ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ | Երեքիս համար

Աննա Դավթյան

Արևս`
տարածությունների վրա սփռված սպիտակ կենդանի,
հեռացրու ինձնից լույսը քո,
ես տեսնեմ.
մի լցվիր վրաս քո արագությամբ,
ես գալդ զգամ,
ինձ մի թաղիր լույսում,
մշուշի մեջ դիր ինձ
ու թավալիր երկրի բոլոր ուղիների վրա,
ինձ դարձրու քարքարոտ ու դանդաղ,
փոշոտ ու հին,
որ տեղ հասնելու պատրանք չունենամ,
ես չլինեմ
քո լինելիք տեղում,
որ իմանամ:
Իմ մեջ մի նայիր,
իմ բարձր տեղ,

ու մի թող` ես նայեմ,
թաքցրու ինձնից մոտիկությունը քո,
որ քայլեմ:
Բոլոր բաների մեջ վերցրու ինձնից գեղեցիկներն ու
տուր տգեղները,
որ անելիք ունենամ,
ինձ տուր գեղեցկացնելու ուժ,
մութ,
որ պատկերացնեմ,
ինձ հույս մի տուր:
Հանիր ինձ այստեղից:
Արևս,
շնորհակալություն:

***
Շնորհակալություն,
որ նա գիտի թեթևն ու ծանրը`
որպես անդադար գիտելիք,
տուր,
որ նա չհոգնի:
Նրան մահացրու իր մեջ,
ու թող,
որ նա դառնա:
Ժայռը պատած մամուռ,
Արևս:

***
Նա պետք է առողջ լինի,
պահպանիր նրան,
Արևս,
նա ոսկե հեքիաթների
հազվագյուտ ձկնորս է:
Շնորհակալություն:

© Աննա Դավթյան 2010

Share Button

25 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Արևս…

  • Vahram says:

    Սիրուն, սիրուն, շաաաատ սիրուն!!!!!!!!

  • Arqmenik Nikoghosyan says:

    Հրաշալի է, Ան ջան: Որպես ԼԱՎ պոեզիայի մեծ սիրահար ուղղակի երջանիկ եմ, որ նոր բանաստեղծություններ կարդալու հրաշալի այս առիթն ես ընձեռել ինձ: Արև’ս: Իրոք:

  • Նշան says:

    Կամ` Մի ընտանիքի պատմություն

  • Նշան says:

    Բարիիիիի-բարի ձեռագրով…

  • Նշան says:

    Ուժեղ աղջկա ձեռագրով

  • Մանե says:

    Շնորհակալություն……

  • tamara says:

    huzveci

  • շատ նուրբ էր ու լավը

  • Կարեն Անտաշյան says:

    Օրը յոթ անգամ կարդում եմ աղչի, էս ինչ լավն ա… չափազանց տաք ես մամայություն անում, ներսս լուսավորվում ա կարդալուց:

    հգ
    մարդամեկը էս գործի տակ նոր տուֆտել էր` ջնջեցի, լսի այ թսան բլոճ, մինչև հիմա դուրս տվածներդ ներել էի/կներեի, բայց արդեն հասցրիր ինձ` պինդ բռնվի, քո հետ նենց բան եմ անելու, որից դու հաճույք չես ստանում, մնում ա կողմնորոշվեմ, թե ինչ: Սատանի մայլեն ժավելի սպիրտ ես ծախում այ կլաուստրոֆոբիա: Արա, դու գրականության հետ էնքանով միայն կապ ունես, ինչքանով Կարմիր գլխարկի կերած-հետ տված տատիկը:

  • H. HAYK says:

    Դժվար է, խոսք ասել իսկական պոեզիայի մասին, կամ պետք է ապրումներդ պատմես կամ մեջբերումներ անես…բառերը կարծես հեղինակից անկախ են հոսում ու էդպես էլ պետք է լինի, իսկական պոեզիան վերևներից եկեղ խոսք է ու պոետը ընդամենը միջնորդ, ով պետք է ձգտի այդ խոսքը հնարավորինս անփոփոխ գիր դարձնել…աղոթքի նման էր, որ ասվում է ճանապարհից առաջ ու հետո… ու ամբողջ լուսավորությամբ ու արևավառությամբ հանդերձ համակերպվածի տխրություն կար…

  • Mari A. V. says:

    Ուժեղ աղջիկ, ապրես !!!!!! Բորխեսական հանգստություն ու միաժամանակ տագնապ կա մեջը…

    “Երեքիս համար”? Օհլալա.. ))

  • Սոնա Մնացականյան says:

    Շնորհակալություն, որ դուք կաք, Արևներսսսսսսսսսսսս……………..

  • Arevik says:

    vuuuuuuy arevs…

  • Արմեն Ավանեսյան says:

    Բարև Աննա Դավթյան, ով բաժակները մահճակալի տակ էր թաքցնում… Մահճակալի տակից էլ դուրս եկավ արևը… Ան ջան քո տարբերությունը մեր շատ բանիկաստեղծների շատ էական ու կարևոր է… Դու ապրված տող ես գրում, զարմացնելու ճիգ ու ջանք չունես, ապրածդ ես ապրում ու գեղարվեստորեն ընդհանրացնում, խառնում մեր (առնվազն իմ) ապրածի հետ… Գիրը կենսականություն է ստանում, դառնում արև… Այսուհետ քեզ կկոչեմ ԱՐև

  • Սիրանուշ says:

    Ան, բանաստեղծելով մշո?ւշն է պարզվում, թե? հակառակը: Կամ էլ` մշուշի մե?ջ, թե? դեպի մշուշը:

  • Anna Davtyan says:

    Մեջ: Դեպի: Եվ ընդհանրապես նաև դրա հակառակը:

  • Սիրանուշ says:

    Իսկ եթե հանկարծ հանում ես վարագույրը…

  • An says:

    Ան ջան ամեն օր ուզում եմ նորից ու նորից վերընթերցեմ “Արևդ”…հրաշքի պես բան կա մեջը` ձգող ու մաքրող…Ապրես!!!

  • Կար ջան էդ ով ա քեզ տենց ջղայնացրել??? :՛)

  • Naira says:

    Lav e, erb maqur e poezian.

  • kardaci u mi qani vayrkyanum qez zgaci im AREV@!!! shat shnorhakalutyun AREVS!!!

  • Կարեն Անտաշյան says:

    Արևս… այս անվերջանալի ձմռանը, որում մենք բոլորս ապրում ենք

  • Armine says:

    MERORYA POEZIAYUM, ERB JANUM EN EREVALU HAMAR OGTAGORCEL KEXC APRUMNER U TOXER, DITMAMB GXEHKACNUM EN BANASTEXCUTYUNY, DUQ MAQRUTYUN, HANGSTUTYUN U ANKEXCUTYUN EQ BERUM.

  • Տաթև says:

    Վայ, ինչ լավն էր, շատ-շատ լավը……….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *