Մոտով արշավարանների, ատրուշանների,
մոտով տաճարների ու բարերի,
մոտով շքեղ շիրմատների,
մոտով մեծ բազարների,
աշխարհի ու վշտի մոտով,
մոտով Մեքքայի ու Հռոմի,
դաղված կապույտ արևով,
քայլում են ուխտավորները։
Խեղանդամ են նրանք, սապատավոր,
սովահար, կիսատկլոր,
աչքները լի են վերջալույսով,
սրտները լի են արշալույսով։
Նրանց հետևից անապատներն են նվում,
բռնկվում են փայլակները,
աստղերն են վառվում գլխավերևում,
խռպոտ բղավում թռչունները,
որ աշխարհը կմնա նույնը,
այո, կմնա նույնը,
սքանչելի ձյունաշատ,
ու կասկածելի նուրբ,
աշխարհը կմնա խաբուսիկ,
աշխարհը կմնա հավերժ,
հավանաբար, հասու,
բայց նաև՝ անվերջ։
Եվ, ուրեմն, իմաստ չկա
ինքդ քեզ ու Աստծուն հավատալ։
… Եվ, ուրեմն, մնացին միայն
պատրանք ու ճանապարհ։
Ու կլինեն աշխարհում վերջալույսներ,
Ու կլինեն աշխարհում արշալույսներ:
Կլիացնեն այն զինվորները։
Կլավացնեն այն պոետները։
1958
Թարգմանությունը ռուսերենից՝ Անի Առստամյանի