Տարվա ամփոփումներն ու լավագույններին հրապարակելը Գրանիշում մեկնարկում է…
Գրանիշը, հավատարիմ մնալով անցյալ տարեվերջին տված իր խոստմանը, այս տարի նույնպես առանձնացրել է տարվա լավագույն էսսե, պատմվածք, բանաստեղծական շարք, թարգմանություն, գրականագիտական հոդված և մի քանի հատուկ անվանակարգերը: Լավագույններն ընտրվել են խմբագրակազմի, մասնագետների և գրականասեր ընթերցողների արձագանքների հիման վրա: Ինչպես նաև՝ լավագույններին որոշելիս հիմք ենք ընդունել այն հանգամանքը, որ հեղինակն իր տվյալ ստեղծագործության առաջին հրապարակումը վստահել է հենց ԳՐԱՆԻՇ-ին:
Բայց մինչ այդ, մի քանի խոսք գրական տարի 2016 թվականին մասին:
Գրանիշը հրապարակումներով հանդես է եկել ամբողջ տարվա ընթացքում, պահպանել պարբերականությունը, ստացել և պատասխանել բազմաթիվ նամակների, հրապարակման հարթակ ծառայել բազմաթիվ հեղինակների և թարգմանիչների համար, նպաստել գրական դաշտի և գրական շուկայի կայացմանը:
Գրական տարին հագեցած է եղել հրապարակումներով (268 հրապարակում), մասնավորապես՝ արձակ, պոեզիա, թարգմանական ստեղծագործություններ, փոխարենը՝ ինչպես և ամբողջ գրական դաշտում, այնպես էլ մեզ մոտ փոքր թիվ են կազմում գրականագիտական վերլուծությունները (պատճառները տարբեր են՝ գրականագիտական աշխատանքի վարձատրության խնդիր, քննադատության չընկալունակություն, իրար չնեղացնելու ցանկություն): Հաջորդ տարի փորձելու ենք լրացնել այս բացը:
Առանձնակի ուշադրություն ենք դարձրել նոր անուններին և, մեզ վրա վերցնելով առաջինը լինելու պատասխանատվությունը՝ հրապարակման հարթակ ենք տրամադրել տասնյակ նոր հեղինակների: Գուցե երբեմն ինչ-ինչ վրիպումներ ենք ունեցել, ոգևորվել մի փոքր ավելի շատ կամ քիչ, սակայն ամենակարևորն ենք համարել գրական կենդանի պրոցեսի պահպանումն ու սերնդափոխության բնական ընթացքի ապահովումը:
Տարեվերջյան ամփոփումներին անցնելուց առաջ, մեր շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հեղինակներին, անվարձահատույց աշխատող մեր թարգմանիչներին, մեզ վստահող բոլոր մեր ընթերցողներին: Բարի ու երջանիկ Ամանոր բոլորին, և թող 2017 թվականը լինի ստեղծագործական ու ընթերցողական նոր ու աներկբա հաջողությունների մեկնակետ:
Այսպիսով՝ Գրանիշի տարվա լավագույն հնգյակներն ունեն այս տեսքը (հերթականությունը պայմանական է)
ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
Մարիամ Հարությունյան | Ջենըրեյշն F
ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
ՏԱՐՎԱ ԱՌԱՋԸՆԹԱՑ
Արմեն Սարգսյան | Վաղվանից առաջ
ՏԱՐՎԱ ՀԵՔԻԱԹԱԳԻՐ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊՈԵԶԻԱ
Կարեն Անտաշյան | Circus Maximus
Ներսես Աթաբեկյան | Լռություններ փոքրիկ տան մասին
Հուսիկ Արա | Իմ հրաշալի ինքնախաբկանք
Արփի Ոսկանյան | Երկու Արփի՝ մեկում
Ռուզան Ազիզյան | Ցերեբրալ սերեր
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՊՈԵԶԻԱ
Արմեն Սարգսյան | Վաղվանից առաջ
Կարեն Անտաշյան | Circus Maximus
Ռուզան Հովասափյան | Շեմիս կանգնած բացակայությունդ
Դավիթ Ավետիսյան | Լռությունը ձայն ունի
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՎԱԾՔ
Մհեր Իսրայելյան | Թռիչք կկվի բնի վրայով
Սուրեն Սարումյան | Հուշեր այրողը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՊԱՏՄՎԱԾՔ
Մհեր Իսրայելյան | Նոբելյան մրցանակ
Կարինե Հարությունյան | Տաք հացի հոտով
Վահե Բաղինյան | Անհեթեթության սևագրություն
Սուրեն Սարումյան | Հուշերով լի քաղաքը
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԷՍՍԵ
Արաքս Շահինյան | Բարոկկո օպերա. թագընկեց, խելագար տիկնայք
Մարիանա Պէրթիզլեան Ղազարեան | Ճատրակին վրայ
Մհեր Արշակյան | Հայը, թուրքը, գերմանացին և հրեան
Վարուժան Այվազյան | Գինը ապրողների, արժեքը մեռյալների
Ներսես Աթաբեկյան | Ցեղասպանություն. ապաքինման բանաձևը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԷՍՍԵ
Արաքս Շահինյան | Բարոկկո օպերա. թագընկեց, խելագար տիկնայք
Ներսես Աթաբեկյան | Ցեղասպանություն. ապաքինման բանաձևը
Մհեր Արշակյան | Հայը, թուրքը, գերմանացին և հրեան
Վանուհի Բաղրամյան | Մունջ մենախոսն ու ես | Գրանիշ
Ռուբեն Անգալադյան | Ֆեդերիկո Գարսիա Լորկա. Ինչպես ամպերը մայրամուտին | Գրանիշ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ
Հասմիկ Հակոբյան | Հակաբանաստեղծություն (անտիպոեզիա)
Իշխան Չիֆթճեան | Վերախօսութիւն
Սաթենիկ Ավետիսյան | Անխելքության համախտանիշ կամ սեփական առասպելի հետքերով
Լիլիթ Երանյան | Պատմության ապահերոսականացումը ըստ Գ. Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ
Թագուհի Ղազարյան | Արքմենիկի տարածությունը… | Գրանիշ
Հասմիկ Հակոբյան | Հակաբանաստեղծություն (անտիպոեզիա)
Լիլիթ Երանյան | Պատմության ապահերոսականացումը ըստ Գ. Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի
Յարութիւն Քիւրքճեան | Արեւելահայերէն եւ արեւմտահայերէն լեզուաճիւղեր | Գրանիշ
Վանո Եղիազարյան | Գրականագիտական հոդվածին առաջադրվող պահանջներն ու չափանիշները | Գրանիշ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Իոսիֆ Բրոդսկի | Գովք ձանձրույթի-Գևորգ Ճաղարյան-թարգմանիչ՝ Գևորգ Ճաղարյան
Ջորջիո Ագամբեն | Արվեստ, ան–գործունեություն, քաղաքականություն -Թարգմանիչ՝ Հակոբ Մովսես
Ջորջ Օրուել | Փղի սպանությունը-թարգմանիչ՝ Լիլիթ Հովհաննիսյան
Նարինե Աբգարյան | Անթառամները -թարգմանիչ՝ Կարլ Յալանուզյան
Ռեյ Բրեդբըրի | Անթերի, կատարյալ սպանություն -թարգմանիչ՝Նունե Թորոսյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Պաբլո Ներուդա | Քեզ չեմ սիրում, որովհետև սիրում եմ քեզ-թարգմանիչ՝ Ռուզաննա Պետրոսյան
Սերգեյ Դովլաթով | Գնդապետն ասում է՝ սիրում եմ-թարգմանիչ՝ Ներսես Աթաբեկյան
Իոսիֆ Բրոդսկի | Գովք ձանձրույթի-թարգմանիչ՝ Գևորգ Ճաղարյան