Գևորգ Կաաս | Եկա մտա ներս

եկա մտա ներս
հանեցի կանաչ պլաշս, կապույտ գլխարկս
մաշված բալենսիագա բոթազներս
որոնք գնելու համար եքա վիզ եմ դրել
տանը անձրև էր գալիս
տան միջանցքները գետեր էին սենյակս՝ լիճ

իսկ դրսում նեռվայնացա
մարդիկ
հավայի
ինչ-որ տեղ են գնում անընդհատ
սովետի փլատակների վրա
սովետի փլատակների մեջ
մեկը մյուսին բանի տեղ չդնելով ․․․

ես հիմա այստեղ եմ
ինչպես վաղը, երեկ ու առաջին օրը
ես հիմա այստեղ եմ
ու չգիտեմ ինչ անել
իմ ներկայության հետ ․․․

էս տունը հեչ իմ հագով չի․․․

գիշեր էր
գնացի պառկեցի
սպասելով թե երբ է լուսանալու

պառկած եմ դեմքով դեպի մատռասը
աչքերս բա՛ց
և մեռած թռչունները թափվում են ներքև
անդադար
և անտարբեր
կյանքը հոսում է վրայովս
և կարծես մոռացել եմ զգացմունքի ամբողջ արվեստը ․․․

կոկա կոլա, լեյս, the blaze ու հույս, որ կգրես …

հա, 21-րդ դարը
համացանցային ինտրովերտների ժամանակաշրջան է
տնային ինտրովերտների միայնակ
իսկ հիմա
մենակ հիշում եմ
թրաշի փրփուրի, ռուսական թանկ օղու
և ֆրանսիական կրուասանի հոտը ․․․

հիշում եմ
մեր քայքայվող տունը
սեր իմ
ու մոգական անձրևը մեր տան
և առաստաղը վերքով լիզված
և դրսի հիմար հիմար մարդկանց

արի՜
արի սեր իմ
արի պարենք էս տխուր երկնքի տակ ․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *