«Գրական թերթ», 1970, 6 նոյեմբերի
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ հայ ժողովրդի մշակույթի վիճակը, եթե մենք մյուս ազգերից փոխ չառնեինք ջութակը: Եվ երբ այժմ ջութակը կատարում է կոմիտասյան «Կռունկը», մենք ասում ենք` չկա ավելի ազգային բան, քան սա: Եվ բոլորովին չենք հիշում, որ ջութակը հայկական, ուրեմն նաև ազգային գործիք չէ:
Ոչ ոք չի կարող պնդել, որ հայերն են գրել առաջին բանաստեղծությունը: Ուրեմն սխալ կլիներ նաև կարծել, որ բանաստեղծություն գրելը ազգային երևույթ է: Վերցրե՞լ ենք ուրիշից. ճիշտ ենք արել:
Գազել հորինելու մասին չի մտածել և ոչ մի հայ: Հայ քերթության համար սա բավականին օտար կառուցվածք է: Ուրեմն, ինչպե՞ս վարվենք Եղիշե Չարենցի և Վահան Տերյանի գազելների հետ:
Արժե՞ հիշատակել սոնետը, տրիոլետը և այլն, և այլն: Չարժե: Ուրեմն, հայկական կամ ոչ հայկական ձևի մասին խոսելը բոլորովին ավելորդ է, թեև առաջին հարվածը, որ հասցվեց նոր սերնդին, այդ առումով էր: Իսկ նրանք` միամիտները, կարծում էին, թե Նարեկացու անհանգ «Մատյանից» հետո ոչ ոքի չեն զարմացնի և առավել ևս չեն զայրացնի` ընտրելով բանաստեղծելու այդ ձևը:
Բայց, ցավոք, երբ մեջբերումներն ու մշուշապատ նախադասությունները մի կողմ դնելով` քննում ենք երիտասարդ սերնդին վերաբերող հոդվածները, տեսնում ենք, որ դարձյալ նույնն է մնացել ամեն ինչ. բոլոր նետերն ուղղված են դարձյալ դեպի ձևը` երիտասարդ բանաստեղծի կատարած ընտրությանը, քննադատները եռանդով ջարդուփշուր են անում բանաստեղծությունների մնացած բաղադրիչները: Եվ սկսվում է` սա ի՞նչ պրոզայիզմ է, ի՞նչ «անուրախ արթնացում» է, սա ի՞նչ տխրություն է, ո՞ւմ դեմ եք բողոքում, սա ի՞նչ մոդայիկ ուխտագնացություն է, և այլն, և այլն:
Ես բոլորովին չեմ ուզում սահմանափակվել նոր սերնդի ընտրած ձևի պաշտպանությամբ, որովհետև իմ նպատակը նրանց դեմ գրված հոդվածներին պատասխանելը չէ միայն: Կուզեի բացատրել այն շարժառիթները, որոնք ստիպում են նրանց գրել այսպես և ոչ թե այնպես, ընտրել այս ձևը և ոչ թե մեկ ուրիշը: Անշուշտ, այդ ամենը մեկ հոդվածի սահմաններում ընդգրկելն իմ ուժերից վեր գործ է:
Ապոլիները, որը նույնպես մեղադրվում էր դասական ոճի դեմ մեղանչելու համար, այսպես է պատասխանում իրեն մեղադրողներին. «Ինչ վերաբերում է այն հանդիմանություններին, որ ես քանդարար եմ, ժխտում եմ կտրականապես, որովհետև ես երբեք չեմ քանդել, այլ, ընդհակառակը, ձգտել եմ կառուցել: Դասական բանաստեղծությունը խորտակիչ հարձակման է ենթարկվել ինձանից առաջ: Իսկ եթե փորձեր եմ արել օգնել նոր ուղղություններին, ապա դա արել եմ ոչ ի վնաս անցած ուղղությունների»:
Նոր սերնդին շատ են նախատում ավանդներից հեռանալու համար: Ի՞նչ է հասկանում այս սերունդը ավանդական ասելով. այն ամենը` լավը (միայն լավը), ինչ ստեղծել են մեր նախնիները: Բանավեճն առավել լուրջ տեսք կընդուներ, եթե քննարկման նյութ դառնար այն հարցը, թե նորերն ինչպես են շարունակում ավանդները, այսինքն` մեր նախնիների ստեղծածի մեջ ինչն են համարում գնահատելի: Նկատի պետք է ունենալ, որ գնահատելիս նրանք ելնում են մեր ժամանակաշրջանի պահանջներից, զարգացածության մակարդակից, գիտելիքների սահմաններից, աշխարհայացքից. այդ ամենը նրանց մոտ դարձել է դասագրքային կանոն, համոզմունք: Դա նրանց օգնում է 20-րդ դարը տարբերել մնացած դարերից:
Սխալ կլիներ մտածել, թե հանգերով գրելը ավանդական է:
Սխալ կլիներ մտածել, թե առվակներն անպայման պետք է կարկաչեն: Նրանք կարող են նաև լուռ գնալ: Կարող են ցամաքել: Սխալ կլիներ մտածել, թե սոխակներն անպայման պետք է դայլայլեն, երգեն վարդերի և սիրո թեմաներով: Նրանց երգերն ու երազները կարող են և քաղաքական բնույթ ունենալ:
Հնում, երբ ձին տղամարդ հասկացության անբաժանելի մասն էր, նիզակը` նրա ձեռքի շարունակությունը, լացող ուռիների տակ ջիգիթների տառապելու գոյությունն արդարացվում էր: Մարդ սպանելու արվեստի կատարելագործման ընթացքին զուգահեռ ճշմարտանում, «ապարվեստանում» է արվեստը, ուրեմն և` «ապաբանաստեղծանում» է բանաստեղծությունը և իր առաջընթացի մեջ դառնում ավելի մարդկային ու մարդամոտ:
Դարձյալ դիմենք անցյալի օգնությանը: Ուրեմն այսպես, հնում մահացածներին սգալու համար վարձում էին եղերամայրեր, սրանք իրենց ողբ ու կականը գունազարդում էին ամենաշքեղ բառերով, ամենաընտիր «համեմունքներով», անխնա օգտագործում էին ածականների հեղեղը, չանգռում էին երեսները, ծեծում էին դեմքերը և այլն… իսկ նրանք, ովքեր իսկապես ապրում էին վիշտը` հարազատները, լուռ արտասվում էին և մեկ-մեկ արտասանում հատ ու կենտ անկապ բառեր: Այսինքն` ինչքան ուժեղ է զգացմունքը (ուրախության կամ տխրության), այնքան պակաս է գեղեցկախոսությունը, և շատ է ճշմարտությունը: Ուրեմն, ճշմարիտ արվեստը պիտի հետզհետե ազատվի զարդարանքներից: Բանաստեղծության մեջ դա կատարվում է ածականների պակաս գործածությամբ: Այս երևույթը միանգամից աչքի է խփում, եթե համեմատելու լինենք Հ. Էդոյանի, Ա. Մարտիրոսյանի, Ա. Հարությունյանի, Դ. Հովհաննեսի, Ս. Կոսյանի բամաստեղծությունները մյուս սերունդների ներկայացուցիչների ստեղծագործությունների հետ: Նկարագրական գործողությունը փոխարինվել է գործող պատկերով, համեմատվող վիճակը` զարգացող իմաստով և զգացումով: Այդպես է բնութագրվում, օրինակ, Հ. Էդոյանի պոեզիան:
Գունազարդվելուց խուսափելու միտումն ինչ-որ տեղ այս սերնդի ներկայացուցիչներին նմանեցնում է իրար: Ընթացքի մեջ դիտվելով որպես բնական ու դրական երևույթ` այդ ընդհանրությունը երբեք չպետք է ստիպի շփոթելու նրանցից մեկին մյուսի հետ: Դա տեղի կունենա միայն միտումնավոր մոտեցման դեպքում, երբ մենք կկորցնենք նույնիսկ Չարենցին Մայակովսկուց, իսկ վերջինիս Ուիտմենից տարբերելու ունակությունը:
Իսկ այս սերնդի ներկայացուցիչներն իրարից շատ ու շատ բաներով են տարբերվում: Օրինակ, ի տարբերություն մյուսների, միայն Ա. Մարտիրոսյանին կարելի է վերագրել տրամադրող զգացմունքայնությունը: Զերծ մնալով զեղումներից` նա կարողանում է թախծի հազիվ նկատելի նրբերանգներով ասեղնագործել իր յուրօրինակ հյուսվածքը` բանաստեղծությունը գրելով մեկ շնչով, ուրախություն ու տխրություն կաթեցնելով ամեն բառի ու տողի վրա:
Այսօր, երբ առավել քան երբևէ մարդկանց բոլոր զգայարանները չափից ավելի լարված են, և զգացմունքները` կոնկրետացած, անհնարին է հանգավորված խոսելը: Իսկ հիմա պոեզիան խոսել է նշանակում (առաջ` երգել), ճիշտ խոսել: Այս դեպքում յուրաքանչյուր բառ անփոխարինելի է իր արժեքի տեսանկյունից, իսկ քանի որ հանգավորելու դեպքում վտանգ կա հանուն կոկիկ հանգի գնալ բազմաթիվ բառափոխությունների, ուրեմն, այժմ ավելի ճիշտ կլինի ընտրել սպիտակ բանաստեղծության կառուցման ձևը: Իսկ երբ բանաստեղծական տողը շատ է ցայտուն լիցքավորման տեսակետից և հիմնական ասելիքը շփոթեցնող տողատակի իմաստներ չկան (իսկ սա վերաբերում է ոչ միայն բառին և տողին, այլև ամբողջ բանաստեղծությանը) ապա կետադրությունը նույնպես դառնում է ավելորդ: Այս երևույթը չի դնում թեմաների խտրականություն: Այսինքն` եթե սիրո մասին է խոսքը, էլի ամեն ինչ նույնն է մնում, նույն պարզ նախադասությունները, անպաճույճ բացատրությունները և անկեղծ խոստովանությունները, որովհետև էլի նույն մարդն է խոսում, մարդ, որը գիտե Վիետնամի, ատոմային ռումբի, ինֆարկտի և այլ պրոզայիկ թվացող դաժան ու ողբերգական փաստերի գոյության մասին: Այսինքն` զսպվեց զգացմունքը: Բայց զգացմունքային դարձան միտքը, իմաստը: Այսպես է մտածում և ստեղծագործում Դ. Հովհաննեսը, չնայած վերն ասվածներն ինչ-որ չափով վերաբերում են նոր սերնդին ընդհանրապես: Բոլորովին այլ է Ա. Հարությունյանի ստեղծագործական բնութագիրը: Ասել, թե նա պատկերավոր է մտածում, և՜ սխալ կլինի, և՜ ճիշտ: Տող տողի ետևից նա քեզ տանում է իր «պատկերների» աշխարհը, և երբ դու հասնում ես վերջակետին, միանգամից զգում ես, որ այն ամենը, ինչ սկզբում պատկերներ (դեկորներ) էին թվում, շնչում և ապրում են` թերևս մի քիչ տարօրինակ ռիթմով:
Ս. Կոսյանը գրում և հենց նույն բանաստեղծության մեջ բացատրում է ասելիքը: Դա էլ խոսելու ուրույն ձև է: Ոչ անհետաքրքիր: Դա չհասկացվելու վախ չէ և ոչ էլ խոսելու մարմաջ: Դա յուրօրինակ երկխոսություն է, երբ հեղինակի զրուցակիցը հենց ինքն է: Վերադառնանք կետադրությանը: 1912 թվականի վերջերին Գիյոմ Ապոլիները հրաժարվում է բանաստեղծություններում կետադրական նշաններ օգտագործելուց` դա բացատրելով այսպես. «Կետադրության նշաններն անօգուտ են, որովհետև բանաստեղծություններում իսկական կետադրությունը ռիթմն ու պաուզաներն են»: Այդպիսով նա ցանկացավ անխզելիորեն իրար կապել բանաստեղծության ռիթմն ու բովանդակությունը: Այդ ձգտումն ինչ-որ տեղ հարազատ է նաև ինձ, և ես չկետադրելու պրակտիկան երբեմն օգտագործում եմ իմ որոշ բանաստեղծություններում` ռիթմի և բովանդակության համաձուլվածք ստանալու համար: Բայց և գտնում եմ, որ բոլորովին անմտություն է կետադրության նշանները հանել այնպիսի բանաստեղծություններից, որտեղ հուզականը չի ձուլվում բառին ու տողին: Այդ իսկ պատճառով կետադրությունը պիտի գար լրացնելու այդ բացը, որովհետև այստեղ կետադրական նշանը փոխարինում է բառին, և մի ստորակետ բաց թողնելը գրեթե նույնն է, ինչ որ մի շատ կարևոր բառ բաց թողնելը: Այդ առումով սխալ են թույլ տվել Վ. Գարակյոզյանը «Գրական թերթի» այս տարվա № 47-ում և Ալ. Գրիգորյանը «Գարունի» № 7-ում տպագրած իրենց հնաոճ ոտանավորները չկետադրելով:
Այսպես, ուրեմն, եղան բացատրելի հանգամանքներ, որոնք ստիպեցին նոր սերնդին իջնել Պեգասից և ոտքով ման գալ: Վերջ ի վերջո, փողոցն ավելի հետաքրքիր է: Քո կողքով մարդիկ են անցնում, իսկ մարդկանց հետ դու քեզ ապահով ես զգում: Նրանք քեզ ստիպում են ապրել: Եվ ահա, նրանց խոսքերը թափանցում են քո մեջ, այնուհետև` բանաստեղծություններիդ մեջ, որովհետև դու հարգում ես մարդկանց և հավատում նրանց խոսքերին: Իսկ այդ խոսքերը փողոցային չեն, սովորական չեն, որովհետև բոլոր մարդիկ էլ բանաստեղծության արժանի տողեր ունեն պահած իրենց մեջ, պարզապես դրանք պետք է մի քիչ փոխել, մի քիչ մշակել, մի քիչ կրճատել, իսկ դա անելու համար պետք է լինել գոնե մի քիչ բանաստեղծ: Իսկ քննադատն ասում է` սա վտանգավոր է, չքանում է բանաստեղծությունը, ոճը դառնում է փողոցային: Իսկ ինչ կասեք, եթե նրանք պնդեն, որ այդպես էլ հենց ուզում են: Եթե ճշմարիտ չէ, թող անհետանա նաև բանաստեղծությունը, իսկ այս սերունդն իր գրածների համար մեկ ուրիշ անվանում կգտնի: Երիտասարդների սերունդը ճշմարտության կողմնակից է, և քանի որ ճշմարտությունն ինքնին բանաստեղծական է, նշանակում է` նրանք պետքական մարդիկ են այդ ամենն ասելու համար: «Պոեզիան օգտակար ճշմարտություն է»,- ասել է Պոլ Էլյուարը:
Հետո, ինչո՞ւ մտածել, որ այն, ինչ հաստատվել է ի սկզբանե, նույնությամբ կրկնվելու է անընդհատ: Եղել է ժամանակ, երբ բանաստեղծություն գրել նշանակում էր գրել սոնետ: Ճապոնացիները բանաստեղծությունն ընկալում էին հոքուի կամ թանկայի, իսպանացիները` սոլեյաների և պետեներների, հայերը` հայրենների ձևով (ի միջի այլոց, չնայած իր ճկուն կառուցվածքին, այս ձևը բավականին քիչ է օգտագործվել մեր դասականների կողմից, և ինձ թվում է, որ կարելի էր այն կենդանացնել), Արևելքում գազելն է բանաստեղծության խորհրդանիշը: Հիմա քարացած ձևերը ջարդուփշուր են եղել և առաջին հայացքից ստեղծվել է շփոթ վիճակ: Իսկ այն, ինչ կար առաջ, կամ այն, ինչ կոչվում էր բանաստեղծություն, կա՜մ դարձավ մաքուր բանահյուսություն, կա՜մ էլ դառնալու ընթացքի մեջ է: Կրկնե՞լ այդ ամենը: Կարելի է, եթե մոտեցումն ու արդյունքը նոր որակ են ակնկալում և չեն դառնում վարպետ կրկնօրինակողի «ստեղծագործություն», որը թեև դժվար է տարբերել բնագրից, բայց և արժեք չի ներկայացնում, թեկուզ հենց միայն այն պատճառով, որ կա բնագիր հասկացությունը, և կա կրկնօրինակություն հասկացությունը:
Ամենադժվարը առաջին քայլն է: Այն միշտ չէ, որ սահուն է, և գուցե նաև չպետք է սահուն լինի: Քննելով, վերլուծելով` կարելի է կրկնել այդ քայլը առանց սխալների, առանց խաթարումների և առանց… արվեստի:
Համաձայն ենք, որ նոր սերունդը սահուն չի քայլում: Համաձայն ենք և ուրախ: Իհարկե, թող կարծիք չկազմվի, թե նրանք այդ անում են պարզապես ինչ-որ բան անելու համար: Սա զբաղմունք չէ, սա կյանք է, որի անկեղծ վերարտադրությունը համարում ենք հաջողված ստեղծագործություն: Անկեղծությունն արվեստի արյունն է: Նրանք դա պարզ գիտակցում են, և ինքնախաբեություն կլիներ գիտակցելով հնարել, տողեր սարքել:
Այսպես, ուրեմն, այս սերնդի ներկայացուցիչները չեն հրաժարվում, որ փոխ են առել ջութակը, բայց նա, ով ուշադիր կլսի նրանց (նա, ով բարի է տրամադրված), կզգա, որ, թեև անվարժ, թեև մի քիչ տարբեր, բայց համոզված և առանց շփոթվելու, նրանք «Կռունկ» են նվագում:
© Հովհաննես Գրիգորյան, 1970
Հովհաննես Գրիգորյանի, Թե ինչպես “Անհետացավ” բանաստեղծությունը, Հայաստանի համար ակտուալ կլինի նաև 2070թ և ոչ միայն…Իմ կարծիքով այսպես են պաշտպանում, ավելի ճիշտ հաստատում սեփական արվեստը ալոգիզմով վարակված և էթնոսի ցանկապատում բնակվող արվեստագետներից…Միլան Կունդերան իր վեպերի համար հատուկ բառարան գրեց, իսկ Բրոխը բարձրաձայնում էր իր ստեղծագործությունների վրա հարձակվողներին, որ ինքը գալիս է Ջոյսից ու Ժիդից և պահանջում էր ընդունել այդ փաստը…Հիանալի հոդվածը է` գրված մոդեռնիստական ոգով…
Հովհաննես Գրիգորյանն այս հոդվածը գրել է ընդամենը 25 տարեկանում: Սա ինչու եմ շեշտում: Որովհետև այդքան երիտասարդ տարիքում կարողացել է հիմնովին տեսաբանել սեփական բանաստեղծության տեսակը: Եվ, այո, համաձայն եմ Արամի հետ, որ աըս հոդվածը դեռ երկար է արդիական լինելու: Ես շատ կուզեի, որ այսօրվա մեր երիտասարդ գրողներից գոնե ամենատաղանդավորները կարողանային այսպես հիմնավորել գրականության իրենց տեսակի գոյության իրավունքը: Թե չէ մենակ գրելով շատ հեռուն չես գնա: Եթե չես տեսաբանում-հիմնավորում այն, ինչ-որ գրում ես, ուրեմն` քո գիրն ինչ-որ տեղ քեզնից դուրս է, ու նաև` պատահականության արդյունք: Ես վաղուց սպասում եմ, որ այսպիսի մի հոդված գրվի մեր օրերում:
Պինդ եղեք, տղերք:
Արք ջան որ մի հոդված էլ դնես, որ տեսնենք ովքեր են ամենատաղանդավօրենրը, կողմնորոշվելու համար :Ճ բայց եթե չես հիմնավորում քո գիրը քեզնից դուրս չի, ուղղակի մենակ ես թողնում տեսնես ինէը ոնց ա ապրում, պատկերացրու եթե սկսես ավելի շատ հիմնավորումով զբաղվել ինչ կստացվի, պաշտպանվել հարձակվել, կստացվի կռիվ կինո, իսկ էդ կռիվ կինոն ներում նայելը երբեմն ավելի հետաքրքիր ա:Ճ
Հոդվածագիրն էլ շատ հեռուն չի գնացել, որովհետև անունը գոնե մասնագետիս ոչինչ չի ասում:Համաձայն եմ, որ հոդվածում քննարկվող հարցերը չեն կորցնի արդիականությունը, բայց որ հեղինակն ինքը պիտի անի իր ստեղծագործության վերլուծությունը, վիճելի է: Ի վերջո՝ միակ դատավորն ընթերցողն է:
Hovhannese misht xaxum e mi qani lari vra, usti ev lari tak e, ev lari vra… mi xosqov, Alik Topchyani koxmic tsglaharvoxneri ayd serunde bolorn en ev laraxaxac, ev yalanchi…nranc psevdopoezian der arevmtyan grakanutyan ptukn e tstsum u der choch anelov e zbaxvats…
Կներեք սիրելի Ռուզաննա, ում անունը ձեզ ոչինչ չի ասում, Հովհանեսս Գրիգորյանի?
Հոդվածը, ընթերցողների համար չի գրվել, դրա կարիքը չկա, որ գրողը դրա մասին էլ հոգ տանի, այն հեգնում է միջակություններին, ովքեր ընդհանրապես գաղափար անգամ չունեն մոդեռնիզմի մասին և նրանց միշտ հուզում է լեզվին տված, հոգեցունց սենտիմենտները, որոնք հարազատ են մեր ժողովրդին…Իսկ գրականության պատմության մեջ իրենց ստեղծագործությունները միշտ հաստատել են ՄԵԾ գրողները, դա փաստ է… Հասմիկը մի անգամ ճիշտ էր, նկատել, որ մյուս ազգերը ուղղակի երանի կտային նման Պոետ ունենալու համար…Մենք միշտ էլ, էդպես ենք եղել, չենք հասկացել իսկական գրողներին ու միշտ ցեխ ենք շպրտել, սևել ենք նրանց…Դրա համար էլ ես օրին ենք…Իսկ արևմտյան գրականության հետ կապի դերակատարությունը, ընդհանրապես անհարիր է…եթե ծանոթ չեք ժամանակակից եվրոպական պոետներին, ավելի լավ է զբաղվեք ընթերցանությամբ ու նոր կհասկանաք, թե ով է Հովհաննես Գրիգորյանը…
Հոդվածում նշված անուններից Դավիթ Հովհաննեսն է ինձ հայտնի:Բնական է, որ ես չափանիշ չեմ, բայց անընդհատ գրականությամբ հետաքրքրվողներից եմ: Վերջերս «Լիտերատուրնայա գազետայում» կարդացի.Խոսքը ռուս գրականությանն է վերաբերում,բայց բնորոշում է հետխորհրդային երևի բոլոր ազգային գրականությունները.«Դուք ասում եք գրականությունը ճգնաժամ է ապրու՞մ: Ինչու՞:Տվերի մարզի գրողների միությունում հիմա 200 անուն կա,մինչդեռ անցյալ դարասկզբին Տվերի նահանգում ընդամենը մի գրող կար:Ճիշտ է՝ դա Լև Տոլստոյն էր…»: Ասելիքս այն է, որ հոդվածի անուններից ոչ մեկն էլ հայ «տոլստոյներից» չի:
Իրականում ես հասկանում եմ, որ շատերը կան այսօր, որ չգիտեն Հովհաննես Գրիգորյանի անունը: Ցավալի է, բայց փաստ, իրականում, որ ամցյալ դարի 60 ական թթ-ից ստեղծագործող այս սերնդի շատ անդամներ այդպես էլ անտեսված ու չճանաչված մնացին, այդ թվումև Հ. Գրիգորյանը, որը բոլորից տաղանդավորն էր և ասենք ոչ ավելի պակաս ուշադրության էր արժանի, քան Պարույր Սևակը, Վահագն Դավթյան, Համո Սահյանը: Պոեզիայ այն տեսակը, որ բերում էր Գրիգորյանը, խորհրդային շրջանում մեծ ընդդիմության արժանացավ, բայց զարմանալի է, որ անգամ անկախ Հայաստանում, որտեղ ժամանակակից պոեզիայի զարգացման գլխավերևում կանգնած է այս սերունդն ու մասնավորապես Գրիգորյանը`կրկին անծանոթ են մնում հատկապես գրականասեր հասարակության: ,, Դանդաղ ժամեր,, ,, Հրոշտակներ մանկության երկնքից,, ,, Երկու ջրհեղեղի արանքում,, ,, Կես ժամանակ,, ժողովածուներում Գրիգորյանը անկրկնելի պոեզիա է ստեղծում, իսկ ինչ վերաբերվում է արևմտյան գրականության հետևորդ լինելուն` ես կարող եմ վերոնշյալ մեղադրանքի հեղինակին ևս մի գրական ազդեցություններ հուշել, ասենք լատինոամերիկյան գրականություն, բայց իրականում Գրիգորյանը երբեք որևէ գրական ուղղության կույր հետրորդ չի եղել, նրա պոեզիան եզակի է ու ինքնատիպ:
Ինձ համար տխուր է, որ Հովհաննես Գրիգորյանի պոեզիան յալանչիություն է համարում մի իբր պոետ, որ էստեղ հաջողություն չգտնելով Ամերիկաներում է հիմա իր փառասիրությանը հագուրդ տալիս, իսկ էլ ավելի տխուր է, երբ իրեն մասնագետ է հորջորջում մեկը, ով առ էսօր Հովհաննեսի անունն էլ չի լսել: Իսկ իսկական մասնագետներին ուղղակի խորհուրդ եմ տալիս` չմեկնաբանել անտեղյակների խոսքը և գլուխ չդնել “Ճ” կարգի “գիտակների” հետ:
Շնորհակալ եմ Հասմիկին հավասարակշիռ և գրագետ բանավիճելու կարողության համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ հսկայական պետական հովանավորություն կար, գրողների երկերը տպագրվում ու սպառվում էին հազարավոր տիրաժներով,միգուցե՝ շնորհալիներն էլի հասարակության ուշադրությունից դուրս են մնացել: Իսկ այսօրվա գրողներից վաղը քանիսի՞ անունն է մնալու:Երբ ամեն ինչ ինքնահոսի է մատնված:
Իմիջիայլոց՝ ներողություն վրիպակի համար. Ոչ թե Տվերի, այլ Տուլայի մարզ:
Ցավում եմ, որ գրական նախանձն ու թայֆաբազությունը վերանալու փոխարեն ժառանգվել են: Գրաքննադատության դաշտում, դժբախտաբար, նորաթուխներ են բսնել, որոնք (ոչ թե ովքեր) նախքին չստացված-չկայացած, մուռ պահող գրչակներից են երեւի, որ փորձում են կատու ճղել, փրփուրներից կառչել ստերջ բաղեղի կարգավիճակով ու հիշաչարությունից դրդված մոռա-ցության մատնել այն իրողությունը, որ ժամանակին Ատոմ Յարճանյան-Սիամանթոն Բոստոնում է իր «փառասիրությանը հագուրդ տվել», Իսահակյանը՝ Ժնեւում, Թումանյանն էլ՝ Թիֆլիսում… Հայրենի նորելուկ չարակամներին մեղկալով հիշեցնեմ նաեւ, որ ար-ծիվները երամ ու երամակ չեն ճանաչում, ճախրում են մեն-մենակ… Թայֆաբազների չակատագիրն է՝ քավության նոխազի պիտակ շալակել ու ավելորդ մկկալ… բայց լսողին էլ ասող է պետք, ախր, ոչ թե կապկող…
Բանն այն է, որ Հովհ. Գրիգորյանը պաշտպանության կարիք չունի: Այո, ինչպես նկատել է վերոհիշյալ ոմնուհին, նա
չարչրկված այդ կոդլի ամենաշնորհքովն է եւ գիտի առանձնանալու գաղտնիքը, որովհետեւ շատ հաճախ չի կեղծում իր ձայնը, եթե
ընթերցողին խաբում էլ է, ապա սիրուն է դա անում: Հումորը ջեբը դրած ունի: Ես ձեզ նման նրա մասին անցյալ ժամանակով չեմ խոսում: Մեզ կապում է Շիրակ աշխարհը… Իմ ակնարկած լարախաղացն ու յալանչին նաեւ վերեւ ու ներքեւ է նշանակում, երկինք ու երկիր, օդ ու հող… Իսկ իմ ու ձեր տարբերությունն այն է նաեւ, որ դուք՝ որպես մի խումբ ընկերներ, վերջաբաններ գրող եք, իմը
եղել ու մնում է առաջաբանը, որն սկսվում է այս աֆորիզմով.«Տափակ հարթության վրա ամեն հողակոշտ իրեն բլուր է կարծում»:
Այս ընդարձակ մեկնաբանությունից պարզապես առանձնացնեմ` ԱՏՈՄ ՅԱՐՃԱՆՅԱՆ-ՍԻԱՄԱՆԹՈ, ԻՍԱՀԱԿՅԱՆ, ԹՈՒՄԱՆՅԱՆ… Հետո` ԱՐԾԻՎ… Ու համադրեմ (համադրենք)` Գարուշ Հարյանց… Թող արձագանքի նա, ում ծիծաղը չեկավ…
Իսկ ինչ վերաբերում է մյուս “զեղումներին”`կապված նախանձին ու թայֆաբազությանը, զավեշտալի ինքնագնահատականներին ու չկայացածություն բուրող աֆորիզմներին և իր ու մեր տարբերություններին, պարոն Գարուշ Հարյանցին խորհուրդ կտայի չդատել չիմացածն ու չճանաչածը:
Բանավիճելու մշակույթը ոտնահարողներին պախուրցն էլ չի փրկի: Նրանք առնվազն գրախտի ու գրաստի խառնուրդ պիտի լինեն՝ իրենց փուչ դոնքիշոտությունը չխոստովանելու համար: Ախր, նման ապազգային կամակորվածքը գրական շփումը դեպի փակուղի կտանի: Սրերն անիմաստ ճոճելով, բանավեճի առիթից միտումնավոր շեղվելով, առողջ ընթացքն ուրանալով, նպատակը տանելով անբարոյականության դաշտ՝ վերմակը չի երկարելու, որ կաշառյալ ուղեղին թելադրող ոտքերի մերկությունը պարտակի:Ցավոք,
մեզ համար էլ կա ծիծաղելու բան, որը Հասմիկի վերոհիշյալ արձագանքի այս մասն է. « Հ.Գրիգորյանը…ոչ ավելի պակաս ուշադ-րության էր արժանի, քան ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ, ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԸ, ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ »(ընդգծումը- մերն է՝Գ.Հ.): Բարե-
բախտաբար ՇԻՐԱԶԻՆ մոռացել է նշել:
P.S.
Հա, պարոնիկ Չարքմենիկին ասեք, որ իր հիշաչարությունը գալիս է մարմնական որոշակի հատվածի վառվելով մրմռալուց եւ մեր կողմից համարվում է՝ «չնչին, ինչպես Արարատին նետած քար»: Գարուշ Հարյանցի գրքերը որ լույս էին տեսնում, ինքը դեռ լույս աշխարհ չէր եկել: Թող դուռը փակ պահի, որ հարեւանին գող չանվանի, չէ՞ որ գողից մինչեւ ոմն երիտհայ գրագողը կես քայլ է… Ախր, միշտ էլ փչողն է առաջինը մրսում… իսկ նենգ խորհրդատուի ականջը հաճախ հում է մնում նրան ճանաչողների համար:
Հարգելի Գարուշ Հարյանց, իսկ որտե՞ղ կարող ենք կարդալ Ձեր ստեղծագործությունները։ Կարծում եմ այդպես ավելի մեծ հնարավորություն կունենանք ճանաչելու Ձեր գրական հայացքները…
Հ.Գ. Կամ եթե հնարավո՞ր է ու դեմ չէ ԳՐԱՆԻՇԻ խմբագրակազմը, լավ կլիներ դրանք կարդայինք հենց այս կայքում։
Շնորհակալություն։
Ուրեմն` Գարուշ Հարյանցի ծիծաղը չի եկել… Թեպետ ասում է, որ իր համար էլ կար ծիծաղելու բան` Հասմիկի ասածը. Իմ ծիծաղն հաստատ եկավ իր ծիծաղի վրա, ընդ որում`Շիրազի անվան հավելումը` դա վերածեց հռհռոցի… Ինձ Չարքմենիկ անվանելու միտումն էլ գիտեմ` ուզում է ի պատասխան իրեն Չարյանց հորջորջեմ, քանզի դրանից նրա ինքասիրությունը կշոյվի (Չարենցին նաև Չարյանց էին ասում մեկ-մեկ)… Ինչ վերաբերում է “չնչին ինչպես Արարատին նետված քարին”, ապա ասեմ, որ մեջբերումը չափազանց տեղին է, եթե հաշվի առնենք, որ այդ տողերը Չարենցը ձոնել է Ստալինին… Ու կրկին խնդրանք` պարոն Հարյանց, իմ առիթով ձեր կենսագրությունից դրվագներ մի վերհիշեք, հատկապես` մրմռալու առիթով…
Հ.Գ.
Կարեն ջան, դիր բլոգում Հարյանցի բանաստեղծությունները, խնդրում եմ` չշփոթես Չարյանցի հետ. Գառնիկին երևի դուր կգան, հատկապես ՀԱՅԱՑՔ-ները պարզելու իմաստով: Համ էլ երևի` Հարյանցը կամաչի ու էլ էստեղ չի գրի…
Արքո ջան, ես չհասկացա քո ակնարկը՝ իմ հավանելու հետ կապված։ Ես առաջին անգամ հենց այստեղ եմ լսել (տեսել) Գարուշ Հարյանցի անունը ու դա ասել եմ միմիայն նրա համար, որ փոխանակ էդքան գոռալ գոռգոռալու փոխարեն…….. լավ կլինի կարդայինք ու ինքներս ճանաչեինք…
Ես էլ եմ էդ ասում, Գառնիկ ջան:
Իսկ ինչ վերաբերում է քեզ, ուզում եմ ասել, որ ամեն մեկի դեպքում չէ, որ սազում է ու պետք է ասել` ԳՐԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐ… Էդքանը:
ՀԱՐԳԵԼԻ ԳԱՌՆԻԿ,
1. շնորհակալություն իմ ստեղծագործությունները կարդալու ցանկություն հայտնելուդ համար,
2. բայց ինձ ուղղված հարցն այնքան միամիտ էր՝ «որտե՞ղ կարելի է կարդալ» -ը , որ կարելի է կարծել, թե ՀՀ-ում այլեւս հանրային գրադարաններ չկան,
3. տես՝ http/www. Lit-bridge.com կայքը, ուր իմ գործերն ու կենսագրականն էլ կան,
4Արմեն Շեկոյանից մինչեւ Հովհ. Գրիգորյանը կարող ես հարցնել իմ մասին:
Հ.Գ.
Եթե կարիճն ընդհանրապես զոհ չի գտնում, ինքն իրեն է խայթելով սպանում, իսկ մեղուն էլ կծելուց հետո է սատկում… Ուրեմն, եկեք խմենք ապրողների ու վերապրողների կենացը:
Հարգելի Գարուշ Հարյանց, շնորհակալություն տեղեկության համար, որ Ձեզ կարող եմ կարդալ ԳՐԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ կայքում։ Ես նկատի ունեի ինտերնետային տարբերակով Ձեզ կարդալը, ու իմ հարցնելու ժամանակահատվածում վերոնշյալ կայքում կարծեմ չի եղել Ձեր գրվածքները։ Ես նախընտրում եմ անձամբ հարցնել, քան ուրիշներից, նամանավանդ որ եթե անգամ հարցնեի էլ, ապա նրանք հո անգի՞ր չէին ասելու Ձեր գրածները. ինձ ոչ թե Ձեր մասին էր պետք իմանալ, այլ կարդալ Ձեր գրածները։
Վստահ եմ, որ Ձեր հետգրությունը ինձ հետ առնչություն չունի…
Իհարկե, կապ չունի քո հետ, Գառնիկ ջան: Մարդը պարզ գրել է` Հ. Գ., այսինքն` Հարյանց Գարուշ… Իր մասին է:
Listen Arkmenik whatever the hell you are……you should learn hisotry where you can come across that everybody has freedom of speech in the United States, where everybody is entitled to their own opinion and is not due any harassment from anybody else, you got that? I am following this blog and it is no pleasure that you are following a war instead of the particular subject….and if nobody can continue on with this theme in the blog than it needs to be closed…..HAVE SOME DECENCY ARKMENIK WHATEVER…
Այս գրառման վերջին մեկնաբանությունները ջնջվել են անձնական վիրավորանք պարունակելու և գրառման հետ ուղղակի կապ չունենալու պատճառով:
Very grvac hodvacn inc shat dur ekav.Inqs el grakanaget darnalu im chanaparhn em hartum, bolor imastalic grakanagitakan hodvacnery mimiayn voxjunum em.Inc anvayel e tvum grakan banavechery ancnakani makardak ijecnely.Ayd arumov shat goveli en Hasmik Hakobyani bolor meknabanutyunnery. na misht mnum e grakan volortum.Myusnery evs piti mnan irenc barcunqum.
Հ. Գրիգորյանին, պարզ է, թե ով է քծնում, ով ոչ: Ավելի լավ է ուշադիր կարդալ հոդվածը: Պարզ է, որ շատերը գովում են նրան, քանի որ վերջինս պաշտոն ունի; Բայց ամոթ է, որ նրա պես տաղանդավոր պոետին այդ դիրքերից դիտել: Նա էլ միջին սերնդի իմ սիրելի պոետներից է; Իսկ Գառնիկին և Արքմենիկին ցանկանում եմ հաշտություն ու համերաշխություն: Սիրեք էլի իրար, մի բուռ ազգ եք: 🙂 🙂 🙂
Ինչու եք անպայման մութ սենյակում սև կատու փնտրում, հարգելի Սերինե? Դա ձեր անձնական դիտարկումն է և իրավունք չունեք առանց իմանալու ընդհանարացումներ կատարել` քոմենթագիրների անկեղծությունը կասկածի տակ դնելով, առավել ևս, որ հարցը կրկին գրականության շրջանակներից դուրս է:
Ես օրինակ, չեմ սիրում Հովհաննես Գրիգորայանի պոեզիան: Ինձ դզում ա յահել պոետների գործերն ավելի շատ: Հարցեր կան? Սաղ հնացել են, դեռ պայքարում են սովետի դեմ: 🙂
Իսկ Սերինեն ել չկարեցավ իրա հեղինակավոր կարծիքը չասի: Էս ինչ մարմաջ ա , ամեն ինչին պատասխանելու: Խի լավ բան ա անդրշիրիմյան քննադատ դառնալը: 🙂
Բրատան, չես ջոկում, որ քո սմայիլիկները քեզ պալիտ են անում?
Խի կարողա գիտես աֆիցեր ես, ես էլ քո զինվորն եմ? Թե անդրշիրիմյան բառը հուշեր արթնացրեց?
Մի անգամ ռիսկից էիր խոսում, բայց կլիչկեքի հետևում ես թաքնվում…
Անկախ ամեն ինչից, մի լավ բան եմ նկատել, որը չեմ կարող չգնահատել. «Գրանիշ»ը չի ջնջում իմ՝ նաև բացասական comment-ները: Երանի գրական որոշ կայքեր օրինակ վերցնեին…
Երեք ամսով Հայաստան էի եկել: Կարդացի Հ. Գրիգորյանին էլ, մնացած ժամանակակիցներին էլ: Երանի չգայի, երանի չկարդայի: Հերթական ու սարսափելի մի հիասթափություն: Մեր ժողովուրդը մանրանում է: Ինչպես ֆրանսիացիները Նապոլեոնից հետո ավելի մանր ու մանր դարձան ու հասան այն օրին, որ երկրի ղեկավարը(Պետեն) կոչ արեց հանձնվել գերմանացիներին ու հավատարմորեն ծառայել նրանց, առանց պատվի ու արժանապատվության: Նման մի բան մեր գրականությունում է տեղի ունենում: Ես հրաժարվում եմ Չարենց-Տերյան-Թումանյան-Սևակ-Շիրազ-Սահյանից հետո այսօրվա թուղթ մրոտողներին բանաստեղծներ անվանել: Ոչ բովանդակություն կա, ոչ ձև: Սրանք իրենց հավակնություններով նման են Թատերական հրապարակում 91 թվին նստած մի հիվանդի, ով պնդում էր, թե Հալլեյի գիսավորը ի՛նքն է առաջինը հայտնաբերել ու պահանջում էր կոչել իր անունով: Այսօրվա հեղինակներն էլ իրենց իռացիոնալ աշխարհի մութ սենյակներում սև կատու են բռնում, ու չեն էլ տեսնում, որ իրենց գրածները ոչ միայն կարդացող, այլև գրականություն ասածի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Արամայիս Սահակյանի «Դու ինձ համար»-ը ավելի մեծ դել է հայ ազգի սրտին, քան 21-րդ դարի հայ գրականությունը: Իսկ էս վեճերը ֆորումում մկների ժողով է, ուրիշ ոչինչ:
Հովհաննես Գրիգորյանը հիանալի կերպով կարողացել է նայել սեփական պոեզիային
կողքից՝բոլորովին ուրիշ մարդու աչքերով
հետաքրքիր է տասը տարի հետո միամիտ բացել էս հոդվածը ու կարդալ նաև մեկնաբանությունները
կարելի է փաստել հետևյալը Հ. Գրիգորյանը կար և մնաց մեր ժամանակների լավագույն բանաստեղծը ի հեճուկս շատ գրչակների