(պատմվածք-ֆաետազիա)
Վաթսունչորսամյա Մարտինը դանդաղ բարձրացրեց ծանրացած կոպերը, անսովոր լույսի շողերը կարծես ներթափանցեցին մարմնի յուրաքանչյուր բջիջը: Ճեփ-ճերմակ թվացող պատկերն աստիճանաբար սկսեց փոքր պատռվածքներ տալ, և տղամարդը նկատեց միայն, որ գտնվում է անծանոթ մարդկանց անծայր թվացող շարքում: Մարտինի տեսողական դաշտում՝ շարքի աջ և ձախ կողմերում, ինչպես նաև շարքերին զուգահեռ, տեսանելի դարձան բազմաթիվ շարքեր, որոնց հեռավոր հատվածներն աղոտանում էին սպիտակ, մշուշոտ տարածության մեջ:
Հետարքրքրական էր շարքերում կանգնած մարդկանց վարքը բոլորովին անտարբեր վերաբերմունք միմյանց և տեղի ունեցող իրավիճակի նկատմամբ:
Հանկարծ Մարտինի շարքից լսելի դարձան ինչ-որ շշուկներ: Տղամարդն էլ ավելի շփոթմունքի մեջ ընկավ և խորը մտահոգված դիմեց իր առջև կանգնած կնոջը,
-Ներողություն, իսկ որտե՞ղ ենք մենք գտնվում այս պահին, և ինչո՞ւ են գոյացել անսահման թվացող այս հերթերը:
Միջահասակ անծանոթուհին դանդաղորեն ետ շրջվեց, զուսպ հայացքով զննեց Մարտինին, ապա ինքնավսահ և հանգիստ ձայնով ասաց.
-Չլինի՞, թե նոր եք արթնացել,-ապա շարունակեց քմծիծաղով,-առանձնապես մեծ բան չեք կորցրել:
Կինը կտրուկ շրջվեց դեպի իր նախկին դիրքին, և Մարտինը չհասցրեց բացատրություն պահանջել: Սակայն, վայրկյաններ անց, անծանոթուհին նորից արձագանքեց առանց տղամարդու կողմը նայելու.
-Այսօր Ձեր և մեր ողջ հավաքվածների դատաստանի օրն է:
«Դատաստան» բառը կտրուկ հարվածեց Մարտինի ականջին: Տղամարդուն թվաց, թե ուր որ է կկորցնի տեսողությունը. անսպասելի թուլությունն (որն առավել խորն էր արթնանալիս) իրեն զգացնել տվեց: Խորշոմած, լայն ափերով աչքերը մի լավ տրորելուց հետո տղամարդը նկատեց, որ շուրջբոլոր հավաքվածները (այդ թվում և ինքը) ֆիզիկապես գրեթե միահյուսված են ճերմակ տարածությանը: Փոխարենը լավ տեսանելի էին մարդկանց գլխամասերը աչքի ընկնող սպիտակ մազերով:
Մարտինն իր լայն բացած, երկնագույն աչքերով դեռ երկար քարացած կմնար, եթե թիկունքից անսպասելի մի ձայն չբացականչեր.
-Հե՜ յ, այդքան մի՛ լարվեք, դատաստան է էլի:
Տղամարդը շփոթված ետ շրջվեց և անակնկալի եկավ երիտասարդ և ժպտերես մի տղամարդու տեսնելով:
-Չլինի՞, թե վախենում եք,-հետարքրքրված հայացքով հարցրեց անծանոթը,-անկեղծ
եղեք, մի՞գուցե Դուք կյանքում շատ մեղքեր եք գործել, հը՞մ:
Մարտինի թմրածությունն աստիճանաբար թուլանում էր, սակայն դեռ չէր կարողանում երկու բառ իրար կապել, չէր հասցրել բերանը բացել, երբ անծանոթը ոգևորված շարունակեց.
—Թե՞ Ձեզ թվում էր, որ դատաստան ասվածը միայն հավատացյալ մարդկանց համար էսահմանված։ Մի էստե ղ նայեք, տեսե՞ք, տեսե՞ք, թե որքան հոգիներ են հավաքվել և այսամենը միայն այսօրվա համար, նկատեցիք չէ՞ սահմանագիծը։
Մարտինը նայեց տղամարդու մատնանշված ուղղությամբ, բայց, որքան էլ ջանաց ոչինչ չտեսավ։
—Ես…ես այնտեղ միայն ամպերի խիտ կուտակում եմ տեսնում,—հուսահատ պատասխանեց Մարտինը։
—Էնտեղ էլ հե՛նց սահմանագիծն է,—բացատրեց անծանոթը՝ հայացքը հեռուն ձգելով։
—Իսկ ի՞նչ կա այդ սահմանագծից այն կողմ,—հետարքրքրվեց Մարտինը՝ չկտրելով հայացքը երիտասարդ տղամարդու մատնանշած ուղղությունից։
—Դեպի այն կողմ տանող երեք դարպաս կա,—ինքնավստահ տոնով ասաց անծանոթը,— մեկը դեպի լույս, մյուսը դեպի խավար,—ապա ցածրաձայն ավելացրեց,—դե, իսկ երրրորդն էլ՝ փորձագունդ։
—Փորձագո՞ւնդ,—զարմացավ Մարտինը չզգալով իր ձայնի բարձր տոնը,—ես միայն առաջիներկու դռների մասին կարող էի ենթադրություններ անել…ուզո՞ւմ եք ասել, որ այժմ, հենց այսպահին, իրո՞ք մեր դատաստանի օրն է։
—Ցա՛ծր խոսեք, կամ ընդհանրապես լռե՛ք,—անսպասելի արձագանքեց Մարտինի առջևում կանգնած կինը,— Ձեր հարցերն իրենց պատասխանները կստանան, երբ Ձեր հերթը գա, իսկ մինչ այդ, բարի եղեք հարգել կարգը։
Համատարած լռություն տիրեց. ստեղծված անորոշությունը Մարտինին բարկացրեց։ Նա արհամարհեց կնոջ սաստկող հայացքը և ետ շրջվելով դեպի զրուցասեր անծանոթը, ցածրաձայն ասաց.
—Պատմե ք ինձ այդ «փորձագնդի» մասին, ես ցանկանում եմ ամեն բան իմանալ։ Երիտասարդ տղամարդը ժպտալով ասաց.
—Նախ, պատմեք ինձ, թե ինչպես եք ապրել Ձեր կյանքը մինչ այստեղ հայտնվելը, գոհ եք, արդյո՞ք ձեր սպառած ժամանակից։
Ի զարմանս Մարտինի, նա դժվարությամբ վերհիշեց իր ապրած կյանքը։ Մտքերն ու հիշողություններն այնքան խառնաշփոթ վիճակում էին, որ նա մի քանի անգամ կմկմալուց հետո պատասխանեց.
—Կարող եմ սկսել Ձեր հարցի երկրորդ մասից: Չեմ կարող ասել, որ գոհ եմ մնացել իմ կյանքից։ Դժվարություններն ուղեկցել են ինձ ամենուր։ Առաջին անգամ սկսեցի վայելել դրանց դառը պտուղները, երբ հեռացա հայրական տնից՝ օրվա հաց վաստակելու համար։ Այդ ժամանակ մոտ տասներկու տարեկան էի։ Փորձում էի գումար վաստակել որտեղ պատահի։ Հենց այդ թշվառ տարիներին էլ թոքերի բորբոքում ստացա։ Բարձր ջերմաստիճանն ինձ գամեց մուրացկանների ուշադրությունից անտեսված, միջշենքային անկյունում գտնվող «ստվարաթղթե ներքնակ»-ի վրա, ինչն է լ ավելի խորացրեց հիվանդության ընթացքը։
Համոզված եմ, որ երկար չէի դիմանա այդ ցավերի մեջ, եթե չլիներ օպերատոր-լրագրողների այն խումբը։
—Ձեր մասին գրեցին թերթերը, խոսեցին հեռուստատեսությամբ, այո՞,—քմծիծաղեց անծանոթը։
—Այո, բայց իրադարձությունները ծավալվեցին այն մեծահարուստի շուրջ, ում պատկանում էին այդ օպերատոր-լրագրողները։ Այլ կերպ ասած ինձ տեղափոխեցին «բարձրակարգ հիվանդանոց», ստացա համապատասխան բուժում, իսկ մեծահարուստը վայելեց իր կարճաժամկետ փառքը։
Հենց բուժման ընթացքում էլ ընկերացա բժշկի հետ, որն ի դեպ, կլիներ Ձեր տարիքին։ Նա անչափ բարեսիրտ գտնվեց և օգնեց ինձ ավելի պատշաճ աշխատանք գտնել՝ մինչև չափահաս դառնալս (նա չկարողացավ համոզել ինձ ուսում ստանալու առումով)։ Այսպիսով ես հեռացա մանր գողություններ, խարդախություններ անելու ճանապարհից։ Սակայն, որքան տարիներն առաջ էին գնում, գիտակցում էի, որ բնատուր ճարպկությունը և համառությունը դեռ չեն կարող ինձ տալ բարեկեցիկ կյանքի հնարավորություն։ Եվ ահա, բոլորովին պատահաբար, երեկոյան ժամերին անցկացվող մարքեթինգային դասընթացների հայտարարությունը նկատելով՝ որոշեցի հնարավորությունը բաց չթողնել։ Համատեղելով ցերեկային աշխատանքը և երեկոյան դասընթացները՝ սկսեցի հասկանալ, որ շուկայագիտությունն իսկն ինձ համար է ստեղծված։ Սկսեցի քայլեր անել ձեռնարակատիրության ոլորտում, ջանքերս դանդաղ, բայց հաստատուն արդյունք էին տալիս։
Մարտինը կանգ առավ, ինչ-որ բան մտաբերեց և ժպտաց։
—Ե՞վ,—հարցրեց անծանթը։
—Էլ չցավեցնեմ Ձեր գլուխը իմ ոչ այնքան հաճելի ապրումներով և հուշերով։ Արդյունքում ես ձեռք բերեցի այնքան միլիոններ, որոնք ինձ մի լավ բավարարեցին մինչ ի մահ։
—Միայն միլիոններից խոսեցիք, իսկ ընտանի՞ք, ընկերնե՞ր։
—Եթե լիներ գեթ մի էակ, ում հետ կկարողանայի հանգիստ խղճով թեյ խմել իմ այգում, ես անպայման կպատմեի Ձեզ նրա մասին,- քմծիծաղեց Մարտինը,—ես այդպես էլ չկարողացա
Ձեր նշած գանձերից մեկնումեկն ունենալ։ Հիմա կասեք, թե չափազանցում եմ, ո՞նց կարելի է դժգոհել ունենալով շքեղ առանձնատներ և այլ, և այլ նյութական միջոցներ։ Իսկ ես էլ Ձեզ կպատասխանեմ միլիոնները դեռ ոչինչ են, եթե չկա գոնե մեկը, ում հետ կարող ես դրանք վայելել. կարծում եմ՝ ես առաջինը չեմ, որ այդ մասին գլխի եմ ընկել բավականին ուշ)։ Մարտինի աչքերը թացացան.
—Ա , տեսեք, այնքան եմ ծերացել, որ զգացմունքներիս տուրք եմ տալիս: Ձեր տարիքում իմ այս արարքը ես թուլություն կհամարեի։
Անծանոթը ոչինչ չպատասխանեց, նրա հայացքը միայն սպասում էր հավանական շարունակության։
—Ողջ կարողությունս թողեցի բարեգործական մի քանի հիմնադրամների: Հուսամ, որ դրա գոնե մի մասը կծառայի իր նպատակին,—ավելացրեց Մարտինը աչքերը սրբելով։
—Ինչպե՞ս եք մահացել,—անսպասելի հարցրեց անծանոթը՝ խորաթափանց աչքերը չկտրելով Մարտինից։
—Հը՜մ, ես դեռ չեմ համակերպվել, որ մահացել եմ, սա կարծես երազ լինի, սարսափելի երազ,—պատասխանեց վերջինս։
Առջևում կանգնած կինը նորից սաստեց Մարտինին իր ինքնավստահ և սառը հայացքով։
—Ենթադրում եմ՝ թույլ սիրտս դավաճանեց ինձ հիվանդանոց տանող ճանապարհին,— ցածրաձայն և մտախոհ պատասխանեց Մարտինը։
Խոսելով իր ապրած կյանքի մասին՝ Մարտինը կարծես կիսվում էր մեկ այլ կինոմանի հետ իր վերջերս դիտած ֆիլմի տպավորություններով։ Նրա ուղեղում այնքան խորն էին վերակենդանացել ապրած կյանքի հուշերը, որ տղամարդը մի պահ մոռացության էր մատնել փորձագնդի հետ կապված իր հարցերը։ Անծանոթը միայն խորհրդավոր ժպտում էր ի պատասխան Մարտինի։
Չնկատելով թե ինչպես ժամանակը սպառվեց՝ Մարտինի ականջին պարզ հարվածեցին երկու բառի հնչյուններ.
—Քայլ առա՛ջ։
Այդ խորհրդավոր հնչողությամբ ծանոթ թվացող ձայնը հնչեց գրեթե տղամարդու ականջի մոտ, սակայն, բացի շարքերում կանգնած մարդկանց գլխամասերից, նա ոչ ոքի չնկատեց։ Հնչուն ձայնի տիրոջը շուրջը փնտրելով՝ Մարտինը նկատեց, որ իր առջևի մասում էլ ոչ ոք կանգնած չէ. հերթն իրենն էր։
Մեղմ քամին սկսեց խաղալ Մարտինի ճերմակ մազափնջի հետ. մարմնում հաճելի սառնություն զգաց։
«Ո՞վ էր այս ծանոթ ձայնի հեղինակը, ի՞նչու է ինձ թվում, որ այս ամենն ինձ հետ արդեն պատահել է»,—մտածեց նա։
Հանկարծ Մարտինը գլխի ընկավ, որ իր մտքերը հասանելի են ոչ միայն իր ներսում. տղամարդու ձայնի հնչյունները արձագանքեցին դատարկ թվացող, ճերմակ, փոքր-ինչ մշուշոտ տարածության մեջ. սարսուռ զգաց գրեթե թափանցիկ թվացող մարմնում։ Նա ետ շրջվեց, որպեսզի կարողանա կիսվել ետևում կանգնած երիտասարդ տղամարդու հետ իր ապրումներով, սակայն վերջինիս փոխարեն տեսանելի էին միայն հորիզոնական, դանդաղ ընթացող ամպերի նուրբ կտորները։
—Ուղղությունը դեպի երրո՛րդ դարպաս,—լսվեց առեղծվածային էակի հստակ ձայնը,-նոր փուլի համար կարող եք թողնել Ձեր վերջին-առաջին ցանկությունը։
—Ի…, իսկ… իսկ մինչ ցանկություն հայտնելը, կարո՞ղ եմ հարց տալ,—կմկմաց Մարտինը՝ նյարդային շարժումներով ետ տանելով սպիտակ մազափնջի մի մասը, որի հետ քամին դեռ շարունակում էր իր ակտիվ խաղը։
—Չե՛ք կարող,—հնչեց պատասխանը որոշակի դադարից հետո։
Մարտինն արտաշնչեց երկար ժամանակ ներշնչած օդը։
—Ամեն անգամ այստեղ հայտնվելով` տալիս եք միևնույն հարցերը,—հանկարծ շարունակեց անտեսանելի էակը առանց ձայնի հնչերանգի փոփոխության։
—Ներողություն, բայց ես դեռ չեմ հասցրել որևէ հարց տալ,—զարմացավ Մարտինը։
—Կցանկանա՞ք տալ հարցեր, որոնց մասին հստակ տեղյակ է ձեր ուկնդիրը և որոնց պատասխանները մնալու են անպատասխան,—հաստատուն հնչողությամբ հարցրեց անտեսանելի էակը։
—Խնդրում եմ, ազատե՛ ք ինձ այս անորոշությունից,—հուսահատ պատասխանեց Մարտինը։ Հանկարծ՝ վայրկյաններ անց, լսվեցին անսովոր ձայներ, որոնք անչափ նման էին երկաթյա ծանր դարպասների շարժման աղմուկին։
—Նայեք դեպի ձախ,—ասաց ծանոթ թվացող էակը,—նայե՛ք այն վառ, լուսավոր կետին։ Իսկ հիմա նայեք դեպի աջ այն անծայրածիր թվացող մթության ճեղքին։
—Մի՞թե դրանք լույս և խավար տանող ուղիներն են,—անթարթ հարցրեց Մարտինը։
—Ավարտելով նախկին փուլը, Դուք պետք է անցնեիք այս երկու դարպասներից որևէ մեկով, սակայն…
—Սակա յն… ասացե ՛ք խնդրում եմ, ի՞նչ է ինձ սպասվում,—մտահոգ ընդհատեց տղամարդը։ —Դուք նոր փուլ սկսելու հնարավորություն եք ձեռք բերել, Էմիլիա։ Օգտագործեք այն ըստ արժանվույնս։ Ավելին իմանալու իրավունք դուք չունեք և առհասարակ դա ձեզ հարկավոր էլ չէ. այն ինչ տեսաք և լսեցիք այստեղ, երկրային կյանքում ժամանակավորապես կանհետանա ձեր հիշողությունից։
—Էմիլի՞ա… նոր կյանք սկսե՞ լ… և այն էլ որպես կի՞ն,—դժգոհեց Մարտինը։
—Միայն կարող եմ ասել, որ նման եզակի հնարավորություն ամեն անգամ չէ տրվում. անցեք այն արժանապատվորեն։ Ասեմ ավելին՝ դուք վաղուց կարող էիք անցնել այն լուսավոր դարպասից այն կողմ, եթե չլիներ…
—Չլինե՞ր… ինչ՞ը,—հուսահատ ընդհատեց Մարտինը։
—Դժգոհությո՛ւնը,—կտրուկ պատասխանեց անտեսանելի էակը,—լուսավոր դարպասից կարող են անցնել միայն այն լուսավոր հոգիները, որոնք անկեղծորեն գնահատել են իրենց տրված փուլերը անկախ նրանից, դրանք բարդ են եղել, թե ոչ։
Տղամարդը քարի պես լուռ էր։
—Վայելե՛ք այս հնարավորությունը, այն կարող է վերջինը լինել։ Վերջիվերջո, դարպասներից այն կողմ ոչինչ դեռ չի ավարտվում,—եզրափակեց առեղծվածային էակը։
Վերջին խոսքերը լսելիս Մարտինն անսպասելիորեն զգաց ծանոթ ձայնից եկող աննկարագրելի ջերմություն. միայն այդ պահին տղամարդը կարծես լիովին վերհիշեց, թե որտեղ է գտնվում և քանի անգամ է զրուցել անտեսանելի էակի հետ։
Հանկարծ վայրկյանների ընթացքում նրա աչքի առաջ, մեկը մյուսի ետևից սկսեցին հայտնվել հիշողությունների կտորտանքներ. քամին սաստկացավ. վայրկյանների ընթացքում Մարտինի հայացքը փոփոխվեց բազմաթիվ անգամներ։
Քամին աստիճանաբար մեղմացավ. տղամարդու հայացքում մնաց միայն խորհրդավոր մի ժպիտ, որը հաստատեց նրա հոգում լիակատար հանգստության հաստատումը։
Անծայրածիր թվացող տարածությունը դանդաղորեն լիացավ ճեփ-ճերմակ ամպակույտերով, որոնք իրենց գիրկն առան լուսավոր հոգու գրեթե անտեսանելի ուրվագիծը։
Մարտինը…Էմիլիան դեռ երկար կհիշի այն հրաժեշտի ջերմությունը, որը նա ստացավ իր նոր կյանքի արշալույսից առաջ։
Բավականին խորիմաստ աշխատանք է,խորհուրդ կտամ ընթերցել: