Գեմաֆին Գասպարյան | Հակա74 տռֆս

Գեմաֆին Գասպարյան

Լուսանկարը՝ Օվսանա Սիմոնյանի

ես տաղանդ ունեմ,
լինում եմ այնքա՜ն մակերեսային:

 

***
էսօր չափածո մզելու օր է,
փեշիցս թափեմ հանգի թափորը:

 

***
բացել եմ արդեն երկտողի դուռը
արանքում կորավ զիլ քառատողը:

 

***
լցնում եմ տաղով ձեր պատն ու հույսը
բլոկն էլ չի փակի իմ տարտարոսը:

 

***
ինձ եղավ այն, ինչ լինում է,
իմ հոգին կամ ճախրում է կամ էլ ճախրում է:

 

***
դիմանալ, պահպանվել, համառել,
երկու օրից էլի օդ տատանել:

 

***
ամիս է անցել արդեն,
կոմունալ օրերն են մոտենում,
չգիտեմ ինչպես արտածել,
սերը ՀԷ ցանցերում:

 

***
էս երկու օրը բացել է,
գրում եմ ու էլի գրում,
ոչ ջուր է ուզում, ոչ էլ հաց,
երեխան այս քառատողում:

 

***
հանդիպեցի քեզ Չարենցի վրա,
արդյունքը հուզիչ էր,
չեմ որոշել՝ գրե՞լ, թե՞ չէ,
հերթական անտիպը:

 

***
էսօր սպառեցի էս շաբաթվա լիմիտը
մնում է բռնեմ եկող շաբաթվա բիտը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *