մտածում եմ մեռյալների մասին
որոնց դժվար է հաշվել և որոնք անուն չունեն:
Ապա դուռն է բախում առօրյան,
և ցանկապատի վրայով
կանչում է այգին` կեռասն է հասել:
ԿՈՃԱԿՆԵՐԻ ՏՈՒՓԻՑ
Հանգիստ կյանք չկա:
Այս կոճակներն, օրինակ,
Խառնիխուռն բոլորն էլ խոսում են իրենց համար:
ԵՐԵԿՈՅԱՆ
հաշվում ենք մեր վշտերը,
փոքրերը,
որոնց վրա թույլատրվում է ժպտալ,
մեծերը,
որոնց մասին ավելի լավ կլիներ լռել:
ՀՈՂԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Անտառը ուսուցանում է
սեր
սարսափ:
ՎԵՊԸ
որը ես չեմ գրելու,
կարող էր սկսվել այսպես. «Երբ Մալեցկեն,
ճանապարհը կարճացնելով, մտավ անտառ,
իրեն ճանաչեց մի զառամ սնկի մեջ,
որի արմատը, քանզի հանված էր հողից ու շրջված,
մատնացույց էր անում դեպի վեր` երկինքը»:
ԱՄԵՆ ԱՌԱՎՈՏ
դաշտի ճանապարհին անցնում եմ
մրջյունի տան մոտով, որին չեմ տեսնում,
քանզի նա զμաղված է իր գործով
և չի լսում իմ անտանելի μամμասանքները:
ԳՐԻՄԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ Ի ՎԵՐ
դոդոշը նստում է տան շեմքին
և կախարդական խոսքին սպասում:
Հեˉյ, իշխանուհի Բետինա…
μայց ես իˉնչ Գյոթե նրա համար:
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Անչափ փոքրիկ սենյակս
կամենում եմ պաստառել μանաստեղծություններով:
Սերտ միանալով իրար` μոլոր չորս պատերը
պետք է որ մատնեն այն, ինչը քեզանից, սեր իմ,
մանրամասնորեն թաքցրել եմ:
ՃՅՈՒՂԸ
հղկվել է ավազներից, տերևներն էլ
տարել է քամին:
Թույլ շնչում է ծովը:
Երջանկությունը, ասում են,
գտածո μան է:
ԼԱՎ ԵՂԱՆԱԿԻՆ
երեխաները, իրենց դաստիարակչուհիների հետ, գնում են
ցանկապատի կողքով: Մի երեխա ընկել է մտքերի մեջ:
Մի երեխա միշտ ընկնում է մտքերի մեջ:
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ավտոմեքենա վարել չեմ կարող
և քեզ համար, սեր իմ,
պետքական կլինեմ միայն իբրև ուղեկից,
որը կարող է թվարկել, թե ինչ ենք թողել ետևում,
և կանխատեսել, թե ինչ է գալու.
լցակայաններ,
եկեղեցու աշտարակներ,
հեռվից առկայծող դժբախտություն:
ՈՒՇԱՑԱԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Կաղամախիները եզրագծում են Էլբա-Թրավ ջրանցքը:
Քիչ-քիչ
պակասում է երթևեկությունը:
Եթե լինեի ջրարգելակի հսկիչ, գրի կառնեի
ընդդեմ ժամանակի, թույլ կտայի միայն,
որ ընթանար ավելի դանդաղ:
ՆՈՅԵՄԲԵՐ
Աներեր կանգնելով մինչև իրենց վախճանը`
արևածաղիկները պահպանում են ցանկապատը:
Շուտով կկորցնեն նաև վերջին գույնը:
Եվ ինչպես օրացույցն է պահանջում,
կհագնեն սևեր:
ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է
պետք է ձեռնասայլակ
տանը ունենալ:
Հանկարծ այցելության կգա մի հին ծանոթ թշնամի,
կգա այցելության,
վայր կընկնի մեռած,
ի՞նչ ես անելու նրան:
ՋՐԱՔԵՐԹՎԱԾՆԵՐ
μանաստեղծություններ կան, որ ես
գրում եմ ջրով լցված շշերի,
ջրաներկերի,
թաց վրձինների
և μաց աչքերիս օգնությամμ.
աˉխ, հա` նաև թուղթ է հարկավոր:
ԱՌԻՆՔՆՈՂ, ՄԻԱՅՆ ՓՈՔՐԻՆՉ
ԽՈՏԱԾԱԾԿ
Ինչ միշտ ծաղկում է նրա պարտեզում:
Այս քաղցր դրախտի առաջ, որ ցանկապատ ունի,
հաճախ կանգ եմ առնում և այնտեղ գտնում նաև ինձ.
սածիլված մոլոշավարդի ու սամիթի միջև:
ԲԱՐԻՈՒՄԻ ՇՆՈՐՀԻՎ
ես տեսա իմ սիրտը և նրա պսակազարդ թասը,
տեսա, որ նրա մեջ կիր է նստած,
տեսա զարկերակը և փողրակներ,
որոնց մատնացույց էր անում պրոֆեսոր Կատուսը քթի տակ երգելով,
տեսա մի կետ կայտառ, որը –
հենց փքվում էր – հրաշք էր գործում
և տեսա, թե ինչպես իմ նորոգված սիրտը
զվարճանում էր մանկական թեթև խաղով:
ԳՐՔԵՐԻ ԱՇՈՒՆԸ
Թերթ առ թերթ
ընկույզներ են թափվում, նաև աղավնիներ,
տարիներն անցնում են, ի վերջո կանգնում ենք
առատորեն ընծայաμերված, մերկ:
ԿՐԱԿՈՑՆԵՐ ԿԻՐԱԿԻ ՕՐՈՎ
Տղամարդիկ շներով
բզկտում են երկինքը:
Մանրագնդակը սուլում է տանիքների վրա
խռպոտ կանչերով մենք կանչում ենք
վերջին թռչունների հետ, բայց ո՞ւր:
Թարգմանությունը գերմաներենից՝ Արա Առաքելյանի