Թրեվ Քիմենսքի (Trev Cimenski)
Քիմենսքին ինտերնետ պոետ և գրող է ԱՄՆ-ից։ Առաջին բանաստեղծությունների ժողովածուի հրատարակումից հետո նա կենտրոնացել է անկախ գրական նախագծերի վրա, որոնք ներառում են պոեզիա, մանկական պատմվածքներ և կարճ պատմվածքներ։
Երբ ես 5 տարեկան էի,
Ես աշխարհի լավագույն դաշնակահարն էի,
Երբ 6 տարեկան էի,
Ես սովորեցի, թե ինչ էին սխալ նոտաները,
ԵՎ այլևս չէի կարող դաշնամուր նվագել։
Երբ 8 տարեկան էի,
Ես ցատկեցի լողավազանի մեջ
Եվ շունչս պահեցի,
Եվ ինձ հետաքրքիր էր,թե արդյոք կարոտել են ինձ։
10
Ես Սանտայից շան դռնով տուն խնդրեցի։
11
Ես Աստծուն հարցրի արդյոք Սանտան իրական է։
14
Ես հայրիկին հարցրի արդյոք Աստված իրական է։
Չգիտեմ քանի տարեկան էի,
Երբ իմացա,
Որ հայրս սուպերմեն չէ,
Չնայած նա կարողանում էր դաշնամուր նվագել
Եվ շատ երկար շունչը պահել,
Նա չի կարող ամեն ինչ պահել։
***
Մեր ուղեղի կեսը
Մտածում է՝ ինչպես է
Մեր դեմքի կեսը
Լավ կողմը՝
Ժամանակի կեսը։
Հավատա՛ ինձ,
Ես տեսնում եմ թերությունները՝ մինչև քո տեսնելը։
Մենք արթնանում ենք միասին,
Եվ սրճում,
Եվ զրուցում,
Ու ես կկրեմ նրանց,ինչպես
Օրվա ընթացքում անհամապատասխան գուլպաները,
Հուսալով, որ ոչ ոք չի նկատի,
Եվ եթե ինչ-որ մեկը նկատի,
Հոգ չէ։
Ես ուղղակի ատում եմ, երբ նրանք մտածում են, որ ես չգիտեի։
Թարգմանությունը անգլերենից՝ Էվելինա Դամիանի