Գեմաֆին Գասպարյան | Հենց տեղային մի բան

Գեմաֆին Գասպարյան

հենց տեղային մի բան

անձրև սարի գագաթին ու ես անձրևի տակ չեմ,
տանիքի տակ եմ,
կարմիր կղմինդր տանիքի:

ծածկի տակ հետևել անձրևին
կարող է և ուդմուրտը,
իսկ ես անգլիացուն եմ ուզում նմանվել.

կոստյումս երկու կոճակից,
սև, հենց նոր փայլեցրած կոշիկներով,
անձրև Բիգ Բենի վրա ու ես անձրևի տակ չեմ
անձրևանոցի տակ եմ,
սև դասական անձրևանոցի:

———————————————————————–

 

pregomesh

բռնվելու տեղ չկա էս խախուտ դարում,
բայց ես հավատում եմ,
հավտում եմ որ,
կգա մի օր, որ վաղն է գալու։

 

 

խենթ ես դու մի լուսե

անես,
ի՞նչ անես,
որ ինչ անես,
խանգարում ես, որ ի՞նչ անես,
մեր տոնը խանգարում ես,
եկել ես, մեր տոնը խանգարում ես,
եկել ես, մեր տոնը խանգարում ես,
որ ի՞նչ անեմ,
դու նորից եկել ես, ի՞նչ անեմ,
քեզ սիրե՞մ,
քեզ սիրե՞մ,
քեզ սիրե՞մ,
ի՞նչ անեմ,
դու նորից եկել ես,
մեր տոնը խանգարում ես,
ի՞նչ անեմ,
աչերս դեռ թաց են,
մինչ,
հիմա՛,
հիմա՛,
հիմա՛…

 

նուրբ երշիկ

սովորում ենք, սովորում ենք, սովորում,
դպրոցում, փողոցում, ընթացքում,
սովորում ենք սովորել,
սովորենք, սովոր ենք,
որ,
հիմա ամեն ինչ անիմաստ է,
ամեն ինչ, ի՞նչ,
ամեն, ամեն, ամեն ինչ
անիմաստ է,
ի՞նչի հետև ես դու ընկել,
հիմա ամեն ինչ անիմաստ է
սովոր ենք,
սովոր,
սովոր,
սովորել,
դպրոցում, փողոցում, ընթացքում,
ուր որ գնաս հետդ կգամ
հետդ կգամ, մոտդ կգամ,
ո՞ւմ հետևն ես դու մտել,
հիմա ամեն ինչ անիմաստ է,
իզուր, իզուր ես, ես,
ես ու դու,
դու և ես,
հիմա ամեն ինչ անիմաստ է,
չշիկնել,
չշիկնել,
չշիկնել,
ել,
ել, ել,
ելիր դաշնակ Դրո,
ձայն տուր դու ժբեր,
հիմա ամեն ինչ անիմաստ է,
հեյ,
հեյ, հեյ,
հեյ, հեյ, հեյ:

 

————————————————————————

Պետք է էսսե գրեի,
պատերազմի անհրաժեշտությունը հիմնավորեի ու փաստարկեի,
ստացվեց էս քանի տողը,
հանգիստ սենյակում նստած մարդու մասին,
ով ամառվա շոգին,
պաղպաղակով,
սառը սուրճ է խմում
ու գրում է էսսե:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *