ԳՐԱՆԻՇ | Offline

Լույս է տեսել Գրանիշ գրական ամսագրի երկրորդ համարը` Offline խորագրով: Համարի կոնցեպցիայի մասին ամսագրի խմբագրականում ասվում է`

Մեզ հաճախ են հարցնում` ի՞նչ սկզբունքով ենք ընտրում հեղինակներին, ինչպե՞ս ենք, ի վերջո, գնահատում գրական տեքստը` թաց ու չոր, լավ ու վատ անելով: Սեփական զգացողությունը, ճաշակը, կենսափորձը, կրթությունը, ճանաչողության շրջանակն ու աշխարհայացքը միշտ կասկածելի գործիքներ են գնահատելու, արժևորելու համար, եթե այդ գնահատականը հանրային հնչեղության հավակնություններ ունի:
Ըստ ակադեմիական դիրքավորման` այդ հարցի պատասխանը պետք է տա ժամանակակից գրաքննադատությունը` անընդհատ վերարժևորելով հինն ու արժևորելով նորը: Սակայն հաշվի առնելով գրաքննադատական նյութի` միայն մասնագիտական մամուլի շրջանակներում մնալու և հանրային հետաքրքրության առիթ չդառնալու արդի միտումը` այս գործիքը մնում է անհասանելի այն «ոչ մասնագետների» համար, ովքեր ուզում են հասկանալ, թե ում և ինչ կարդան:
Հեղինակի ու ստեղծագործության արժևորման մյուս գործիքը գրական մրցանակներն են: Շատ չմանրամասնելով հարցը, ուղղակի ընդգծենք վերջերս լույս տեսած մի քանի հետազոտությունների արդարացի եզրահանգումներն առ այն, որ հայ իրականության մեջ մրցանակները դարձել են մի տեսակ համամասնական ցանկի և գրական արժևորման խնդրի հետ գրեթե կապ չունեցող այլ սուբյեկտիվ գործոնների արդյունք: Մյուս կողմից` նույնիսկ արդարացիորեն մրցանակների արժանացած գործերի ու հեղինակների համար, միևնույն է, մրցանակակրի գործոնը հանրային գնահատման ու ընդունման մակարդակի ցուցիչ չէ:
Ժամանակակից գրահրատարակչական շուկայում այդպիսի գնահատականներ տալիս է գրական մարքեթինգն իր գործիքներով. գնահատման միակ սկզբունքը վարկանիշայինն է, նպատակը` կոնկրետ նպատակային լսարանի համար կոնկրետ արտադրանքի ստեղծումը` ըստ նախապես չափված իրական կամ հավանական վարկանիշի: Արդյունքում` համաշխարհային գրականությունն ավելի ու ավելի է դառնում գրական մարքեթինգի կամակատարն ու ընկնում տեղեկատվական միֆերի ծուղակը (սակայն դա այլ թեմա է, դրա մասին` հետո):
Մեզանում հեղինակների վարկանիշային հարցումներ ժամանակ առ ժա­մանակ հայտնվում են զլմներում` համատեքստում միշտ ունենալով ընթերցանության տխուր վիճակը և արդի հեղինակների բացակայությունն ու ան­կարո­ղությունն ի ցույց դնելու խնդիրը և իրականացվում են հիմնականում բանից անտեղյակ կամ ուղղակի գրականության հանդեպ ոչ սրտացավ լրագրողների կողմից: Կամ հրապարակվում են ակնհայտ խմբավարական կողմնապահությամբ կազմված վարկանիշային ցանկեր` սոցհարցման տարրական կանոնների անգրագետ խախտումներով ու մեթոդոլոգիայի բացակայությամբ:
Վարկանիշային գնահատման գործիքին դիմելով` «Գրանիշի» խմբագրության կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում մայիս-սեպտեմբեր ամիսներին իրականացվեց հարցում` «Ո՞վ է քո սիրած ժամանակակից հայ գրողը» վերնագրով (տես` 96-97 էջ):
Հարցումների արդյունքները հրապարակում ենք առանց մեկնաբանությունների ու վերլուծությունների, ուղղակի որպես փաստ, որն ինքնին հետաքրքիր է որպես ուսումնասիրության նյութ: Միակ արժանահավատ եզրահանգումը, որ մենք արեցինք մեզ համար, այն է, որ արդի հայ գրական զարգացումները առցանց և անցանց տիրույթներում ընթանում են հարաբերականորեն անկախ և շատ թույլ փոխազդեցության մեջ են միմյանց հետ: Ավագ սերնդի գրական ժառանգությունը ինտերնետում շարունակում է մնալ անհասանելի ու վատ ներկայացված, առցանց տիրույթում տեղի ունեցող հետաքրքիր ու նոր գրական գործընթացները շարունակում են մնալ ավագ սերնդի համար անհայտ, անընդունելի ու անճանաչելի: Մենք, լինելով առցանց և անցանց տիրույթներում համահավասար առկա խումբ, «Գրանիշի» այս համարը որոշեցինք անվանել Գրանիշ Offline` որպես հիմնականում առցանց գրական վարկանիշերում բացակա, սակայն իրական գրական արժեք ստեղծող արդի հեղինակների ներկայացման հարթակ` որպես գնահատման հիմնական գործիք ունենալով մեր սուբյեկտիվ գեղարվեստական չափորոշիչները:

ԳՐԱՆԻՇ OFFLINE
[Թե ինչպես հայերեն անցանց գրական  իրականությունը կապ չունի առցանց գրական իրականության հետ]

Share Button

5 Կարծիք

  • Վաչագան says:

    Բարի է:

  • T. Tonoyan says:

    ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ, ինձ համար հետաքրքիր է հինգիդ սուբյեկտիվությունը, մանավանդ որ ինքներդ շատ օբյեկտիվ եք վերաբերվում այդ սուբյեկտիվությանը:

  • հս says:

    վերջապես, շնորհավոոոոորրրրր,աչքներս ջուր կտրեց, սիրուն կանաչուկ ա, շնորհանդես լինելու ա? եթե` հա, ապա երբ, որտեղ, ինչ պայմաններում:

  • !Շնորհակալություն հայերեն և հայատառ մեկնաբանությունների համար:

  • Մարիամ Դավթյան says:

    ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀաաաաաաաաաաայյյյյյյյյյյյյյյոոոոոոոոոոոոոոոոցցցցցցցցցցցցցցց լլլլլլլլլլեեեեեեզզզզզզզզզզուուուուուուու

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *