Հեզորեն մի՛ հանձնվիր այդ բարի գիշերին,
Ծերությունը պիտի այրի, մոլեգնի օրվա ավարտին`
Ընդվզու՛մ, ընդվզու՛մ ընդդեմ մարող լույսին:
Իմաստունները վերջում ընդունում են մութի ճշմարտութիունը,
Քանզի իրենց բառերն այլևս չեն ճյուղավորվում` հանց կայծակ, միևնույն է`
Հեզորեն մի՛ հանձնվիր այդ բարի գիշերին:
Բարիները վերջին շնչում պայցառացած գոռում են,
Թե իրենց գործերը կանաչ ծովախորշում պար գալու պես ունայն են, միևնույն է`
Ընդվզու՛մ, ընդվզու՛մ ընդդեմ մարող լույսին:
Անսանձելիները արևի ճախրանքն են թակարդել ու երգել`
Ուշ հասկանալով ճանապարհի տրտմությունը` իրենցից մնացած, միևնույն է`
Ընդվզու՛մ, ընդվզու՛մ ընդդեմ մարող լույսին:
Տրտմածները մահվան շեմին տեսնում են կուրության միջից միայն,
Կույր աչքը կարող է բռնկվել` հանց երկնաքար և լինել պայծառ, ուրեմն`
Ընդվզու՛մ, ընդվզու՛մ ընդդեմ մարող լույսին:
Եվ դու, հա՛յր իմ, այդտեղ, այդ բարձր տրտմության միջից,
Հայհոյի՛ր, օրհնի՛ր ինձ այժմ քո կատաղի արցունքներով,
Խնդրում եմ`
Հեզորեն մի՛ հանձնվիր այդ բարի գիշերին`
Ընդվզու՛մ, ընդվզու՛մ ընդդեմ մարող լույսին:
Թարգմանությունը անգլերենից` Վահրամ Դանիելյանի