Լիլիթ Հակոբյան | Չորս պատ

կյանքը Zoom ենք արել
ու սպասում ենք, որ
ինչ-որ մի օր,
ինչ-որ մի տեղ
մեկը դևին կհաղթի,
ու մենք կապրենք երկար ու երջանիկ՝
մտածելով, որ մենք ոչ դևն ենք, ոչ հերոսը,
որովհետև դևերը պարտվում են,
հերոսները՝ մեռնում,
ու քանի որ մենք ոչ մեկն ենք, ոչ մյուսը,
կապրենք երկար կամ երջանիկ։

 

***
օրերը scroll եմ անում.
անընդհատ կրկնվող գիֆեր են`
առանց սաունդթրեք,
ուզում եմ գիֆից դուրս գալ,
չի ստացվում`
ինքս իմ կրկնությունն եմ,
ուզում եմ երգ միացնել
պարզվում է`
միշտ միացված էր,
բայց էլ չեմ լսում,
ուզում եմ անջատել,
չի ստացվում`
ինքս իմ կրկնությունն եմ։

 

***
չորս ամիս, չորս պատ․
ամեն օր նույն օրն ա՝
խոշոր պլանով վերցրած կադր,
խցիկը ստատիկ ա,
օբյեկտիվը պատուհանս ա,
պատկերը մեկ փոշոտ ա, մեկ թաց,
մեկ-մեկ էլ արևն ա վառում,
հիշողության քարտը վերջում վառվում ա
ու նորից սկսում ա նկարել
նույն օրը
նույն օրը
նույն օրը։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *