Էլիզաբեթ Բարեթ Բրաունինգ՝ անգլիացի բանաստեղծ, ծնվել է 1806 հունիսի 29-ին վեստ ինդիական պլանտատորի ընտանիքում: Դեռ մանկության տարիներից նա փիլիսոփայական աշխատություններ էր կարդում, սովորում հին հունարեն, ֆրանսերեն ու լատիներեն: Բանաստեղծություններ էր գրում ընտանեկան տոնակատարությունների առիթով, 1820 թվականին նրա հոր ջանքերով հրապարակվում է նրա առաջին պոեմը՝ «Մարաթոնի ճակատամարտը»: «Մտքի փորձառություն և այլ բանաստղեծություններ» առաջին գիրքը լույս է տեսել 1826 թվականին: 1845 թվականին Ռոբերտ Բրաո6նինգը, հրապուրված Էլիզաբեթի բանաստեղծություններով, նրա հետ սիրային նամակագրական կապ է սկսում: 1846 թվականին սեպետմբերի 12-ին Էլիզաբեթն ու Ռոբերտը գաղտնի ամուսնանում են և մեկնում Իտալիա, որտեղ էլ հետագայում ծնվումէ նրանց որդին:
Էլիզաբեթին ճանաչում ու հայտնիությունէ բերում հատկապես 1856 թվականին լույս տեսած՝ «Սոնետներ պորտուգալերենից» սիրային բանստեղծությունների ժողովածուն և «Ավրորա Լի» չափածո վեպը:
Էլիզաբեթը մահացել է 1861 թվականին՝ Ֆլորենցիայում՝ ամուսնու ձեռքերի վրա:
Ինչպե՞ս եմ քեզ սիրում:
Հիմա կհաշվեմ…
Հոգուս ձգվող խորության, բարձրության ու լայնության չափով,
Կատարյալ գրավչության անհասանելի զգացումով,
Արեւի ու լույսի կարիքի չափով,
Ազատության իրավունքի չափով,
Գովաբանությունից մաքրվածի չափով,
Իմ հին վշտերի, դեռ մանկական հավատի մեծ կրքի չափով,
Սրբերիս հետ կորած ու գտնված անսահման սիրո չափով,
Ողջ կյանքիս ժպիտների ու արցունքների չափով…
Եւ թող բարեգութ լինի Աստված,
Քեզ ավելի ուժգին պիտի սիրեմ
Կյանքիս դադարից հետո…
Թարգմանությունը՝ Էդիթ Մարգարյանի