Սիրելի՛ ընթերցողներ, «Գրանիշը», հավատարիմ ավանդույթին, այս տարի ևս ամփոփել է գրական տարին՝ արձակ, պոեզիա, գրականագիտական հոդված և թարգմանություն անվանակարգերում՝ զուգահեռաբար ներկայացնելով նաև ընթերցողների համակրանքին արժանացած լավագույն դիտումներ շարքերը: Բայց մինչ լավագույն հնգյակներին անցնելը ձեր ուշադրության ենք ներկայացնում մի քանի ուշագրավ փաստ.
- «Գրանիշի» գրական տարին հագեցած է եղել հրապարակումներով. 2017 թվականին մենք ունեցել ենք 273 հրապարակում:
- Մեկ տարվա ընթացքում «Գրանիշ» է այցելել 342 934 եզակի այցելու և դիտել 1 041 232 էջ:
- «Գրանիշի» ամենադիտված ու սիրելի էջը Հայկական ժողովրդական ասացվածքներ և առածներ հրապարակումն է:
- ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՍԱ ԻՄ ԵՐԿԻՐՆ Է | Բանաստեղծությունների ընտրանի շարքի դիտումների քանակը հույս է ներշնչում, որ այսուհետ դպրոցական միջոցառումների անբաժան մասն են կազմելու ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործությունները:
- Մեր սիրելի այցելուները նաև ակնկալում են, որ «Գրանիշը» գրելու է իրենց շարադրությունները՝ ashun, garun, mayr im anush u angin, andzrevi, USUCICH, SIRUM EM QEZ IM HAYRENIQ, im ashxarh@, grqi masin, պեպո արութին զիմզիմով թեմաներով:
- Եվ ամենակարևորը՝ «Գրանիշն» ունակ է լինելու պատասխանել՝ inchpes hxianal, inchpes en hxianum, in4pes imanal erexayi ser@ հարցերին:
- «Գրանիշի» տարվա ամենաընթերցված հայ ժամանակակից գրողների տասնյակում են
-
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ | Բանաստեղծությունների հավաքածու
- Սյունե Սևադա | Կախվածություն
- Վանո Սիրադեղյան | Արածեք ձեր խոտը
- ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ | Սեր | Գրանիշ
- ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ | Բանաստեղծություններ
- Վարդան Դանիելյան | Դոկումենտալ պոեզիա. լցոնում
- ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ | Բիբլիական ընդմիջումներ
- Նարեկ Գալստյան | Կընտրե՜մ, կընտրե՜մ… | Գրանիշ
- Արմեն Սարգսյան | Կգա ու կպատմի քո մասին | Գրանիշ
- Աիդա Հարությունյան | Մենք ափ ենք անալիք | Գրանիշ
2017 ի Գրանիշի տարվա լավագույն հնգյակներն ունեն հետևալ տեսքը
(հերթականությունը պայմանական է)
ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊՈԵԶԻԱ
Հուսիկ Արա | Պատմի՛ր նրա մասին
Մարինե Պետրոսյան | Ես չեմ ուզում վազեմ
Վարդան Դանիելյան | Դոկումենտալ պոեզիա. լցոնում
Գևորգ Համբարձումյան | Տարին, որ չես ապրել երբեք
Արամ Թարվերդյան (Նեմրութ) | Փախստական աստվածները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՊՈԵԶԻԱ
Վարդան Դանիելյան | Դոկումենտալ պոեզիա. լցոնում
Արմեն Սարգսյան | Կգա ու կպատմի քո մասին
Աիդա Հարությունյան | Մենք ափ ենք անալիք
Մարիամ Հարությունյան | Նամակներ՝ մեկուկես շնչով
Արման Թովմասյան | Այնտեղ ուր ոչ ոք չկա | Գրանիշ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՎԱԾՔ
Մհեր Իսրայելյան | Խաչի թագավորը
Երվանդ Վարդանյան | Անարխիստների կղզին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՊԱՏՄՎԱԾՔ
Նարեկ Գալստյան | Կընտրե՜մ, կընտրե՜մ…
Սյունե Սևադա | Ինքնակենսա-գրական
Արամ Ավետիս | Փշաքաղված շենքեր
Նոռա Անանյան | Քեզ կթողնեմ Նավզիկեիդ մոտ
Մհեր Իսրայելյան | Խաչի Թագավորը
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ
Սաթենիկ Ավետիսյան | Առասպելի ծնունդն ու մահը Եղիշե Չարենցի «Դոֆինը նաիրական» սոնետաշարում
Գևորգ Տեր-Գաբրիելյան | Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» վեպի առիթով
Սեյրան Գրիգորյան | Եղիշե Չարենց և Էդգար Պո
Արփի Աթաբեկյան | Հայելին Օրհան Փամուքի «Սև գրքում»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ
Սաթենիկ Ավետիսյան | Առասպելի ծնունդն ու մահը Եղիշե Չարենցի «Դոֆինը նաիրական» սոնետաշարում
Սեյրան Գրիգորյան | Եղիշե Չարենց և Էդգար Պո
Հասմիկ Հակոբյան | Ստվերի ու լույսի ճանապարհով
Հայկ Համբարձումյան | Կինո՝ փրկության անհնարինության ու երջանկության խութերի մասին | Գրանիշ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Գոլի Թարաղի | Անար Բանուն և նրա որդիները– թարգմանիչ՝ Նունե Հովհաննիսյան
Զախար Պրիլեպին | Սպիտակ քառակուսի–թարգմանիչ՝ Ներես Աթաբեկյան
Կիրիլ Կովալջի | Հեղափոխություն–թարգմանիչ՝ Արմեն Սարգսյան
Էնն Սեքսթըն | Գթության փողոց 45–թարգմանիչ՝ Ռուզաննա Սուքիասյան
Լուի-Ֆերդինանդ Սելին | Երկու քարի արանքում–թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Աբբաս Մարուֆի | Դու ընտրություն չէիր- թարգմանիչ՝ Արեգ Բագրատյան
Կուրտ Վոնեգուտ | ԼԹ0Լ | Գրանիշ-թարգմանիչ՝ Նազենի Հովակիմյան
Ռեյ Բրեդբըրի | Օրիորդն ու մահը –թարգմանիչ՝ Նունե Թորոսյան
Զոյա Փիրզադ | Թարս ու շիտակ- թարգմանիչ՝ Արեգ Բագրատյան
Լի Հաո | Էլեգիա- թարգմանիչ՝ Ռոբերտ Ծատուրյան