, չէր ուզում մտնել մի սենյակ, ուր բոլոր աչքերը սեւեռուն քեզ են ուղղված: Մտածեց, որ կարելի է պարզապես մի քիչ կանգնել լռության մեջ: Նայեց այդտեղ կանգնեցրած երեք սեւ մեքենաներին: Հանկարծ չկարողացավ տարբերել, թե դրանցից որն է Ցզին Յույինր: Միայն երբ ետեւի կողմից մոտեցավ, որպեսզի համարը տեսնի, հասկացավ, թե որ մեկն է: Դրանք բոլորն այնքան նման էին:
Հեռվից մի աղջիկ էր քայլելով մոտենում: Լաո Հոյի դուստրն էր, որն րնդամենր տասնչորս տարեկան էր, բայց արդեն շատ լիքը կազմվածք ուներ: Տատանվեց՝ մտածելով, թե արդյո՞ք պետք է բարեւի, բայց ի վերջո արագ կախեց գլուխը, հանեց հեռախոսը եւ ձեւացրեց, թե զանգ է տալիս: Աղջիկը մոտեցավ, նայեց նրան եւ հարցրեց.
– Ինչո՞ւ ներս չեք գնում:
Ձայնը հնչեց փոքր-ինչ սառն ու պաշտոնական, ասես սադրանքի երանգ պարունակեր, խիստ զայրացնելով Ցյու Լոյին: Եվ նա, ի պատասխան, քիչ էր մնում նետի՝ ինչո՞ւ պիտի ներս գնամ: Բայց զսպեց իրեն՝ ոչինչ չասելով եւ շարունակելով գլուխը կախ սեղմել հեռախոսի ստեղները: Աղջիկը ներս մտավ եւ դուռը փակեց: Ցյու Լոն գիտեր, որ այժմ ստիպված է ներս մտնել: Հենց որ պատրաստվում էր սեղմել դռան զանգի կոճակը, դուռը բացվեց: Հյուրերը դուրս եկան, եւ Լաո Հոյի կինը ձեռքի ափով մեղմորեն դիպավ իր ուսին:
– Եկել եք: Ներս գայիք եւ նստեիք մի փոքր:
Ցյու Լոն ժպտաց եւ գլուխը բացասաբար շարժեց: Տեսնելով նրան՝ բոլորը հերթով ողջունեցին: Ցզին Յույը դռան մոտ էր: Կոշիկները հագնելուց հետո նա դուրս եկավ եւ Ցյու Լոյին մեկնեց մեքենայի բանալիները:
Նրանց դեպի մեքենան ճանապարհելիս Լաո Հոյի կինը մատներով շոշափեց Ցյու Լոյի բարակ վերնաշապիկը:
– Չե՞ք մրսում. այդքան թեթեւ եք հագել:
– Ձեզ նայելով՝ մրսում եմ,- Ցյու Լոն ուրախ ծիծաղեց՝ ձեռքով ցույց տալով Լաո Հոյի կնոջ՝ ջրաքիսի մորթուց գործած շալը:
Ցզին Յույը մեքենայում քնեց: Ցյու Լոն միացրեց երաժշտությունը: Թախծոտ մի տղամարդ էր երգում: Նախկինում չէր լսել այդ երգը, այդ ալբոմը չէր գնել: Ցզին Յույն ինքնիրեն արթնացավ հենց որ մեքենան կանգ առավ, բացեց դուռը եւ ուղիղ քայլեց դեպի ավտոտնակի վերելակի դուռը՝ կոստյումը ձեռքին: Նայելով նրա ետեւից՝ այնպիսի զգացողություն ունեցավ, ասես Ցզին Յույն արդեն ապրում էր Ցյու Լոյից հետո եկող աշխարհում:
Նրանցից ոչ ոք չէր պատրաստվում այդ գիշերն ավելի երկար դարձնել, դրա համար էլ սիրով չզբաղվեցին: Դեռ հաջորդ օրը չէր եկել (երբ ճամպրուկը քաշելով դռնից դուրս ելավ), որ զղջման զգացողություն ունեցավ՝ ասես ուղեբեռից ինչ-որ մի մաս էր թողել:
Ցյու Լոն միշտ կանխազգացել էր, որ վերջին գիշերն անքնություն կունենա: Այդպես չեղավ սակայն: Նախքան քուն կմտներ՝ շրջվեց եւ մի պահ նայեց Ցզին Յույին: Վերջին անգամն էր, բայց ոչ մի տխրություն էլ չզգաց: Այս երեկոյից առաջ էլ գիշերները հաճախակի էր այդպես նայում նրան՝ յուրովի նախապատրաստվելով իրենց բաժանմանը: Այնքան շատ էր նախապատրաստվել՝ ամեն անգամ ավելի քիչ ցավ զգալով, որ ի վերջո չէր կարողանում նույնիսկ սկսել: Ով իմանար, որ իր հեռանալու պատճառը պարզապես այն էր, որ ինքն այդքան շատ ժամանակ էր պատկերացրել դա, հետեւաբար դա ուղղակի պետք է լիներ, այլապես կյանքը կեղծիք կլիներ:
Թարգմանությունը անգլերենից՝ Խորեն Գասպարյանի