Մանի ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Առնեմ գյուղեգյուղ ընկնեմ,
Ջան, ծաղիկ ջան, ջան,
Սրտիս սիրածին ճարեմ,
Ջան, վիճակ ջան, ջան:
Իմ յարն է շատ խորոտիկ,
Ջան, ծաղիկ ջան, ջան,
Մեջքինը՝ ոսկե գոտիկ,
Ջան, վիճակ ջան, ջան:
Աստված սիրեք, ախպըրտիք,
Ջան, ծաղիկ ջան, ջան,
Տարեք ինձ յարիս մոտիկ,
Ջան, վիճակ ջան, ջան:
Նշի ծառին նուշ կըլնի,
Ջան, ծաղիկ ջան, ջան,
Վարդի հոտն անուշ կըլնի,
Ջան, վիճակ ջան, ջան:
Երանի էն աղջըկան,
Ջան, ծաղիկ ջան, ջան,
Սիրած յարին թուշ կըլնի,
Ջան, վիճակ ջան, ջան:
Ծաղիկ ասեմ ու շարեմ,
Ջան ծաղիկ ջան, ջան,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջան, վիճակ ջան, ջան:
Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:
***
Ջան, վիճակ ջան
Ջան, վիճակ ջան,
Ջան գյուլում ջան,
Ջանըս քեզ կուրբան:
Կանաչ մընան աղջիկներ,
Որ պինտ պահին վիճկըներ:
Մեջքակոտոր ազաբներ,
Չեկան գողցան վիճկըներ:
Ջան, վիճակ ջան,
Ջանըս քեզ կուրբան:
***
Վիճկի անունը Անանա,
Ազաբ լաճեր լըհանա,
Ուրենց պիտի մըհանա,
Թող որ էլնեն սատանա: Ջան, ջան, ելն:
***
Վիճկի անունը Վարդիկ էր,
Վարդ, մանուշակ, հոտ կուտեր.
Ոտով ոչխար շիշակ էր,
Մեր վիճակին մատաղ էր:
Համբարձման թափառիկ խաղիկներ կամ մանիներ՝
1. Ձեր գեղի շեկլիկ տղեն,
Աշխարհ գիտե՝ քո տերն ա:
2. Մատնիքդ մատովդ չէ,
Սիրածդ սրտովդ չէ:
3. Արև դիպավ էն սարին,
Աստված դուռ բանա բարի:
4. Բասեն, մեռնիմ Արազիդ,
Ընձի հասու մուրազիս:
5. Արազ քու ցավ ու չոռը,
Տանի, լցնե կը ծովը:
6. Սարերին գարուն կուգա,
Քու սիրածը տուն կու գա:
7. Սարերի վրով գնաց,
Քու յարը խռով գնաց:
8. Շեկ յարիդ դրիր ճամփան,
Սուրբ Կարապետ պահապան:
9. Ուռի ծառին բար չըլնի,
Սիրատերին ճար չըլնի:
10. Աղջի, քու չարը տանեմ,
Ես մորդ հավան կանեմ:
11. Սարեն անցան հավքերը,
Կիսատ չի մնա սերդ:
12. Սարերու չափ ունիս դարդ,
Դարդիդ կեղնի դեղ ու ճար:
13. Բախչի միջի ալ վարդ ես,
Լավ տղեն քեզի կուզե:
14. Էրնեկ քեզ հարս տանեին,
Թող թագվորը քոռ ըլներ:
15. Էրնեկ քեզ հարս տանեին,
Թող կեսուրդ գել ըլներ:
16. Դու կառնիս էնպես տղա,
Օր սաղ գեղն ուրախանա:
17. Հավքը թռավ, թառն էլավ,
Բախտիդ գինին դառն (լավն) էղավ:
18. Սուն ու գերան քար է պետք,
Սրտով սիրած յար է պետք:
19. Տղեն արշին ու կես է,
Թե ուզես՝ կեղնի փեսեդ:
20. Բերդի բոլոր կամար է,
Աղջիկ տղի համար է:
21. Թեկուզ աշխարհն ավիրի,
Մեկ է, չեն առնի քեզի:
22. Զըմփիկ, զըմփիկ, զար երա,
Ախչի, գըլխուդ ճար էրա:
23. Սարերը ճամփա կուտան,
Ախպերներդ տուն կուգան:
Վիճակը հանելու մանիներ
1. Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
2. Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
3. Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
4. Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
5. Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
6. Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
7. Վիճկիս անուն աբրշում,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Գյադա – գյուդեն վիճկի շուն:
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:
8. Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,
Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:
(Մանիներն ընդհատվում են տղաների բացականչությունով.
9. Հարս, հան վիճակն ի բարին:)
Համբարձման վիճակ հանենք,
Անուշ կերուխում անենք