Երևի թե, աշխատողների կյանքը կերել է իր վրիպումներով։ Շարահյուսական խնդիրներից խուսափել (խնդիրները հաստ ու մուգ տառերով) չէր էլ ստացվում. մտքից միտք էր թռավ ու…նա ինքն իր կարիքն ուներ, իր հետ մի կարգին նստել, խոսելու կարիքը։
Հա՛, գիտե՛մ` դերանվանական սխալ խաղ է ընտրածս (ես հավասար է նա), դե հիմա….
Խմբագրված կյանքի սցենարներն անհետաքրքիր են (կրավորականի գերադրական), նայելուց վերջակետ է դրվում ինքնագնահատականիցդ առաջ, բայց դե չխմբագրվածը նիրվանա է, երբ արդեն ամեն ինչ մեկ է, երբ շատ ուշ է` ինքնասպանվելու և շատ շուտ` պատահական մեռնելու համար (ասենք` մեքենայի տակ ընկնելու (դժ)բախտ էլ չունես)։
Դաստիարակված բառերից մեկ-մեկ անտանելի գարշահոտ է փչում, գրողի տարածները ոնց էլ գտնում են, բայց դե բառերը չէ, որ կարևոր են, կարևորը….լուրջ բան չեմ ասելու, իմ փոխարեն արդեն վաղուց ու շատ ասել են…. խոսում ենք էլի….
Մենակ մնալն էլ մի բան չի, ախմախանում ընկնում ես, (ընկնում ես) հետևիցդ…
Բարդ կյանքը պարզ ապրողները (ածական չսիրելն էլ մի ուրիշ դարդ է) հոգի են, բարդ խոսողները` խելացի (կարծրատիպին հանգույն) ։
Ես (նա) էն մնացածի մեջ խցկեցինք մեզ։
Չէէ, էէ՜, չեղավ, նստել ու լռել է պետք (միհանգի, միակողմ լռելը հասկանալու բարձրաստիճանն է..), ամեն բան լավ է, բայց նա դեռ լռության ՉԵՄ հասել։
Հենց հիմա ու հենց այստեղ քո՝ իմ գրածում իմաստ փնտրելու ջանքերը ես գնահատում եմ (Չհավատաս նրան, ով ասում է` ես քեզ հասկանում եմ.. չկարծես` ստում է, իր տեսանկյունից է հասկանում, բայց ոչ` քո, կամ եսիմ, զրուցում ենք, էլի..), բայց հոգի՛ս, իմաստը կյանքի ինչի՞ն է պետք։ (Բանդագուշանքները` մեր մարմինների, մեզ ապրեցնել ու մեռցնել ուզին)։
Խճճվեցի՞ր, չհասկացա՞ր, հիմար ես(նա), դու` չէ։
Վերնագրի մեջ լուսամուտը կա, բայց չխոսեց այդ մասին։ Դե մոռացել եմ (ամենաշատը` կարևորներն է մոռանում)
Մեկ-մեկ ապրել էլ մոռանում եմ(է)։ Կհիշեցնե՞ք` ինչպես էին (են) ապրում, դուք էլ չգիտեք, գիտեմ… դե խոսում ենք էլի…հոգուն կպած խուլ աղմուկների կարիքը չկա (աղմուկը` խորհուրդ)…
….Կարևորը` կիսատ չմնալն է։
Կիսատները կանգնում են բգիդ ու մյուսներն էլ էլի կիսատ են մնում. միջակ դառնալու ճիշտ ուղի է սա։
Անդունդից ավելի հեշտ է դուրս գալը, բայց նա ուղղակի է, անպատճառ:
(բաժակի կտորները, որն էդպես էլ չշպրտվեց դիմացի պատին, դժվար է հավաքվում)… Արի՛ ու երևակայության տակից դուրս արի։
Կիսատ մնացած հոգնածությունը վերապրեց նրա(իմ) հանդեպ ատելությունը, գոնե մի կարգին հոգներ, որ հանգստանալուց էլ կիսապառկած (ՉԼԻՆԵՄ):
Ինքս ինձ` կիսասեր, իմ հանդեպ` կիսաչար: (Լուսամուտները` տե՛ս տողատակերում)։
Սիրելիներին նեղացնելն ինչո՞ւ այդքան հեշտ ստացվեց։
Եթե այստեղ պատմություն էիր փնտրում, բայց չգտար, … դե հիմա, խոսում էինք էլի…